ՀՅԴ-ն թիրախավորված է. ձերբակալել են ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար կազմին
14 Հունիս 2024
Այսօր առավոտյան իրավապահները մտել են ՀՅԴ Վայոց ձորի մարզային գրասենյակներ․ բերման են ենթարկել և ձերբակալել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող անդամների, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել գրասենյակներում։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացրել իրավիճակից.
Փորձում են ինչ-որ մեծ գործ կարեն և ինչ-որ մարդկանց փորձել տանել ձերբակալման». ասել է Իշխան Սաղաթելյանը:
«Այդ ձայնագրությունները խուժանության մասին են, նախ այդ ձայնագրության հավաստիությունը, ես չեմ հասկանում` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը «Սիվիկ»-ի մոտ են աշխատո՞ւմ, ուղարկում, ձայնագրում, հետո գո՞րծ են հարուցում: Ուզում եմ հասկանամ` ով է ում մոտ աշխատում, սա ուղղակի խուժանություն է, սրա նպատակն այն է, որ մեզ մի քանի ժամով շեղեն են մեր բուն գործից»,-ասաց Իշխան Աաղաթելյանը:
Նա նաև ասաց, որ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից խոսող կառույցները լռություն են պահպանում, ինչը, ըստ Իշխան Սաղաթելյանի խոսում է նրանց երկդիմի լինելու մասին:
«Ընդամենն արձանագրեք, որ սրանք երկդիմի, այդ արժեքների հետ առնչություն չունեցող երեսպաշտ ինչ-որ անհատներ ու կազմակերպություններ են, որոնք որևէ կերպ չեն արձագանքել ո՛չ երկու օր առաջ տեղի ունեցած ոստիկանության բռնություններին, ո՛չ էլ դրանից առաջ»։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ՀՅԴ-ի դեմ իրականացող այս գործողությունները Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման դեմ իրավապահների գործողությունների մի օղակ է:
«Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չի ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում, և Վայոց ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում», -ասաց Իշխան Սաաթելյանը՝ հավելելով․ «Մեր պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, անընդհատ խոչընդոտներ են ստեղծում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:
Ակնհայտ է, որ կուսակցությունն ամբողջությամբ թիրախավորված է, և իրենց կարճ խելքով փորձում են այս նպատակով, կեղծ գործերով ճնշումներ գործադրել, թիրախավորել, բայց Դաշնակցության պարագայում դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,- ասաց Իշխան Սաղթելյանը:
«Վստահ եմ, որ Բագրատ Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի, ու արդեն արել է, մնացել է քաղաքական թաղումը։ Շարժումը փաստել է, նախ՝ հայ ժողովուրդը երկիրը հանձնելու՝ Նիկոլի հերթական օրակարգին դեմ է և հաշտ չէ, երկրորդը՝ փաստել է, որ Նիկոլն այլևս չունի լեգիտիմություն և մեր ժողովրդի հետ կապ չունի, և երրորդը՝ փաստել է, որ այս մարդն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր արյուն թափել , նոր բռնությունների գնալ, բայց նաև արձանագրել է, որ ժողովուրդը, նույնիսկ, կրակոցից ետ չի գնում» ,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ իշխանությունները համարում են, որ Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժումը հոգեվարքի մեջ է և մարում է։
«Մեկ ժամվա մեջ 30 պայթուցիկ են օգտագործել, բայց ժողովուրդը միայն ավելացել է, սա ուղիղ ուղերձ է այս իշանություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Ինքը փրկության ճանապարհ չունի, որովհետև հակահայ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։