Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին
11 Օգոստոս 2023
Հարգելի նախագահ Իշխանյան,
Գրում եմ՝ շնորհավորելու Ձեր ընտրվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներս հղելու Ձեր հաջողությունների համար:
Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելը հույսի փարոս է, և ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ շարունակաբար աջակցում եմ Արցախի քաղաքացիներին և ձեր ինքնորոշման իրավունքին:
Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել ձեզ Եվրախորհրդարանում, և եթե կարող եմ որևէ կերպ օգնել, հանգիստ զգացեք կապվել ինձ հետ:
Իմ ամենալավ մաղթանքները Ձեր ստանձնած մանդատում։
Հարգանքներով՝
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ