Պետք է ամեն ինչ անենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնա
29 Սեպտեմբեր 2024
«Ամեն հայի համար Մյուռոնօրհնեքը հատուկ նշանակություն ունի՝ որպես եկեղեցու ամենախորհրդանշական արարողություններից մեկը: Հենց Սրբալույս մյուռոնն է, որ բաշխվում է մեր բոլոր եկեղեցիներին, որ հայ երեխաները նաև կնքվեն՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ: Դրա համար շատ ուրախ եմ, որ այստեղ ներկա եմ ու միաժամանակ Մայր Տաճարի վերաօծման առիթն է»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Ամեն հայի փափագն է ներկա գտնվել այստեղ ու ուրախ եմ, որ Վեհափառն այդ հնարավորությունը մեզ ընձեռեց: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնա ու իր յուրահատուկ տեղն ունենա մեր ազգային կյանքում:
Ազգային գաղափարների շուրջ պետք է համախմբվենք, բայց դա սկզբունքների վրա է հիմնված, որոնցից ամենակարևորը ազգային արժեքներն են եւ զորավոր բանակը»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Մանրամասն՝ տեսանյութում