Ադրբեջանի կազմակերպած արտահոսքը նոր զիջումների ողջամիտ կասկած է առաջացնում
08 Նոյեմբեր 2024
«Ադրբեջանի կողմից կազմակերպված արտահոսքն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված արտահոսքն է՝ ցույց տալու համար, թե Ադրբեջանի դիրքորոշումն ինչ է», – «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Բաքվից նախօրեին խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։
«Պահանջը, իհարկե, կա, որովհետև Ադրբեջանը չի ուզենա, որ սահմանին լինի ինչ-որ մեկը անկախ նրանից, լինի դա Եվրամիության դիտորդ, թե ՀԱՊԿ դիտորդ, թե աֆրիկյան համագործակցության դիտորդ, որպեսզի ինքը կարողանա անի, ինչ որ ուզում է, և Ադրբեջանը այդ տրամաբանության մեջ հետևողական է», – նշեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ Բաքուն որևէ միջնորդ ընդհանրապես չի ուզում. – «Որովհետև եթե դու ուժեղ ես, դիմացինդ թույլ է, տետատետ հարաբերություններում դու կարող ես ցանկացած պահանջ ներկայացնել, եթե ինչ-որ չափով միջնորդավորված է, միջնորդը միշտ փորձում է բանակցությունները բանակցություններ դարձնել, բալանսի բերել և դրանից բացի, ձեռք բերված համաձայնության երաշխավորն է դառնում»։
Մանրամասները՝ տեսանյութում