ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անկախութեան Հռչակագիրը Արգե՞լք Է Անկախութեան

27 Օգոստոս 2025

23 օգոստոս 2025-ին լրացաւ Անկախութեան հռչակագիրին 36-ամեակը: Արդարեւ, 23 օգոստոս 1990-ին, կորպաչովեան ժողովրդավարացման պայմաններուն մէջ ընտրուած Խորհրդային Հայաստանի վերջին Գերագոյն խորհուրդը (խորհրդարանը), երկարատեւ քննարկումներէ եւ վիճաբանութիւններէ ետք, միաձայնութեամբ ընդունեց 12 կէտերէ բաղկացած հռչակագիր մը, որ կոչուած էր դառնալու Հայաստանի անկախութեան գործընթացին սկիզբը: Գերագոյն խորհուրդը խառն կազմ ունէր. կային ՀՀՇ-ի (Հայոց համազգային շարժում) անդամներ, համայնավարներ, տակաւին չբացայայտուած կուսակցութիւններու անդամներ (որոնց մէջ` կարեւոր թիւով դաշնակցականներ), անկախ պատգամաւորներ: ՀՀՇ-ն ունէր յարաբերական մեծամասնութիւն (առաւելագոյն թիւով պատգամաւորներու խմբակցութիւն): Անկախ Հայաստանի բնոյթին, օրէնքներուն մասին կէտերուն կողքին, թէժ քննարկումներու իբրեւ արդիւնք` տեղ գտան երկու կէտեր. մէկը Արցախի` Հայաստանի միացման մասին, երկրորդը` Հայաստանի Հանրապետութեան կողմէ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման սատարելու պարտաւորութեան մասին:

Հայաստանի Անկախութեան հռչակագիրը հետագային ներառուեցաւ սահմանադրութիւններու նախաբաններուն մէջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան հռչակագրի 35-ամեակին առիթով յղած ուղերձին մէջ կ՛ըսէ, որ անիկա կ՛արտայայտէր «ընդունման պահին Հայաստանում գործող քաղաքական եւ մտաւորական վերնախաւի հաւաքական համադրութիւնը»: Նիկոլ Փաշինեան հռչակագիրի «առանցքային գաղափարական դրոյթները կոնֆլիկտային (ընդհարում հրահրող)» կը համարէ եւ զանոնք զսպանակող «հայրենասիրութեան մոտելը» թելադրուած` Խորհրդային Միութեան կողմէ: Հայերու համար Խորհրդային Միութեան կողմէ ձեւաւորուած հայրենասիրութիւնը, անոր Հայաստանի մէջ արտայայտումը թոյլ չտալու համար արտահանուած է հանրապետութեան տարածքէն դուրս: Այսինքն արտասահմանի մէջ հայերու հայրենասիրական ձգտումները ներշնչուած էին… Խորհրդային Միութենէն:

Բացատրելէ ետք, թէ ի՛նչ միջոցներով հայրենասիրական այս նմուշը քարոզուած ու տարածուած է, Նիկոլ Փաշինեան կ՛եզրակացնէ, որ անոր` «Ենթագիտակցական նպատակը Հայաստանի անկախ պետութեան գոյութեան ռազմավարական անհնարինութիւնն էր»: Հայ ժողովուրդը անկախութիւն կը տենչար` անկախութիւնը անկարելի դարձնող գաղափարաբանութեամբ:

Անկախութեան հռչակագիրը դատափետելէ ետք, Նիկոլ Փաշինեան կ՛անցնի իր բուն ըսելիքին: Վարչապետի պաշտօնին ընձեռած հնարաւորութիւնները եւ վերլուծութիւնները զինք բերած են` «Այն աներեր համոզման, որ մենք պէտք չէ շարունակենք ղարաբաղեան շարժումը»: Արցախի Հանրապետութեան գոյութիւնը արգելք է… Հայաստանի անկախութեան:

Նիկոլ Փաշինեան ապա կը բացայայտէ, որ մինչեւ 2020 թուականի սեպտեմբերը ինք զիջումներ չէ կատարած, «ինչը 44-օրեայ պատերազմէն խուսափելու միակ տեսական հնարաւորութիւնն էր»: Իր պատկերացմամբ, զիջումները պիտի առաջնորդէին Հայաստանի անկախութեան եւ պետականութեան կորուստին: Ինչո՞ւ. հանելուկին լուծումը գտնողին` հազար երանի:

Պատերազմը հրահրուած է Հայաստանի անկախութիւնը պահպանելու եւ զայն իրական դարձնելու նպատակով: Այս այլանդակ մտածողութիւնը ռազմավարութիւն կը յորջորջուի եւ կը վերածուի «իրական Հայաստան»-ի «գաղափարախօսութեան»: Այդ ռազմավարութիւնը յանգած է, շնորհիւ ուաշկինթընեան համաձայնութեան, Հայաստանի «իրական անկախութեան եւ ինքնիշխանութեան»:

Կորուստները, ձախողութիւնները, պարտութիւնը յաղթանակի վերածելու փաշինեանական մտագարութիւնը վերջ չունի: Իւրաքանչիւր ընկրկում նոր «գաղափարաբանութեամբ» արդարացնելու ոճը ծածկելու համար է ազգային ամէն արժէք մերժելու, իրաւունքի կորուստը կասկածելի խաղաղութեամբ փոխարինելու մոլորութեան:

Նիկոլ Փաշինեան կ՛ուզէ հրաժարիլ Հայաստանի Անկախութեան հռչակագիրէն: Հռչակագիրը արգասիքն է անկախութեան համար հայ ժողովուրդի դարաւոր պայքարին: Հայաստանի իրական անկախութեան եւ ինքնիշխանութեան կողմնակից ենք` առանց հրաժարելու մեր առհաւական ինքնութենէն, պատմութենէն ու ազատութեան համար մաքառումներէն:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում իշխանություն չկա՛

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ անդամ, ՀՀ արտակարգ դեսպան

27 Օգոստոս 2025
Արցախի հարցը փակված ներկայացնելու վերա

Սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա ՀՅԴ-ի կողմից կազմա

27 Օգոստոս 2025
Յայտարարութիւն. Կովերու Պարտէզի Երկրո

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ, ՀԻՆ ՔԱՂԱՔ, ԵՐՈՒՍԱՂԷՄ – Օգոստոս 26, 2025 – Երուսաղէմի Հայ համ

27 Օգոստոս 2025
Անկախութեան Հռչակագիրը Արգե՞լք Է Անկախ

23 օգոստոս 2025-ին լրացաւ Անկախութեան հռչակագիրին 36-ամեակը: Արդարեւ, 23 օգոստ

27 Օգոստոս 2025
Սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պա

26 Օգոստոս 2025
Նիկոլ Փաշինյանի խաբուսիկ խոստումները՝

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղո

26 Օգոստոս 2025
Թրամփ-Փութին Ալասքայի Վեհաժողովը Եւ Մի

Օգոստոս 2025-ին Ալասքայի մէջ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ Ռուս

26 Օգոստոս 2025
Լուսարձակ.- Կարս -Նախիջեւան երկաթուղիի

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Ուաշինկթընի մէջ տեղի ունեցած՝ Թարամփ-Փաշինեան-Ալիեւ հանդիպու

26 Օգոստոս 2025
Ստեփանակերտի կենտրոնում nչնչացվել է Աշ

Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված

25 Օգոստոս 2025
ՀՅԴ Հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանի Նահ

Կիրակի, 24 օգոստոս 2025-ին ՀՅԴ ԼԵՄ անդամները ուղղուեցան Այնճար: Առաջին հերթին,

25 Օգոստոս 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններո

23 Օգոստոս 2025
Բացայայտ ոճիրը դրժելի չէ

ՄԱԿը եւ բազմատասնեակ երկիրներ կ'աղաղակեն. Կազայի բնակիչներուն վիճակը անտանելի,

23 Օգոստոս 2025
Խմբագրական. Երկու Ցուցատախտակներէն Մէկ

Քաղաքական ներկայ պայմաններուն մէջ Անկախութեան հռչակագիրին օրուան նշումը որոշ դ

22 Օգոստոս 2025
Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը

Այսօր՝ օգոստոսի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատա

22 Օգոստոս 2025
Խմբագրական. Վաշինգտոնեան փաստաթղթի ուր

Նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան հերթական անգամ ընդգծեց տարածաշրջանում

22 Օգոստոս 2025
Գյումրիում կտեղադրվի Կարո Սասունու արձ

Գյումրիում կտեղադրվի հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, գրականագետ, հրապա

22 Օգոստոս 2025
Վանաձորում կայացաւ ՀՅԴ Գանատայի երիտաս

Հայաստանի Լոռու մարզի մարզկեդրոն Վանաձորում կայացաւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական

20 Օգոստոս 2025
Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունի

Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին։

20 Օգոստոս 2025
Առաջիկա օրերին տեղի կունենան կոնկրետ մ

Առաջիկա օրերին կանցկացվեն կոնկրետ միջոցառումներ, որոնց ժամանակ ժողովուրդը կտա

20 Օգոստոս 2025
«Սարգիս Կիրակոսեան» Արխիւային Բաժինի Բ

Սփիւռքահայ գրականութեան եւ լիբանանահայ գաղութի պատմութեան մէջ իր ուրոյն դրոշմը

20 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company