Լիբանանում Իսրայելի հարձակման հետեւանքով հայերի շրջանում զոհեր չկան
25 Սեպտեմբեր 2024
Լիբանանում Իսրայելի հարձակման հետեւանքով հայերի շրջանում զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին:
«Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ մեր ժողովուրդը հեռու մնա վտանգներից, բայց վերջին հաշվով դա անձնական որոշում է: Մեր նպատակն է, որ հայերը Լիբանանը լքելուց մեկնեն Հայաստան, արեւմտյան աշխարհ չմեկնեն Հայաստանից, որպեսզի հետո վերադառնան իրենց տունը, տեղը՝ Լիբանան»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր հատուկ կերպով կազմակերպված արտագաղթ չկա հայերի շրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում