Սրբազան շարժումը փաստեց, որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ
25 Հունիս 2024
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է։
Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված իրավիճակի, Սրբազան շարժման ունեցած ձեռքբերումների ու բացթողումների, իշխանությունների կողմից շարունակվող զիջումների քաղաքականության, խորհրդարանական ընդդիմությանն ուղղված մեղադրանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արմենուհի Կյուրեղյանը համոզմունք հայտնեց՝ Սրբազան շարժումը փաստել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց լեգիտիմ չէ։ «Շարժումը հանրության մեջ առաջ բերեց այն կարևոր խնդրի քննարկումը, որ այս իշխանությունները վաղուց արդեն լեգիտիմ չեն»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ այսօր Հայաստանում որևէ անհատ, կամ քաղաքական ուժ միայնակ ի զորու չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։
Կյուրեղյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ շուրջ 400 հազար քաղաքացի աջակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․