Կայացավ ՀՅԴ Երևանի կառույցի սեմինար-խորհրդակցությունը
10 Սեպտեմբեր 2024
2024 թվականի սեպտեմբերի 8֊ին կայացավ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի կազմակերպած սեմինար-խորհրդակցություն, որին իրենց մասնակցությունը բերեցին ՀՅԴ Երևանի կառույցի ավելի քան 80 ընկեր։
Սեմինար-խորհրդակցությունը նախատեսված էր Երևանի կոմիտեների կազմերի, կոմիտեների գործավարների, խմբապետերի և խմբերի դիվանների համար։ Մասնակցում էին նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, «Կամավորական շարժում» ՀԿ-ի և ՀԵՄ-ի Երևանի վարչության ընկերները։
Սեմինարի ընթացքում նախատեսված բանախոսություններն ու գործնական աշխատանքի ներկայացումը կոչված էր մարմինների և խմբերի դիվանների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը, գործավարական հմտությունների և փորձառության բարձրացմանը։
Սեմինար-խորհրդակցության երկրորդ փուլում` երեկոյան, կայացավ խարույկահանդես, որին մասնակցեց և իր ազգային-հեղափոխական երգերով մյուս մասնակիցներին ոգևորեց ընկեր Սուրեն Աճեմյանը։