ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ցեղասպան յանցագործի անբարոյականութիւնը

29 Օգոստոս 2025

Նախօրէին լրահոսում տեղեկութիւն յայտնւեց այն մասին, որ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն հայկական եւ ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բէթ-Դէյւիդի հետ հարցազրոյցում յայտարարել է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը։

Հարցին, թէ ինչո՞ւ Իսրայէլի ոչ մի վարչապետ չի ճանաչում Օսմանեան կայսրութեան կողմից 20-րդ դարի սկզբին իրականացւած ցեղասպանութիւնները, Նեթանիահուն պատասխանել է. «Ես հէնց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։

Պատրիկ Բէթ-Դէյւիդը X-ի իր էջում տեղադրել է հարցազրոյցը ու կից գրել. «Վարչապետ Նեթանիահուն պաշտօնապէս ճանաչում է Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած հայերի, ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնը»։

Ոչինչ չասող այս յայտարարութիւնը, հայ հանրութեան որոշակի հատւածների մօտ ընդունւեց ոգեւորութեամբ, որպէս մի քայլ՝ «պատմական արդարութեան վերականգնման ուղղութեամբ»:

Ցաւօք, պարզւում է, որ մեր իրականութիւնում դեռեւս կան չափազանց վառ երեւակայութեամբ միամիտ անհատներ, որոնք պարզապէս անկարող են տեսնելու բուն իրականութիւնն այն մասին, որ այս յայտարարութիւնը ոչ թէ բարոյական կամ պատմական պաշտօնական դիրքորոշում է, այլեւ անբարոյ, կոպիտ քաղաքական հաշւարկ:

Թուրք-իսրայէլական սրւած յարաբերութիւնների ֆոնին, Նեթանիահուն պարզապէս պահը բաց չթողնելով, օգտագործել է Հայոց Ցեղասպանութեան թեման, Էրդողանին սադրելու եւ սեփական արտաքին քաղաքական շահերը սպասարկելու համար, ինչպէս դա տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում, երբ որեւէ խնդրի շուրջ սրւել են Իսրայէլի յարաբերութիւնները Թուրքիայի հետ, եւ յանկարծ իսրայէլցի պաշտօնեաները յիշել են Հայոց Ցեղասպանութեան փաստն ու խօսել են դրա ճանաչման հնարաւորութեան մասին:

Այս համատեքստում, առաւել մտահոգիչ ու վրդովեցուցիչ է այն փաստը, որ այս յայտարարութիւնն արւում է այն ղեկավարի կողմից, որն ուղղակիօրէն պատասխանատուն է մեր աչքերի առջեւ տեղի ունեցող մէկ այլ՝ Գազայի ցեղասպանութեան համար:

Արդարամիտ ու ազատատենչ մարդկութիւնն այսօր խօսում է այն մասին, որ Իսրայէլի գործողութիւնները Գազայում կրում են ցեղասպանական բնոյթ։ Քաղաքացիական բնակչութեան զանգւածային սպանդը, ենթակառուցւածքների համակարգւած ոչնչացումը, հումանիտար ճգնաժամի դիտաւորեալ խորացումը, եւ իրենց հայրենի բնակավայրերից պաղեստինցիների հարկադրաբար արտաքսելու քաղաքականութիւնը համապատասխանում են ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանութեան կանխման եւ պատժման կոնւենցիայի» սահմանումներին։ Յանցագործութիւնն այնքան բացայայտ ու ակնյայտ է, որ այն թաքցնել չեն կարողանում անգամ Իսրայէլի ամենամօտ դաշնակիցները, որոնք ստիպւած, ուղղակի կամ անուղղակի, խօսում են Իսրայէլի գործողութիւնների անթոյլատրելիութեան մասին:

Նեթանիահուն, այս ողջ յանցագործութիւնների գլխաւոր պատասխանատուն, չի էլ թաքցնում իր կառավարութեան իրական նպատակը՝ Գազայի տարածքի ապաբնակեցումն ու վերջնական օկուպացիան։

Մի կողմ թողնելով Գազայի ցեղասպանութիւնը եւ վերադառնալով հայկական իրականութեանը, պէտք է նշենք, որ մեր ժողովրդի հաւաքական պատմական յիշողութիւնը դեռեւս թարմ է եւ չի հասցրել մոռացութեան տալու այն փաստը, որ Նեթանիահուի ղեկավարած Իսրայէլը խախտել է նաեւ նւազագոյն բարոյական այն շեմը, որը թոյլ կը տար խօսել արդարութիւնից կամ ցեղասպանութիւնների դատապարտումից։

Մենք չենք մոռացել, որ արցախեան 44-օրեայ պատերազմի ժամանակ Իսրայէլը ռազմավարական նաշանակութեան ինչպիսի աջակցութիւն էր ցուցաբերում Ադրբեջանին, լայնածաւալ կերպով զինում էր այդ երկրի զինւած ուժերին՝ մատակարարելով յարձակողական սպառազինութիւն, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք Ադրբեջանը լայնօրէն կիրառեց ոչ միայն ռազմաճակատում, այլեւ Արցախի խաղաղ բնակչութեան դէմ։

Փաստ է, որ իսրայէլական տեխնոլոգիաների կիրառումը նպաստեց պատերազմում բեկումնային իրավիճակ ստեղծելուն եւ դարձաւ այն կարեւոր գործօններից մէկը, որը յանգեցրեց Արցախի հայաթափմանը՝ արցախահայութեան զանգւածային տեղահանմանը, ինչն իրաւական տեսանկիւնից բնութագրւում է որպէս էթնիկ զտում՝ ցեղասպանութեան տարրերով։

Վերադառնալով ներկային, պէտք է նշենք, որ դեռեւս թարմ են ընդամէնը մի քանի ամիս առաջ Իրանի վրայ Իսրայէլի կազմակերպած ագրեսիայի պատկերները: Ագրեսիան, որին զոհ գնացին ոչ միայն երկրի ռազմա-քաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները, այլեւ հազարից աւելի խաղաղ քաղաքացիներ, այդ թւում՝ գիտնականներ, բժիշկներ, կանայք ու երեխաներ: Նեթանիահուի անմիջական ղեկավարութեամբ իրականացւած այս պատերազմը նոյնպէս հակասում էր միջազգային օրէնքի եւ իրաւունքի բոլոր սկզբունքներին, եւ ակնյայտօրէն կրում էր ռազմական յանցագործութեան տարրեր:

Եւ հիմա այս բոլոր յանցագործութիւնների ակունքներում կանգնած մարդը՝ Նեթանիահուն ցինիկաբար փորձում է ձեւացնել, թէ իբր հանդէս է գալիս որպէս ցեղասպանութիւնների դատապարտող՝ օգտագործելով Հայոց Ցեղասպանութեան փաստը:

Սա ոչ միայն անբարոյ երեսպաշտութիւն է, այլ, նաեւ՝ վիրաւորանք։ Վիրաւորանք՝ նախ եւ առաջ հայ ժողովրդի, իսկ յետոյ՝ ողջ մարդկութեան համար։ Ցեղասպանութիւնը պէտք է ճանաչւի ու դատապարտւի մարդկային բարոյականութեան եւ արդարադատութեան սկզբունքներից ելնելով, այլ, ոչ թէ շահագործւի որպէս գործիք՝ սեփական քաղաքական շահերն սպասարկելու համար:

Իսրայէլն ու նրա առաջնորդը՝ իրենց ուղղակի եւ անուղղակի դերակատարութեամբ մարդկութեան դէմ իրականացւած վերոնշեալ /եւ ոչ միայն/ յանցագործութիւնների համատեքստում, պարզապէս կորցրել են բարոյական որեւէ իրաւունք՝ խօսելու ցեղասպանութիւնների մասին։

Իսկ ինչ վերաբերում է որոշակիօրէն Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը, ապա այն չի կարող դիտարկւել որպէս քաղաքական գործիք՝ որեւէ պետութեան կամ քաղաքական գործչի ձեռքում։ Դա նախ եւ առաջ պատմական արդարութեան վերականգնման եւ ամբողջական հատուցման գործընթաց է՝ հիմնւած մարդու իրաւունքների համընդհանուր սկզբունքների վրայ, իսկ երբ այս եւ նման ցաւոտ իրադարձութիւնների ճանաչման թեման վերածւում է քաղաքական հաշւարկի, այլեւս դադարում է լինել արդարութեան վերականգնմանն ուղղւած բարոյական քայլ ու վերածւում է շահարկման միջոցի, ինչն աւելի ցաւոտ ու վիրաւորական է, քան դրա մասին լռութիւնը:

Բենիամին Նեթանիահուի յայտարարութիւնն այս համատեքստում չպէտք է դիտւի որպէս հայ ժողովրդի նկատմամբ յարգանքի նշան, այլեւ որպէս դաժան մանիպուլեացիա եւ փաստացի վիրաւորանք՝ դէպի հայ ժողովրդի պատմական ցաւը, որն օգտագործւում է քաղաքական պայքարի դաշտում՝ առանց բարոյական հիմքի։

Առ այդ, չպէտք է մոռանանք, որ այն քաղաքական գործիչը, ով ղեկավարում է ընթացիկ ցեղասպանական եւ ծաւալապաշտական քաղաքականութիւնը եւ աջակից է եղել մէկ այլ՝ էթնիկ զտմանը, չի կարող հանդէս գալ որպէս ցեղասպանութեան դատապարտող։

Ուստի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մենք պէտք է պահանջենք այն պետութիւններից, որոնք ունեն դրա համար պատմական, բարոյական եւ իրաւական նւազագոյն անհրաժեշտ տւեալներ։ Իսկ նրանք, ովքեր իրենց իսկ գործողութիւններով շարունակում են ցեղասպանութիւնների շղթան, պէտք է կանգնեն ոչ թէ հռետորական հարթակներում, այլ՝ միջազգային դատարանի առջեւ։

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Ընդդէմ 11-րդ Կէտին

Իսրայէլի վարչապետին կատարած յայտարարութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղ

29 Օգոստոս 2025
Խմբագրական. Ցեղասպան յանցագործի անբարո

Նախօրէին լրահոսում տեղեկութիւն յայտնւեց այն մասին, որ Իսրայէլի վարչապետ Բենիամ

29 Օգոստոս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մինսքի Խ

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանի մէջ ԵԱՀԿ-ի անդամ երկիրներու դեսպաններու

29 Օգոստոս 2025
Արցախեան շարժումի խեղաթիւրման նոր փորձ

23 Օ­գոս­տո­սին, ­Հա­յաս­տա­նի Ան­կա­խու­թեան հռչա­կա­գի­րի 35-ա­մեա­կին ա­ռի­

29 Օգոստոս 2025
Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ողբե

Սեպտեմբերի 2-ը կարող է դառնալ հայ ժողովրդի հավաքական արժանապատվության, ազգային

28 Օգոստոս 2025
Սա փափուկ ուժի գործադրմամբ, առանց պատե

Հայաստանի ԱԳ նախարարը նախանձելի երեսպաշտությամբ խոսում էր ինձ համար և շատ շատե

28 Օգոստոս 2025
Իրանի ազգային ու պետական արժեհամակարգի

1. Նորանոր դրսեւորումներով դեռեւս շարունակւում են Իրանի դէմ հաւաքական արեւմուտ

28 Օգոստոս 2025
Ակնարկ. Շրջելու Համար Պաքուի Մարտավարո

Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնը Պաքուի ակնկալութեան մասին

28 Օգոստոս 2025
Միակողմանի զիջումներով խաղաղություն չե

Politik. am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթու

28 Օգոստոս 2025
Անկախութեան հռչակագիր, «Դիւանագիտութիւ

«Ճիշդ է, թէ ո՛րքան որոշակի կապ նկատենք մեզի պատահածներուն հետ, ա՛յնքան աւելի խ

28 Օգոստոս 2025
Նեթանյահուի դիրքորոշումը պետք է ամրապն

Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Նեթանյահուի դիրքորոշումը ավելին է

27 Օգոստոս 2025
Հայաստանում իշխանություն չկա՛

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ անդամ, ՀՀ արտակարգ դեսպան

27 Օգոստոս 2025
Արցախի հարցը փակված ներկայացնելու վերա

Սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա ՀՅԴ-ի կողմից կազմա

27 Օգոստոս 2025
Յայտարարութիւն. Կովերու Պարտէզի Երկրո

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ, ՀԻՆ ՔԱՂԱՔ, ԵՐՈՒՍԱՂԷՄ – Օգոստոս 26, 2025 – Երուսաղէմի Հայ համ

27 Օգոստոս 2025
Անկախութեան Հռչակագիրը Արգե՞լք Է Անկախ

23 օգոստոս 2025-ին լրացաւ Անկախութեան հռչակագիրին 36-ամեակը: Արդարեւ, 23 օգոստ

27 Օգոստոս 2025
Սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պա

26 Օգոստոս 2025
Նիկոլ Փաշինյանի խաբուսիկ խոստումները՝

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, հանդես եկավ խաղաղո

26 Օգոստոս 2025
Թրամփ-Փութին Ալասքայի Վեհաժողովը Եւ Մի

Օգոստոս 2025-ին Ալասքայի մէջ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփի եւ Ռուս

26 Օգոստոս 2025
Լուսարձակ.- Կարս -Նախիջեւան երկաթուղիի

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Ուաշինկթընի մէջ տեղի ունեցած՝ Թարամփ-Փաշինեան-Ալիեւ հանդիպու

26 Օգոստոս 2025
Ստեփանակերտի կենտրոնում nչնչացվել է Աշ

Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված

25 Օգոստոս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company