Իրանը մեր բարեկամ և դաշնակից երկիրն է․ սա ծանր հարված էր
22 Մայիս 2024
Իրանը մեր բարեկամ և դաշնակից երկիրն է, սա ծանր հարված էր, բայց հույս ունենք՝ Իրանի ժողովուրդը, պետությունը ամբողջությամբ կհաղթահարի այս ծանր փորձությունը. այս մասին Իրանի դեսպանատանը հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու և բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելու՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: