Մամլո հաղորդագրություն
19 Հոկտեմբեր 2023
Հայտնում ենք, որ գործադրված ներկազմակերպական ջանքերի շնորհիվ ԱՄՆ Արևմտյան շրջանում վերահաստատվեց շրջանի դաշնակցական ընտանիքի միասնությունը: Կայացած լուծման շնորհիվ, այսօր, շրջանի ՀՅԴ ղեկավարությունը ստանձնել է յոթ անդամներից բաղկացած Կենտրոնական կոմիտեն հետևյալ կազմով՝ ընկերներ Ավո Քեշիշյան (ներկայացուցիչ), Հրայր Պալյան, Տիգրան Տեր-Սարգիսյան, Մարտիկ Կապուտյան, Արմեն Չալյան, Շահեն Տերտերյան եւ Քրիս Քեոսյան:
Մեր ազգի ու հայրենիքի դիմագրաված այս ծանրագույն ու օրհասական պայմաններում դաշնակցական յուրաքանչյուր ընկեր և համակիր պետք է ցուցաբերի բարձրագույն աստիճանի խոհեմություն, շրջահայացություն և ընկերականություն, որպեսզի համախմբված ուժերի գերլարմամբ շրջանը կարողանա կատարել իրեն վերապահված կարևոր դերը՝ հանուն «Հայաստանի և հայության ազատագրության դատի»:
ՀՅԴ Բյուրո
19.10.2023 թ.
Մամլոյ Հաղորդագրութիւն
Այսու կը յայտնենք, որ գործադրուած ներկազմակերպական ճիգերու շնորհիւ, ԱՄՆ Արեւմտեան շրջանէն ներս վերահաստատուեցաւ շրջանի դաշնակցական ընտանիքին միասնութիւնը: Կայացած լուծման շնորհիւ, այսօր, շրջանի ՀՅԴ ղեկավարութիւնը ստանձնած է եօթ անդամներէ բաղկացած Կեդրոնական կոմիտէ՝ հետեւեալ կազմով.- Ընկերներ Աւօ Քեշիշեան (ներկայացուցիչ), Հրայր Պալեան, Տիգրան Տէր Սարգիսեան, Մարտիկ Կապուտեան, Արմէն Չալեան, Շահէն Տէրտէրեան եւ Քրիս Քէօսեան:
Մեր ազգի ու հայրենիքի դիմագրաւած այս ծանրագոյն ու օրհասական պայմաններուն մէջ, իւրաքանչիւր դաշնակցական ընկեր եւ համակիր պարտի ցուցաբերելու բարձրագոյն աստիճանի խոհեմութիւն, շրջահայեացութիւն եւ ընկերականութիւն, որպէսզի համախմբուած ուժերու գերլարումով, շրջանը կարողանայ կատարել իրեն վերապահուած կարեւոր դերը՝ յանուն Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին:
ՀՅԴ Բիւրօ
19 Հոկտեմբեր 2023