ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Թեհրանի մէջ կայացաւ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը

18 Փետրվար 2024

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, տարածաշրջանային իրավիճակը եւ այն ամէն մտահոգութիւններն ու ապագայ հնարաւոր զարգացումներն ու մեր անելիքները այն թեմաներն էին, որոնք քննարկւեցին «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ փետրւարի 15-ին եւ 16-ին, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրաւիրւած հիւրերի եւ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցութեամբ:

15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման համար»:

Խորհրդաժողովը նախագահում էին՝ Սոֆի Ջաղարբէգեանը, Արամ Շահնազարեանը եւ Գէորգ Ղուկասեանը:

Սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր օրհնութեան խօսքը փոխանցեց խորհրդաժողովին: Իր ելոյթում Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Դատը հարիւրաւոր տարիների դատ է մեր ժողովրդի պատմութեան եւ գոյութեան հետ կապւած, այն օրւանից, երբ Հայաստանը պարագայաբար կորցնում էր իր անկախութիւնը, այդ ժամանակւանից սկսւել է Հայ Դատը: Սրբազան Հայրը դատապարտեց աշխարհի լուռ անտարբերութիւնը Արցախի հարիւր հազարաւոր հայորդիների բռնի տեղահանման եւ Արցախի օկուպացման, իսկ այսօր, նաեւ Գազայում Պաղեստինի ժողովրդի տեղահանման ու նրանց կոտորածի ենթարկելու կապակցութեամբ:

Խորհրդաժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, անդրադառնալով «Հայ Դատի պայքարի նորօրեայ թիրախների ճշգրտումը, ռազմավարութեան եւ մարտավարութեան մշակումը առկայ պայմանների եւ իրականութեան ֆոնին» խորագրով ամփոփւած թեմային, համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը, հասարակութեանը հրամցւող «խաղաղութեան բանակցութիւնների» իրական պատկերը, առկայ մարտահրաւէրներն ու վտանգները:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձաւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ընդդիմութեան անելիքներին առկայ ճգնաժամը յաղթահարելու գործում թեմային:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի բանախօսութեան թեման էր. «ԶԼՄ-ների դերակատարութիւնը՝ համահայկական հանրային մտքի ձեւաւորման, հասարակական անտարբերութիւնը վերացնելու եւ իշխանական ամբոխավարական քարոզչութեանը դիմագրաւելու եւ չէզոքացնելու գործում»:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանն, անդրադարձաւ բռնագաղթւած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ իրավիճակին եւ Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարեւորութեանը եւ համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանում արցախահայութեան իրաւական ճղճիմ կարգավիճակը:

Սպահանի հայոց թեմից, Վարուժ Մովսիսեանն անդրադարձաւ ՀՀ իշխանութիւնների կողմից Հայոց պատմութիւնը աղաւաղելու փորձերին՝ նշելով, թէ ինչ նպատակներ են հետապնդում այդ փորձերը եւ ինչ ազդեցութիւն կարող են ունենալ դրանք ապագայում:

Հայոց Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու կարելիութիւններին՝ համազգային ճգնաժամը դիմագրաւելու գործում եւ այն մասին, թէ ինչո՞ւ է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յայտնւել ՀՀ գործող իշխանութիւնների թիրախում: Սրբազան Հայրը իր ելոյթը ամփոփեց Արցախեան նահատակների անաւարտ գործը համազգային համախմբւածութեամբ իր աւարտին հասցնելու հրամայականով:

«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի անդամ Սիւնէ Ֆարմանեանը, ներկայացրեց «Սփիւռքը մեկուսացնելու փորձը՝ համազգային միացեալ ճակատի թուլացման պատճառ: Ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանութիւնները փորձում Սփիւռքին հեռու պահել առկայ քաղաքական գործընթացներից» թեման, իսկ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանն անդրադարձաւ Իրանի յարաբերութիւններին թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ Ադրբեջանի հետ 44-օրեայ պատերազմից յետոյ: Նա ներկայացրեց այն իրական պատկերը, որն առկայ է աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին:

ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ եւ քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ ՀՀ արտաքին քաղաքականութեան արեւելման փոփոխութեան եւ ներկայ պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգներին:

Քաղաքական վերլուծաբան Արտոյտ Զոհրաբեանն էլ ներկայացրեց «Հարաւային Կովկասում Իրանի կառուցողական ռազմավարութեան դէմ ադրբեջանա-թուրքական, իսրայէլական եւ ՆԱՏՕ-ի քաղաքականութիւնը» թեման: Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ներկայացրած զեկոյցից յետոյ լսարանին հարցումների, առաջարկների եւ տեսակէտների ներկայացման առիթ էր տրւում:

Երկօրեայ խորհրդաժողովը աւարտւեց ՀՅԴ Բիւրոյի խօսքով, որը ներկայացրեց Կիրօ Մանոյեանը, որը գնահատելով երկօրեայ խորհրդաժողովը, կարեւորեց այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի պետականութիւնը ամրապնդելու եւ իրավիճակը բեկելու համար:

Իր հայրական խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ հայ ժողովրդի ներկայ իրավիճակը բարեկարգելու միակ ելքը պայքարն է իր բազմաբնոյթ կողմերով: Պայքար մեր լեզւի, մեր հաւատքի, մեր մշակոյթի, ինքնուրոյնութեան պահպանման եւ մեր հողային ամբողջականութեան համար: Սրբազան Հայրը բարձր գնահատեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնած խորհրդաժողովը, որը կոչւած է նպաստելու նշւած նպատակների իրագործմանը:

Օրւայ եզրափակիչ խօսքով՝ ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի խօսքը փոխանցեց Արամ Շահնազարեանը:

Նա ԿԿ-ի անունից երախտիքի եւ գնահատանքի խօսք փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին՝ համաժողովը կազմակերպելու, Թեմակալ առաջնորդին՝ անվերապահ համագործակցութեան եւ աջակցութեան համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, Հայաստանից ժամանած հիւրերին, Իրանի երեք թեմերից մասնակիցներին եւ Հայ ակումբի վարչութեանը՝ անվերապահ համագործակցութեան համար: Նա անդրադարձաւ այն հանգամանքներին, որոնք կարգաւորելով հնարաւոր կը լինի վերադարձնել կորցրածը եւ կերտել հայ ժողովրդի տեսլականը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company