Պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան Արցախի ու արցախահայության ձայնը հասցնել միջազգային հանրությանը
28 Հոկտեմբեր 2024
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հյուրընկալվել է Artsakh TV-ի «Իրականում» հաղորդաշարին:
Կիրո Մանոյանը անդրադարձել է «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» Եվրոպական խորհրդարանում ընդունած բանաձևին, կարեւորել այդ բանաձեւի նշանակությունը՝ Բաքվում տեղի ունենալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից առաջ:
Նա խոսել է նաեւ ցեղասպանության երեւույթի նկարագրության եւ գնահատման միջազգային մոտեցումների մասին՝ նշելով, որ արդի աշխարհում ցեղասպանություն է որակվում նաեւ տեղահանությունը եւ հայրենազրկումը, երբ դա արվում է մտածված եւ ծրագրավորված:
Մանրամասները՝ տեսանյութում