ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մենք պետք է գիտակցենք, որ ազգային ողբերգություն է կատարվել

28 Օգոստոս 2025

Սեպտեմբերի 2-ը կարող է դառնալ հայ ժողովրդի հավաքական արժանապատվության, ազգային ինքնագիտակցության ու քաղաքական կամքի դրսեւորման, թեկուզ խորհրդանշական ու այս պահին գուցե գործնականում քիչ բան տվող, բայց կարեւոր հանգրվան ու ազդակ առ այն, որ Փաշինյանի ասածի ու արածի հետ ինքը համաձայն չէ:

«Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում եւ շարունակում ենք մեր պայքարը»,- այս շեշտադրմամբ էր ՀՅԴ ԳՄ-ն անոնսում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, Ազատության հրապարակում կայանալիք հավաքը:

Հավաքական ընդդիմության նիրհի պայմաններում, երբ Փաշինյանի պարտվողական քաղաքականությանը փաստացի ծրագրային այլընտրանք չի ներկայացվում, այս հավաքը կարելի է տեղավորել «բարոյական հաղթանակների» շարքում, եթե հայ հասարակությունն իսկապես գիտակցի դրա կարեւորությունն ու իր ներկայությամբ Փաշինյանին ցույց տա, որ չնայած հեղափոխություն չի արել, բայց, միեւնույն է, համաձայն չէ նրա հետ ու չի կարծում, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ մեկ սպառնալիքն Արցախն էր: Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը «Հրապարակ»-ին ասում է՝ արցախահայությունն ու նրա կողմից ընտրված մարմինները, ստեղծված իրավիճակին զուգահեռ, պայքարում են Արցախ հավաքական վերադարձի իրավունքի համար, չնայած ՀՀ իշխանությունը փակել է Արցախի էջը եւ վախենում է անգամ «Արցախ» բառն արտաբերել:

«Տասնամյակներ, ինչու ոչ՝ դարեր շարունակ, Արցախը եղել է Հայաստանի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրիչը, եւ մենք ականատես եղանք նրան, որ այդ բաղադրիչը սասանվելու, այսինքն՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պարագայում ինչ կատարվեց՝ բռնազավթվեց Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասը, եւ վերջը չի երեւում, թե ինչ է լինելու»,- ասում է մեր զրուցակիցը:

Վահրամ Բալայանը, իհարկե, պատրանք է համարում ՀՀ գործող իշխանությունների թմբկահարած «խաղաղությունը», ասում է՝ բավական է լսել, թե ինչ է հայտարարում Ալիեւը՝ որ շարունակելու են զինվել, քանի որ գիտեն, թե ովքեր են իրենց հարեւանները:

«Թե՛ վարչապետը, թե՛ պետական իշխանության մարմինները, հատկապես՝ ՔՊ-ական, անգամ փորձ չեն անում «Արցախ» բառն օգտագործել կամ գոնե գերիների հարցին լուծում տալ։ Հասկանալի է, որ Բաքվի կողմից ճնշումներ կան, բայց նաեւ իրենց մտածելակերպն է, համոզմունքը: Եվ կյանքն ու ժամանակը, հավանաբար, ավելի շատ փակագծեր կբացեն այն մասին, թե ինչ է եղել 2018 թվականից առայսօր»,- շեշտում է Բալայանը՝ ընդգծելով, որ իրենք՝ արցախահայերն էլ խաղաղություն են ցանկանում, բայց ռեալ, իրական խաղաղություն՝ հիմնված պատմական արդարության ու մարդու իրավունքների վրա:

Վահրամ Բալայանը պատահական չի համարում, որ այս փուլում ՀՀ իշխանության ու անձամբ Փաշինյանի խոսույթը հակաարցախյան է: Ադրբեջանի երկու հիմնական պահանջներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր, ինչի շուրջ համաձայնությունն արդեն կայացել է:

«Ալիեւը հասկանում է, որ այդ կառույցը որոշակի իրավասություններով օժտված էր, նա տեսնում է, որ եվրոպական տարբեր մայրաքաղաքներ ժամանակ առ ժամանակ խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել Արցախում, նա տեսնում է, օրինակ, Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը, ԱՄՆ-ի կոնգրեսականների դիմումները եւ հասկանում է, որ հարցը փակված չէ: Իրենց հերթին արտաքին ուժերն էլ քաջ գիտակցում են, որ Արցախի Հանրապետության ոչնչացումը տարածաշրջանում ուժերի բալանս է փոխել՝ դրանից բխող հետեւանքներով՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտից մինչեւ զարգացումներ Սիրիայում ու թուրքական աշխարհի ուժեղացում: Այսօր Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի տարածքն ու ազդեցությունը, իսկ Ադրբեջանը նրա ծնած արհեստական պետությունն է»,- ՄԽ-ի լուծարման հարցում Բաքվի շտապողականությունն ու հրճվանքն այսպես է մեկնաբանում Վահրամ Բալայանը: Վերադառնալով սեպտեմբերի 2-ի հավաքին՝ նա կարեւորում է ոչ միայն արցախահայերի, այլեւ ամբողջ հայ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը եւ գիտակցումը, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել.

«Եթե անհատական մակարդակում դիտարկենք, սա ամեն մեկի անձնական ողբերգությունն է, որը, ի վերջո, նա իր հետ տանում է, բայց գլոբալ հարթությունում սա ազգային ողբերգություն էր: Հայ ժողովուրդը, որ հավաքական, 42 հազար ք/կմ ազգային կենսագործունեության տարածք ուներ, շատ կարճ ժամանակում 12 հազարը կորցրեց, սա հանրության համար ողբերգություն պետք է լինի: Հասարակությունը պետք է հասկանա, որ յուրաքանչյուրն անձնական պատասխանատվություն ունի եւ պետք է գիտակցի, որ կրակն իրեն է մոտենում, չնայած նրան, որ այս պահին ինքը Երեւանի կենտրոնում առողջ ու խաղաղ է»: Բալայանն այս գիտակցումը պահանջ դարձնելու հարցն առաջին հերթին էլիտայի խնդիրն է համարում, որն իր անձնական հոգսերով ապրող քաղաքացուն պետք է հասցնի այդ պահանջն ու այն գիտակցումը, որ կեղծ են վախերը, թե հայ ժոովուրդն այլեւս ոչինչ չի կարող անել: «Այդ նույն ժողովուրդն էր, չէ՞, 1992-94 թվականներին հաղթանակ կերտում այդ նույն ուժերի հարաբերակցության պայմաններում: Համազգային միասնականություն ու համերաշխություն ձեւավորելը, անտարբերությունը կոտրելն ու 80-90-ականների մթնոլորտ ստեղծելն է գլխավոր խնդիրը»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է մասնավորապես տեղահանված արցախահայերի իներտությանը, Բալայանն ասում է՝ այստեղ էլ կա խնդիր, մարդիկ մխրճված են սոցիալական բազում խնդիրների մեջ ու հաճախ առավել կարեւորը չեն տեսնում, երկարաժամկետ պայքարի անհրաժեշտությունը չեն գիտակցում: «Ժողովուրդն իրեն դուրս է դրել ազգային, պետական հարցերից, ուզում է առօրյա հոգսերով ապրել: Մտավորականությունը, քաղաքական ուժերն այստեղ շատ անելիք ունեն»,- եզրափակում է Վահրամ Բալայանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company