ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Սա փափուկ ուժի գործադրմամբ, առանց պատերազմական գործողությունների հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է

28 Օգոստոս 2025

Հայաստանի ԱԳ նախարարը նախանձելի երեսպաշտությամբ խոսում էր ինձ համար և շատ շատերի համար, հազարների համար թվացյալ կամ չակերտավոր խաղաղության մասին, որը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Այն թուղթը, որի վերնագրի բովանդակության մեջ խաղաղություն բառի գործածումը կա, դա իրական խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ ԱԳ նախարարի խոսքում ոչ միայն խոցելի, այլ պարզապես ստեր կային, որոնք որևէ քննադատության չեն դիմանում։ Սա ոչ թե խաղաղության մասին համապարփակ մի փաստաթուղթ կամ համաձայնագիր է, այլ ինչպես 2 օր առաջ հայտարարեց Ալիևը լրատվամիջոցների հետ հանդիպմանը, որ այդ համաձայնագիրը արտահայտում է և արտացոլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կառուցման Ադրբեջանի տեսլականը։ Ավելի խոսուն, քան Ալիևի գնահատականը այս փաստաթղթին, դժվար է ձևակերպել, որովհետև այն ամբողջությամբ արտահայտում է ադրբեջանական կողմի պատկերացումները, մտածումները, զիջումները, պարտադրանքը։ Սա փափուկ ուժի գործադրմամբ, առանց պատերազմական գործողությունների հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթն է»,–ասաց նա։

Գալստյանը համոզմունք հայտնեց, որ սրանով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական քաղաքական մեծամասնության թեթև ձեռքով լեգիտիմացվեց ցեղասպանությունը, որովհետև չի կարող խաղաղություն, այն էլ համապարփակ և կայուն խաղաղություն կառուցվել կամ կոնֆլիկտը հանգուցալուծված համարել, երբ որեւէ անդրադարձ չկա այդ հանցագործություններին, որոնք միջազգային իրավունքի նորմերով միջազգային հանցագործություններ են և ենթակա են պատժման։

«Խոսում են փոխադարձության մասին. Դուք պատկերացնու՞մ եք որևէ խաղաղություն այն պարագայում, երբ Բաքվի բանտերում այս պահին մենք ունենք հրապարակված 23 բանտարկյալներ, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Սուտ է, թե այդ հարցը միջազգային բոլոր հարթակներում բարձրացնում են։ ՔՊ-ի և նրանց առաջնորդի վարքագիծը ստերի հաջորդական մի մեծ ձնագունդ է։ Հիշո՞ւմ եք՝ կուրծք ծեծելով ասում էին՝ ի՞նչ միջանցք, չկա, մոռացեք, և այն, ինչ այսօր կատարվում է Մեղրիի հետ, ըստ էության Մեղրիի միջանցք է, Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում է բազմաթիվ անորոշություններով»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հարց բարձրացրեց, թե ինչու պիտի ինքը հավատա Արարատ Միրզոյանի բանավոր խոստումներին, որ մենք ունենք վավերացված որևէ հստակ փաստաթուղթ, որը հիմք կտա մեզ գնահատելու, որ Մեղրիի ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհը ապաշրջափակվում է և հարևանների միջև հաստատվում է տրանսպորտային նոր հաղորդակցություն, որից մենք պիտի բարգավաճենք. «Դուք պարտավորություն ունեիք սեփական ժողովրդին հրապարակելու, թե ինչ գործողություններ են կատարվելու Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Միջազգային աղբյուրներից ստացված այն լուրերը, որ մենք ստանում ենք, վկայում են այն մասին, որ 6 կմ խորությամբ և 42 երկարությամբ մի տարածք է, որը ավելին է Երևանի վարչական շրջանից կամ Մեղրիի համայնքի մոտավորապես 38%–ն է։ Իսկ մենք գիտակցո՞ւմ ենք, թե դա բնապահպանական, դեմոգրաֆիական, անվտանգային ինչ լրջագույն մարտահրավերներ է ներկայացնում։

Միգուցե, կա լսարան, որը կարող է այդ սուտը կուլ տալ, բայց Հայաստանի մտածող քաղաքացիները և ընդդիմադիր քաղաքական ուժերը, իրավունք ունեն չհավատալու դրան։ Այդ փաստաթղթի վերնագրում օգտագործված խաղաղության բառը ընդամենը խայծ է։ Դա ոչ միայն խաղաղություն չէ, այլ Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական նոր բախման մեջ և այս նոր բախումը, որը տարածաշրջանում նոր խաղացողների ներկայություն է ապահովելու»,– հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company