ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Վանաձորում կայացաւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան կազմակերպած պատանեկան ճամբարը

20 Օգոստոս 2025

Հայաստանի Լոռու մարզի մարզկեդրոն Վանաձորում կայացաւ ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան (ԳԵՄ) պատանեկան ճամբարը։ 2025 թուականը յոբելենական է․ այս տարի արդէն 15-րդ անգամ է անցկացւում աւանդական ճամբարը։ Ճամբարի տնօրէնները, վարիչներն ու մասնակիցները առանձնակի ուրախութեամբ ու պատասխանատուութեամբ են մասնակցում ճամբարին։ Ճամբարն այս տարի անցկացուել է օգոստոսի 4-15-ը։

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան կազմակերպած Վանաձորի ճամբարի տնօրէնուհի Էմմա Մաթոսեանը «Հորիզոն»-ի հետ զրոյցում նշեց՝ ճամբարին մասնակցում է 10-16 տարեկան 230 երեխայ։

Վանաձորի ճամբարի տնօրէն Քրիստ Քեթէնճեանը յաւելեց՝ այս տարի ունեն եօթ խումբ, որոնք կրում են մեծ հայերի անուններ՝ Գարեգին Նժդեհ, Արամ Մանուկեան, Քրիստափոր Միքայէլեան, Զօրավար Անդրանիկ, Խրիմեան Հայրիկ, Սօսէ մայրիկ, Պարոյր Սեւակ։

«Իւրաքանչիւր խումբ ունի երկու վարիչ։ Մենք ճամբարն անցկացնում ենք ժամը 10-16-ը։ Սկսում ենք դրօշակը ծածանելու արարողութեամբ։ Օրուայ ընթացքում ունենում ենք դասախօսութիւնների, ճաշի, խաղերի ժամեր»,- մանրամասնեց ճամբարի տնօրէնը։

Վանաձորի ճամբարը հիւրընկալել էր 2010 թուականին կազմակերպուած ճամբարի վարիչներից մէկին՝ Ալէք Օհանեանին։ Նա յիշեց՝ քանի որ այդ տարի ճամբարն առաջին անգամ էր կազմակերպւում, վարիչներն առանձնակի ոգեւորութեամբ էին պատրաստւում ճանբարին։ Ալէք Օհանեանը նկատեց՝ 15 տարի անց ճամբարում նոյն ջերմութիւնն է տիրում։ Ի դէպ, նա արդէն տեղափոխուել է Հայաստան, մշտապէս բնակւում է հայրենիքում։ Ըստ Օհանեանի՝ այսպիսի ճամբարները հնարաւորութիւն են ընձեռում, որ սփիւռքահայ երիտասարդերը հայրենիք ժամանեն, հայրենաճանաչ դառնան եւ յետոյ Հաստատուեն Հայաստաում։

Հ.Յ.Դ. Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու Ցողիկ Աշըգեանը մեր զրոյցում յաւելեց՝ ազգային դաստիարակութեան հարցում չափազանց կարեւոր է այսպիսի ճամբարների անցկացումը։

Horizon Weekly Newspaper
Վանաձորի ճամբարի վարիչ Ալին Պէրպէրեանը տպաւորուած էր երեխաների պարտաճանաչութեամբ։ «Երեխաները ամէն ինչ արագ են ըմբռնում, վստահօրէն արտայայտում են իրենց կարծիքը, հարցեր են տալիս, իսկ դա մեզ օգնում է դասախօսութիւնների ընթացքում»,- մանրամասնեց Ալին Պէրպէրեանը։

Ճամբարի վարիչ Վայք Աճէմեանն առաջին անգամ հայրենիքում եղել է նախորդ տարի՝ 2024 թուականին։ Նախորդ տարի եւս ճամբարի վարիչ էր։ Այս տարի էլ սիրով ստանձնել է այդ պատասխանատուութիւնն ու եկել հայրենիք։ Նա տպաւորուած է երեխաների քննադատական մտածողութեամբ։ Այսինքն՝ յաճախ ոչ միայն իրենք են երեխաներին որոշ հմտութիւններ սովորեցնում, այլեւ հե՛նց իրենք են երեխաներից որոշ բաներ սովորում, եւ այդ կերպ նաեւ մշակութային փոխանակում է տեղի ունենում։

Ճամբարի մասնակից Մանէ Յակոբեանն էլ մեր թղթակցի հետ զրոյցում ասաց՝ ճամբարականներին համախմբել է հայրենասիրութիւնը։ «Մեր վարիչները հայրենասէր մարդիկ են։ Նրանց հետ շատ կարեւոր հարցեր ենք քննարկում։ Նրանք հայրենիքից հեռու են ապրում, բայց ապրում են հայրենիքով»,- ասաց Մանէն։

Ճամբարի մասնակից Տաթեւ Կարապետեանն էլ ընգծեց՝ ճամբարում ժամանակն այնքան լաւ է անցնում, որ ասես թռչում է։ «Ճամբարի ընթացքում խաղեր ենք խաղում, ջոկատներով համախմբւում, բռունցք դառնում։ Իսկ մեր դասախօսութիւնների ընթացքում խօսում ենք հայրենիքի, ազատութեան, արդարութեան մասին։ Այդ արժէքները դեռ մանկուց պիտի սերմանուեն մարդու մէջ»,- ասաց Տաթեւը։

Վանաձորի ճամբարի մասնակից Նաթալի Միրզոյեանը, որի ընթանիքը բռնագաղթել է Արցախից ու հաստատուել Վանաձորում, պատմեց՝ ճամբարում նոր երգեր է սովորել։ Սիրում է յատկապէս այն դասախօսութիւնները, որոնց ժամանակ հայրենիքի ու հայրենասիրութեան մասին են խոսում։ Զրոյցի ընթացքում Նաթալին յիշեց նաեւ Արցախի մասին՝ վստահօրէն ասելով՝ յոյս ունի, որ էլի՛ կը վերադառնայ Արցախ։

Ճամբարին հիւրընկալուել էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Քրիստինէ Վարդանեանն ու Արմէնուհի Կիւրեղեանը։

Քրիսինէ Վարդանեանն իր դասախօսութեան ընթացքում անդրադառձաւ «հայրենասիրութիւն» հասկացութեանը։ Երեխաները թուարկեցին, թէ իրենց պատկերացմամբ ինչ ասել է «հայրենասիրութիւն»․ երբ ապրում ես այնտեղ ու չես լքում հայրենի հողը, երբ մաքուր ես պահում հայրենիքի փողոցներն ու աղբ չես թափում, երբ ուզում ես լաւ մասնագէտ դառնալ ու ծառայել հայրենիքին՝ որպես տուեալ ոլորտի լաւագոյն մասնագէտներից մեկը․․․․ Քրիստինէ Վարդանեանը «Հորիզոն»-ի հետ զրոյցում ասաց՝ դասախօսութիւնից յետոյ կրկին ու կրկին հպարտացել է մեր պատանիներով, քանի որ նրանց մէջ արմատացած է հայրենասիրութիւնը, նրանց նպատակներն ու երազանքները հայրենիքի հետ են կապուած։ Ըստ Վարդանեանի՝ այսպիսի ճամբարները երեխաների մէջ սերմանում են ու է՛լ աւելի ամրացնում ամրացնում հայրենասէր ու ազգասէր հային յատուկ արժեհամակարգը։

Պատգամաւոր Արմէնուհի Կիւրեղեանն էլ կարեւորեց այսպիսի ճամբարների անցկացումը մեր օրերում, քանի որ այսօր իշխանութիւնն այնպիսի քաղաքականութիւն է վարում, որ հայրենիքը ծանր իրավիճակում է յայտնուել, ուստի հայրենքին նուիրուած, բանիմաց ու գաղափարապէս ազգային արժէքներին հաւատացող քաղաքացիներ, այդ թւում՝ պատանիներ ունենալը չափազանց կարեւոր է։

«Այս ճամբարները մեծ հնարաւորութիւն են տալիս երեխաներին, հասկանալ՝ ինչ է հայրենիքը, հայրենասիրութիւնը, շփուել իրենց հասակակից սփիւռքահայ ընկերների հետ։ Նրանք իրենց առօրեան անցկացնում են մի մթնոլորտում, որն իրենց դաստիարակում է որպէս ազգային մտածողութիւն ունեցող պատանիներ։ Այսօրուայ իշխանութիւնն ամէն ինչ անում է, որ ազգային արժէքները մոռացուեն, չկարեւորուեն, ուստի այսպիսի ճամբարների դերն ու նշանակութիւնը գնալով աւելի՛ է կարեւորւում։ Շատ կարեւոր է, որ երեխան մեծանայ՝ հասկանալով՝ ինչպէս պէտք է ապրել, նուիրուել հայրենիքին, ինչ անել պետականութիւն, ինքնիշխանութիւն ապահովելու համար, իսկ այդ ամէնի հիմքը այս ճամբարներում դրւում է»,- ընդգծեց Արմէնուհի Կիւրեղեանը։

Յասմիկ Բալէյեան

Մանրամասները՝ տեսանիւթում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company