ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Վաշինգտոնեան փաստաթղթի ուրւականն ու Իրանի չփարատւած մտահոգութիւնները

22 Օգոստոս 2025

Նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան հերթական անգամ ընդգծեց տարածաշրջանում առկայ աշխարհաքաղաքական խնդիրների բազմաշերտութիւնը եւ անմիջական մարտահրաւէրների բազմազանութիւնը, որոնց հետ առնչւում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը, մասնաւորապէս՝ Իրանը:

Իրանական կողմից նախօրէին հնչած նախազգուշացումները եւ այցի ընթացքում Հայաստանի իշխանութիւններին ուղղւած հարցադրումները պարզորոշ ցոյց տւեցին, որ Թեհրանը խորապէս մտահոգւած է Վաշինգտոնում, օգոստոսի 8-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԱՄՆ միջնորդութեամբ նախաստորագրւած փաստաթղթով եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւններով՝ ստոյգ գիտակցելով, որ դրանք տարածաշրջանի աշխարհաքաղաքական թատերաբեմի վրայ ծաւալւող ռազմավարական-հեգեմոնական պայքարի կարեւոր բաղադրիչներն են:

Ակնյայտ է, որ Վաշինգտոնում նախաստորագրւած փաստաթուղթը հանդիսանում է տարածաշրջանային ռազմավարական հետագայ հաւասարումների համար գերխնդիր, եւ իզուր չէ, որ Իրանն իր ազգային անվտանգութեան գերակայ շահերից ելնելով, խիստ վերապահումներով է մօտենում այդ փաստաթղթին եւ, յատկապէս, դրա գլխաւոր բաղադրիչին՝ «Թրամփի ուղի» նախագծին, որը նախատեսւում է անցկացնել Հայաստանի տարածքով եւ ենթակայ է ամերիկեան վերահսկողութեան:

Այստեղ կարեւոր է նշել, որ Իրանը, իհարկէ կողմ է Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեանը, մանաւանդ, որ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի հետ նորաւարտ պատերազմի ֆոնին պաշտօնական Թեհրանին պէտք չէ յաւելեալ լարւածութիւն եւ հնարաւոր էսկալացիա իր անմիջական սահմաններին:

Բայց ողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս փաստաթղթի կեանքի կոչման դէպքում, այն միանշանակօրէն վերածւելու է ամբողջովին նոր բնոյթի եւ նշանակութեան սպառնալիքի աղբիւրի Իրանի անվտանգութեան համար:

Ու թէեւ Երեւանում Փաշինեանը փորձեց իրանական կողմին համոզել, որ նախաստորագրւած փաստաթղթում եւ դրա հետ կապւած ապագայ զարգացումներում Հայաստանը հաշւի է առել հարեւան եւ բարեկամ Իրանի բոլոր վերապահումները, մտահոգութիւններն ու սահմանած կարմիր գծերը, այդուհանդերձ, այցի աւարտից յետոյ նախագահ Փեզեշքիանի յստակ գրառումն այն մասին, թէ՝ «Մեր մտահոգութիւնները ընդհանուր սահմանների մօտ երրորդ կողմի ուժերի ներկայութեան վերաբերեալ պէտք է լուծւեն», վկայում է, որ Փաշինեանին չի յաջողւել համոզել իրանական կողմին եւ փարատել նրա մտահոգութիւններն ու կասկածները, քանի որ Թեհրանի համար յստակ է, որ եթէ, այնուամենայնիւ, ԱՄՆ-ի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործարքը կայանայ, ամերիկացիները վերջնականապէս եւ ուղղակիօրէն Իրանի անմիջական սահմանների հարեւանութեամբ ներգրաււած կը լինեն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, ինչը բացարձակապէս անընդունելի է Թեհրանի համար: Մանաւանդ, որ հետագայ հնարաւոր բոլոր զարգացումները դուրս են լինելու Հայաստանի վերահսկողութիւնից, եւ Միացեալ Նահանգները գործնական հնարաւորութիւն է ստանալու որեւէ պահի փակելու Իրանի հասանելիութիւնը Հիւսիս-Հարաւ ճանապարհին:

Դրանից բացի, Իրանին ոչ պակաս մտահոգում է նաեւ այս բոլորի արդիւնքում թուրք-ադրբեջանական գործօնի նշանակութեան կտրուկ աճը տարածաշրջանում, կտրուկ նւազեցնելով, եթէ ոչ զրոյականացնելով իրանական գործօնի դերն ու նշանակութիւնը տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներում:

Եւ այս բոլորը մեզ թոյլ է տալիս ահազանգելու այն մասին, որ երկու երկրների միջեւ կայացած բոլոր համաձայնութիւնները տրամաբանօրէն կարող են դառնալ առ ոչինչ, եթէ հայ-իրանական յարաբերութիւնների վրայ շարունակի թեւածել վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների ուրւականը, եւ այն փաստը, որ եթէ ամերիկացիները «Թրամփի ուղու» (նոյն ինքը՝ «Զանգեզուրի միջանցք»-ը) միջոցով իսկապէս մտնեն տարածաշրջան, ապա դա կարող է վերջնականապէս ոչնչացնել հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները՝ մահացու հարւած հասցնելով Հայաստանի ինքնիշխանութեանը:

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը

Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակության ներսում առկա բաժանարար գծեր

17 Հունիս 2026
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համ

16 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է

Այսօր, հունիսի 16 -ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյ

16 Հունիս 2026
Ընտրությունների արդյունքում արձանագրվա

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյան

15 Հունիս 2026
Ընդդիմության բողոքի ցույց եւ Կենտրոնակ

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողվն արտակարգ նիստ էր գումարել՝ հրապ

15 Հունիս 2026
6 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստե

14 Հունիս 2026
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company