Արտահերթ ընտրության գնալու երաշխիքը Փաշինյանի հրաժարականն է
10 Հոկտեմբեր 2024
«Վերջին շրջանում փորձում են ներկայացնել, որ Բագրատ սրբազանը խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածուն էր՝ այն գլխից պայմանավորված եւ իրականության մեջ շարժումը ղեկավարում է խորհրդարանական ընդդիմությունը Սրբազանի դեմքով»,- 24News-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ դա նիկոլական օրակարգ է, որը վերջին շրջանում ավելի է ակտիվացել: Նրանք՝ ովքեր նման հայտարարություններ են անում՝ ստախոս են: Սրբազանը այն մարդը չէ, որին հնարավոր է վարագույրի հետեւից ղեկավարել, մենք էլ այն մարդիկ չենք, որ որեւէ գործընթաց սկսենք՝ թաքնվելով գործչի թիկունքում:
Ըստ Իշխան Սաղաթելյնաի, բոլոր նրանք, ովքեր արտահերթ ընտրություններ են ցանկանում, պետք է քննադատեն ոչ թե ընդդիմությանը, որի որոշումից չէ կախված այդ գործընթացը, այլ հասնեն Փաշինյանի հրաժարականին, ինչից հետո հաստատ արտահերթ ընտրություններ կլինեն։
Մանրամասները՝ տեսանյութում