Փաշինյանն պատրաստ է ցանկացած պղծության՝ իր իշխանությունը պահպանելու համար
21 Սեպտեմբեր 2024
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր ամբողջ էությամբ հայրենասիրության հետ առնչություն չունի, նաև փորձում է վարկաբեկել, հեղինակազրկել այդ թվում հայ ժողովրդի ու հայոց պետականության ազատագրության համար նահատակված բոլոր հերոսներին»,- այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր պարտություններն արդարացնելու, դավաճանությունները քողարկելու նպատակով պատրաստ է ցանկացած պղծության՝ պահպանելու իր իշխանությունն ու շրջապատի բարեկեցությունն ապահովելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում