Վահանը հիմա ասելիք կունենար…
16 Օգոստոս 2024
Օգոստոսի 16-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 68 տարեկան:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները, զինակից և կուսակից ընկերներն այցելեցին Վահան Հովհաննիսյանի` ընկեր Վահանի շիրմին` ծաղիկներ խոնարհելու, աղոթելու և խնկարկելու նրա հիշատակը:
Վահան Հովհաննիսանի ֆենոմենալ կերպարի խոսուն նկարագիրը հաճախ լսվող այս արտահայտությունն է․ «Ափսոս` Վահանը չկա․ Վահանը հիմա ասելիք կունենար»: