ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանում իշխանություն չկա՛

27 Օգոստոս 2025

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ անդամ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Ալիևը Հայաստանին հիմա վախեցնում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին օգնի վերարտադրվել, պահել իշխանությունը։ Նրա սպառնալիքները «ՀՀ հպարտ քաղաքացիների» համար են։ Ադրբեջանը պատերազմել է մեզ հետ, պատերազմում է ու շարունակելու է պատերազմել։ Սա պատերազմ էլ չէ, այլ կապիտուլյացիայի պարտադրանք։

-Թե չէ, որ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո ԽՍՀՄ-Ճապոնիա խաղաղության պայմանագիր չեղավ, խաղաղ չե՞ն ապրում մինչև հիմա։ -Մեր դեպքում մի կողմն ինչ ուզում, անում է, իսկ այս մյուս կողմը չի էլ քննարկում, համաձայնում է, զիջում է՝ ինչ հնարավոր է։ Սա նման է նոր ձևի օկուպացիայի՝ тихая оккупация։

-«Լուռ օկուպացիա» տերմինը նկարագրում է այն իրավիճակը, երբ պետությունը վերահսկողություն է իրականացնում մեկ այլ երկրի տարածքի նկատմամբ՝ առանց նրա բացահայտ համաձայնության, առանց բացահայտ ռազմական միջամտության քայլերի դիմելու: Այն կարող է ներառել տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ տնտեսական ճնշումը, ոչ ֆորմալ խմբերի օգտագործումը, քարոզչությունը և քաղաքացիների ներթափանցումը, ինչը հանգեցնում է այդ երկրի ինքնիշխան տարածքի վրա վերահսկողության փաստացի հաստատման, օկուպացման:

-Ալիևը հասկանում է, որ Հայաստանից դեռ շատ բան կա քամելու, ու նա դա կանի այս ձևով՝ ձևական ձեռքսեղմումներով։

-Այդ միջանցքը ՆԱՏՕ-ի ճանապարհն է դառնալու:

-ԱՄՆ-ը այստեղ ոչ մի տնտեսական շահ չունի, բայց կան երկրներ, որոնք կօգտվեն ՆԱՏՕ-ական այս միջանցքից։ Բայց կան Իրանն ու Ռուսաստանը։ Բավական լուրջ աղբյուրներ ասում են, որ Անքորիջում Պուտինը Թրամփին ասել է, որ թույլ չի տա այդ՝ Զանգեզուրի Միջանցքի գոյությունը։

-Մոռացե՞լ եք, որ կա ռուս-թուրքական պայմանագիր: Չէ՞ որ խաղաղության պայմանագիր ասածը նաև սահմանների հարց է: Առանց սահմանների հստակության, դու ո՞նց ես խաղաղության պայմանագիր կնքում: 1921թ. բոլշևիկյան-աթաթուրքյան հակահայկական պայմանագրից, որը մասնատեց Հայաստանը, կարող է օգտվել Մոսկվան: Հետագայում, իհարկե, նրանք՝ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, թուրքերի հետ կրկին անդրադարձան այդ պայմանագրին:

-Այդ պայմանագրում կա և՛ Նախիջևանի ստատուսը, որն ավտոնոմ Հանրապետություն էր ու ի սկզբանե չի մտել Ադրբեջանի մեջ, կան ռուս-թուրքական սահմանները և կան ադմինիստրատիվ Ադրբեջան-Հայաստան սահմանները: Իսկ ռուս-թուրքական պայմանագրի մեջ դիվանագիտական շատ խաղեր կան: Այնտեղ Սուրմալուի ամբողջ նահանգը՝ Արարատ, Իգդիր, չի մտել: Ուղղակի էն ժամանակ ռևկոմը, ոնց որ Հայաստանի այս իշխանությունները, տվել են: Հիմա ռուսները՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական գործիչները, կարո՞ղ են այդ հարցը բարձրացնել, եթե հանկարծ թուրքերն ինչ-որ ուրիշ այլ քայլերի դիմեն: Իհարկե կարող են: Դրա համար Թուրքիան չի կարողանում ազատ արտահայտվել:

-Դրա համար թուրքերը կաշկանդված են։ Բացի դրանից, ռուս-պարսկական պայմանագիր էլ կա։ Պիտի հասկանան, որ եթե ՆԱՏՕ-ն, Թուրքիան մտան Հարավային Կովկաս, դա Իրանի համար էլ, Ռուսաստանի համար էլ վատ է։ Իսկ եթե մտավ Հարավային Կովկաս, խառնվելու է նախ՝ Հյուսիսային Կովկասը, ապա՝ Կենտրոնական Ասիան։ Ղազախստանն են ոտքի հանելու։ Գլոբալ լիբերալների ծրագիրը, միևնույն է, գնում է, ռուսներն ուզեն-չուզեն, պիտի շուռ գան դեպի Անդրկովկաս։ Հյուսիսային Կովկասը ոչ պակաս մահացու է Ռուսաստանի համար, քան Ուկրաինան։

-Հիշեցնենք, 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բարեկամության և եղբայրության պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին, իսկ Կարսը, Արևմտյան Հայաստանի մի շարք այլ շրջաններ և Սուրմալու հայկական գավառը` Թուրքիային: Այդ պայմանագիրն ուրվագծել է ներկայիս հայ-թուրքական սահմանը` Թուրքիային փոխանցելով նաև Արարատ լեռը:

-Խոսքը 1921թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի մասին է, որին հետագայում հաջորդեց 1921թ․ հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագիրը։

-Ըստ մասնագետների՝ թուրք-բոլշևիկյան մերձեցումը միայն հայ ժողովրդի դեմ չէր ուղղված, թուրք-բոլշևիկյան բանակցությունների այդ դավադրության զոհը միայն հայ ժողովուրդը չէր, այլ նաև Ռուսաստանը, որը Կարսի, Արդահանի, Արդվինի, Արևմտյան Հայաստանի մի շարք այլ տարածքների և հայ ժողովրդի, թուրքական տիրապետությունից նրա ազատագրման համար բազում պատերազմներ էր մղել ընդդեմ սուլթանական Թուրքիայի՝ զոհաբերելով իր հազարավոր զավակների կյանքը։

-2011թ., երբ լրացավ այդ պայմանագրի 90 տարին, այն ժամանակ ՌԴ նախագահ Մեդվեդևը և Էրդողանը հանդիպեցին Մոսկվայում և որպես ռուս–թուրքական բարեկամություն՝ հիշեցին այդ «եղբայրության պայմանագիրը» և նույնիսկ նվերներով փոխանակվեցին: Այդ փաստը ժամանակին մեծ աղմուկ էր առաջացրել Հայաստանում:

-Երբ Անքորիջում Պուտինն ու Թրամփը միևնույն մեքենայով գնացին, ասում են՝ մեքենայի մեջ Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ քո դեմ մեծ դավադրություն է նախապատրաստվում։ Հաշվի առնելով լիբերալ-դեմոկրատների կատաղի պայքարը Թրամփի դեմ՝ դժվար է հավատալ, որ Թրամփը կկառավարի մինչև իր ժամկետի ավարտը։ Եթե լիբերալ-դեմոկրատները կրկին գլուխ բարձրացնեն, դա կլինի 3-րդ համաշխարհային պատերազմ։

-Հայաստան՝ որպես քաղաքական սուբյեկտ, 2020թ.-ից հետո գոյություն չունի։ Հայաստանն այս իրավիճակում ի՞նչ պատերազմացու է։ Անիմաստ էլ է այն օգտագործել Իրան-Իսրայել պատերազմի մեջ։ Էս տեսակ կառավարիչներով Հայաստանը սոսկ ոտքի տեղ է, որի վրայով քայլելու են, անցնեն։

-«Զանգեզուրի միջանցքն» անգամ Հնդկաստանին ու Չինաստանին ձեռք չի տալիս, ուր մնաց՝ Իրանին ու Ռուսաստանին։ Թրամփը մտածում է 70-ական թվականների սառը պատերազմի ղեկավարների նման, որոնք մտածում էին՝ գլոբալ ծրագրերի համար մանր-մունր պետությունները չեն կարող խոչընդոտ լինել։

-Ադրբեջանին Արևմուտքը զինում է Ռուսաստանի և Պարսկաստանի դեմ, ոչ թե Հայաստանի։ Ճնճղուկին թնդանոթով չեն խփում, այլ պարսատիկով․Ադրբեջանի այդ զենքերը Հայաստանի դեմ չեն, Իրանի և Ռուսաստանի դեմ են աշխատելու։

-Տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստան-Ադրբեջան սահմանին 5 գյուղ բնակչությունից դատարկել են․ սա նշանակում է՝ նախապատրաստվում է ցամաքային ներխուժում։ Մյուս կողմից պատրաստվում է նաև Իրանը, զորքեր է կուտակել։

-Ըստ տեղեկությունների, Իրանը զորք է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին: Դեռևս 2020թ. սկսած Իրանը նոր զորամիավորումներ է տեղակայել Արաքսի երկայնքով։ Իրանի ամենաազդեցիկ և մարտունակ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» միանգամից մի քանի ստորաբաժանումներ վերատեղակայվել են երկրի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։

-Եթե դու Ադրբեջանի և Թուրքիայի հրահանգով փոխում ես երկրի Սահմանադրությունը, մի քարտեզիկ ես նկարում Արագած սարով, ու դրան քո հակառակորդը հասնում է առանց մի կրակոցի, ամեն բան անիմաստ է։

-Իրանը հասկանում է, որ իր վրա շատ լուրջ ցամաքային հարձակում են նախապատրաստում։ Այս գործողություններով բերում են այն վիճակին, որ ռուսներն էլ, իրանցիներն էլ հասկանում են՝ պետք է պատերազմ սկսել։

-Որպես դիվանագետ՝ վերջին 20 տարում շատ հանդիպումներ եմ ունեցել Արևմուտքում։ Բոլորն էլ ասում էին՝ ի՞նչ եք կպել էդ քարերից, դուք հզոր ազգ եք, որտեղ ասեք, կզարգանաք։ Օրինակ, գնացեք, պայմանական Վիեննայում զարգացեք։

-Լիբերալ կեղծավորություն է… Ինչպես ԱՄՆ-ի առաջին դեսպան Մայքլ Լեմոնն ասաց մի առիթով՝ ձեր ինչի՞ն են պետք Համալսարանն ու Կոնսերվատորիան, գնացե՛ք, եվրոպականներում սովորեք… Կոպիտ ասած՝ Դուք ո՞վ եք, որ համալսարան, կոնսերվատորիա ու մետրո ունենաք: Ասում էր՝ առաջ դուք դա ԽՍՀՄ ռեսուրսով էիք անում, հիմա, որ անկախ եք, ինչների՞դ է պետք: Ուզում էր ասել՝ էս տարածքով, էս պետությամբ դուք իրավունք չունեք արժանապատվությունից խոսել:

-Արևմուտքն ամեն ինչ արեց, որ ռուսները, ուզեին թե չուզեին, պիտի հարձակվեին Ուկրաինայի վրա։

-Ոնց որ Ադրբեջան պետություն սարքեցին, Ղարաբաղն ու Նախիջևանն էլ տվեցին, այնպես էլ՝ Ուկրաինան։ Ուկրաինա անունով պետություն չի եղել, բոլշևիկներն են սարքել։

-44-օրյա պատերազմը պայմանավորված պատերազմ էր։ Ինչքա՞ն ասեն։ Երբ չգիտես՝ պատերազմի ժամանակ շտաբում ո՞վ ու ինչո՞ւ է նստած, ինչ-որ եվրոպացի կանայք են գնում սահման, ադրբեջանցիները ոտքով գալիս են, մտնում մեր տարածք, ինչպես Շուշիի դեպքում էր, ոչ մի դիմադրություն չեղավ, սկի չգիտեին էլ՝ ուր են եկել… Ինչքա՞ն կարելի է ասել՝ Նիկոլը սենց, նենց։ Հայաստանում իշխանություն չկա՛:

– Հայաստանը ղեկավար չունի՛: Ի՞նչ խորհուրդներ եք տալիս նրան։ Ձեր հարցերն ու խորհուրդները նրան պետք չեն: Ինչի համար բերել են դրսի այդ ուժերը, այն էլ անում է։

-Ալիևի դեմքին որ նայում ես, ուզում ես ասել՝ մի հատ լիմոն կեր, էդ գոհ դեմքդ չտեսնեմ… Էն Ալիևը, ով մինչև 2018թ., հիշեք՝ ինչ տեսքով էր նստում բանակցությունների… հիմա հրճվում է ուրախությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company