Բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ, արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ
15 Հունիս 2024
Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։ Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում: Այդ մասին հայտնել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:
Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:
Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը»,- նշել է նա։