Մենք չենք լինի այն խորհրդարանում, որը կփորձի վավերացնել կապիտուլիացիոն փաստաթուղթը
11 Հուլիս 2024
Հայաստանում չի կարող տեղի ունենալ որևիցե լուրջ ընդդիմադիր գործընթաց առանց խորհրդարանական ընդդիմության մասնակցության, մենք ոչ թե կառչած ենք մանդատներից, այլ դրանք պետք է օգտագործենք ԱԺ-ում իշխանափոխությանը հասնելու համար։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև նշել է, որ անհիմն է համարում այն մարդկանց պահանջները, որոնք առաջարկում են իրենց վայր դնել մանդատները, քանի որ դրա հետևանքով չի առաջանում իրավական ու քաղաքական ճգնաժամ, ինչը կբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետևանքով։ Բոլոր նրանք, որոնք ուզում են, որ այդ ընտրությունները լինեն, թող գնան ու համոզեն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ»։
Այնուամենայնիվ, Սաղաթելյանը նշում է, որ ՀՅԴ-ն ունի որոշում՝ մաս չի կազմելու այն ԱԺ-ին, որը կփորձի վավերացնել «կապիտուլիացիոն համաձայնագիր»՝ պարտադրված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում