ԱՄՆ-ն Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը մեղսակից է
18 Հոկտեմբեր 2023
Երբ աշխարհում այլ հարցեր են ծագում, Բայդենի վարչակազմը շատ հստակ դատապարտում է դրանք՝ լինի Ուկրաինայի հարցը, թե ներկայիս Իսրայելի հարցը։ Բայց, դժբախտաբար, լուռ մնացին, երբ տեսան Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունը։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:
«Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով կապ պահել բոլոր նախագահական թեկնածուների հետ։ Եվ, երբ ժամանակը գա, մենք կանենք ամեն ինչ Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկելու համար։ ԱՄՆ-ն Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը մեղսակից է, բայց Հայ դատը կփորձի վերջ տալ ամերիկյան այս սխալ քաղաքականությանը»,- ասաց Չուլջյանը։
Նա ընդգծում է՝ ժամանակն է, որ ամերիկահայ գաղութը հստակ պահանջներ ներկայացնի իշխանությանը։
«Ժամանակն է, որ ամերիկահայ գաղութը, համագործակցելով ամերիկյան կուսակցությունների հետ, հստակ պահանջներ ներկայացնի, և Ամերիկան հստակ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի կատմամբ։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը այս պահին աշխատում է, որ Բայդենի վարչակազմի սխալ քաղաքականությունը փոխվի և կաշխատի բոլոր թեկնածուների հետ, որպեսզի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը ամբողջովի դադարեցվի»,- նշեց Չուլջյանը։