Նախաստորագրված համաձայնագրերը լեգիտիմ չեն, Ադրբեջանը այն կորզել է ուժի կիրառման միջոցով
06 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ Վաշինգտոնում նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը չի բխում հայ ժողովրդի շահերից․ «ՔՊ-ի հետագիծը ստի մասին է, բայց ՀՅԴ-ին է մեղադրում խաբելու մեջ, այս փաստաթուղթը խայտառակ ձևով ոտնահարում է ՀՀ շահերը։ Թրամփը խոսեց 99 տարով միջանցք վերցնելուց, Փաշինյանը չառարկեց նրան, ի վնաս ՀՀ-ի են՝ համաձայնեցված կետերը։ Ադրբեջանն ապացուցեց՝ նախաստորագրած թուղթն առոչինչ է, շարունակում է «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, ատելությունը հայերի դեմ»,- ասում է Լիլիթ Գալստյանը։
Անդրադառնալով Անկախության հռչակագրի օրվան նվիրված Նիկոլ Փաշինյանի ուղերձին՝ Գալստյանը նշում է՝ Փաշինյանը խոստովանեց՝ զոհաբերել է Արցախը՝ պահելու ՀՀ-ի ինքնիշխանությունը․ «Ավելի պիղծ հայտարարություն հնարավոր չէր։ Նախաստորագրված համաձայնագրերը լեգիտիմ չեն, Ադրբեջանը ՀՀ-ից այն կորզել է ուժի կիրառման միջոցով։ ՀՅԴ-ն պատերազմ չի ուզում, այլ խաղաղություն, որը կհարգի հայ ժողովրդի կենսական շահերը։ Անմեղսունակ են, որ Արցախ հայերի վերադարձի իրավունքի բարձրացումը դիտարկում են պատերազմի հրձիգություն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։