ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ շրջանը Մարսէլում. արդեօ՞ք հնարաւոր է, որ սփիւռքը պայքարի ի նպաստ Հայ դատի՝ հակադրուելով Հայաստանի կառավարութեան վարած քաղաքականութեանը

23 Սեպտեմբեր 2025

Մարսէլում օրերս տեղի ունեցաւ Հայ դատի պայքարի շարունակականութեան հիմնախնդրին նուիրուած Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ շրջանը՝ կազմակերպուած ՀՅԴ Հայ դատի Ֆրանսայի յանձնախմբի կողմից։

Միջոցառմանը ներկայ գտնուեցին շուրջ 200 մասնակից, եւ անցկացուեցին քննարկման չորս սեղաններ՝ հայ համայնքի ներկայիս մարտահրաւէրները վերլուծելու նպատակով, այդպիսով անդրադառնալով ֆրանսահայերի՝ որպէս քաղաքացի, պարտականութիւններին, Հայ դատի եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան քաղաքականութեան տարանջատմանը, երիտասարդ սերնդի կրթութեանը եւ հարցական խաղաղութեան մարտահրաւէրներին: Խօսուեց նաեւ ցեղասպանութեան ճանաչման, արցախահայութեան հաւաքական վերադարձի եւ Պաքուում պահուող հայ պատանդների մասին:

Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ շրջանը համընկաւ ՀՅԴ Հայ դատի Ֆրանսայի յանձնախմբի 60-ամեակի հետ։ «Հայ դատի յանձնախմբերի ցանցը որպէս կազմակերպուած շարժում գոյութիւն ունի ութսուն տարուց աւելի, իսկ Ֆրանսայում՝ վաթսուն տարուց աւելի։ Այն կայացաւ այն ժամանակ, երբ Հայաստանը անկախ պետութիւն չէր։ Այսօր ժամանակաւոր խոչընդոտները չպէտք է մեզ շեղեն մեր նպատակներից։ 70 տարուայ խորհրդային ռեժիմի պայմաններում պաշտօնական Հայաստանը լռեցուած էր։ Այնուամենայնիւ, Հայ դատը ո՛չ միայն գոյատեւեց, այլեւ ծաղկեց՝ սփիւռքի դինամիկայի շնորհիւ։ Այսօր եւս, չնայած ներկայիս կառավարութեան ստեղծած անբարենպաստ պայմաններին, Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները փորձում են քայլ առ քայլ առաջ տանել մեր նպատակները։

Սակայն մենք լիովին գիտակցում ենք, որ առանց Հայաստանի կառավարութեան ակտիւ աջակցութեան կարեւոր արդիւնքների հասնելը չափազանց դժուար է։ Հետեւաբար, պիտի շարունակենք պայքարը, որպէսզի Հայաստանում փոխուի իշխանութիւնը, եւ վերջապէս ձեւաւորուի մի կառավարութիւն, որը կը կանգնի Հայ դատի կողքին։ Մենք խորապէս հաւատում ենք, որ Հայ դատի պաշտպանութիւնը կենսական է հենց հայկական պետականութեան համար։ Հայ դատի պայքարը չի՛ մահանայ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական հրաժարումից։ Այն կը մահանայ, եթէ հայ ժողովուրդը՝ Հայաստանի եւ սփիւռքի հատուածներով, դադարի պայքարել», ընդգծեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը։

Մարիամ Խաթլամաճեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատված

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվ

26 Սեպտեմբեր 2025
Քիմըլ յաղթանակ, Միքայէլ Արք. պարտեա՞լ

Սարգիս Մահսէրէճեան Ամերիկացի կատակաբան Ճիմի Քիմըլ Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի

26 Սեպտեմբեր 2025
80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու»

25 Սեպտեմբեր 2025
Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իր

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «

25 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը,

24 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Կազա, Ինտոնեզիա Եւ Թուրքիա

Արդէն քանիերորդ անգամն է, որ Թուրքիոյ նախագահը ցեղասպանութիւն գործադրելու յանց

24 Սեպտեմբեր 2025
Ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմուն

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ: Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր ք

24 Սեպտեմբեր 2025
Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրես

24 Սեպտեմբեր 2025
Ուխտագնացություն ՀՅԴ հիմնադիր Քրիստափո

ՀՅԴ Բուլղարիայի կառույցի անդամներն ու համակիրները՝ Պլովդիվից, Վառնայից, Սոֆիայ

24 Սեպտեմբեր 2025
Ընդդէմ Միակուսակցական Կառավարման

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ տարեդարձի համեստ տօնախմբութիւններ

24 Սեպտեմբեր 2025
Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ ա

23 Սեպտեմբեր 2025
Արարատը որպէս խորհրդանիշ. Ֆութպոլի հաւ

Խ. Տէր Ղուկասեան 1973-ին, Խորհրդային Միութեան ֆութպոլի ախոյեանութեան Արարատ

23 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Պահանջուած Մէկ Քառորդը Եւ Համա

Իշխող կուսակցութեան համագումարի ընդունած հռչակագիրը կարելի է ընկալել իբրեւ Անկ

23 Սեպտեմբեր 2025
Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ

Մարսէլում օրերս տեղի ունեցաւ Հայ դատի պայքարի շարունակականութեան հիմնախնդրին ն

23 Սեպտեմբեր 2025
Մուսա Լերան Հերոսամարտի 110-Ամեակի Եւ

Մուսա լերան հերոսամարտի 110-ամեակին եւ Այնճարի հիմնադրութեան 85-ամեակին առիթով

23 Սեպտեմբեր 2025
Պաքուի Պահանջները Հնչեցին Երեւանի՛ մէջ

Եթէ Հայաստանի – նաեւ Սփիւռքի – մէջ կան կամակոր բթացեալներ, որոնք կը հաւատան, թ

23 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Յուն

20 եւ 21 Սեպտեմբեր 2025-ին, Աթէնքի մէջ կայացաւ Հ.Յ.Դաշնակցութեան Յունաստանի կա

22 Սեպտեմբեր 2025
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ

21 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company