ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իրավապահ համակարգ չկա

25 Սեպտեմբեր 2025

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը երկրում առկա բարդակի հետևանքն է։ Հանրապետությունում տարածվում է թմրամոլությունը, ամենօրյա գողություններ են, ոչ մի հանցագործություն չի բացահայտվում… Այն աստիճանի ենք հասել, որ «ռազբոյները», «զակլադկաները», մնացած բոլոր հանցագործություններն արդեն ոստիկանական բաժանմունքների մոտ են տեղի ունենում։ Դուրս գանք, նայենք՝ կառավարության շենքի, ամառանոցի մոտ ինչքան ոստիկաններ կան։ Իրավապահ ողջ համակարգը լծված է միայն Նիկոլ Փաշինյանի պահպանությանը, նրա իշխանության պահպանմանը, նրան էստեղից էնտեղ տանել-բերելուն…

-Պղծվածության աստիճանը հասել է նրան, որ սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օրը, սրանք խրախճանք են կազմակերպում։ Մենք հարկ վճարենք, իրենք քեֆ անեն…

-Մահաբերի իշխանության օրոք բազմաթիվ և՛ սպանություններ են լինում, և՛ մահեր Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), և՛ քաղաքական սպանություններ… Հիմա սա ի՞նչ է․ մարդու տան մոտ սպանություն է կատարվում։ Նիկոլի իշխանության օրոք ընդդիմադիրները կա՛մ սպանվում են, կա՛մ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Եթե իրավապահ համակարգը նստած է բուքմեյքերական, շահումով խաղերի վրա, ի՞նչ եք սպասում։ Գաղտնալսեն, գործ սարքեն, նստեցնեն․ սա է իրենց արածը։

-120-ից ավելի քննիչներ մասնակցել են Բագրատ սրբազանի ու մնացած 17 արդարների քննությանը։ Ամբողջ համակարգը գործից կտրել են, որ գործ սարքեն Բագրատ սրբազանի ու մյուսների վրա…

-Հատկապես արտերկրից եկած պետհամարանիշների գողություններ են կատարվում, հետո կապվում են տերերի հետ տելեգրամ ալիքներով, ասում՝ էսքան գումար կվճարես, համարներդ կամ այլ պահեստամասերդ հետ կտանք։ Վրաստանից ինձ արդեն ասում են՝ էլ ձեր երկիր չենք գալու, սա ի՞նչ է… Անպատժելիության մթնոլորտ է, իրավապահ համակարգ չկա:

-Փարաքարի համայնքապետի սպանության դեպքն ամբողջությամբ այս իշխանությունների պատասխանատվության ներքո է, որովհետև վերջին մեկ տարում հա լսում ենք՝ Փարաքարում կրակոց է, ռազբոյ է… Բա եթե կանխարգելիչ միջոցառում չես իրականացնում, այսպես է լինում։

-Ինձ մոտ հիմնավոր կասկած կա, որ այս սպանությունը քաղաքական հետք ունի։ Կարո՞ղ եմ մտածել, որ չեն մարսել Վալոդյա Գրիգորյանի ընտրվելը։ Մամիկոն Ասլանյանին ի՞նչ արեցին։ Ալավերդու համայնքապետին կարմիր բերետավորներով հանեցին համայնքապետարանի շենքից։ Սա է։

-Գետինը մտնեք, ամոթ է․ տարել Սրբազաններին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին եք դատում։

-Փաշինյանը խոստովանեց, որ խլել է ՀԷՑ-ն ինչ-որ պետության ինչ-որ կազմակերպության կառավարմանը հանձնելու համար։ Կարո՞ղ եմ մտածել, որ դա կարող է լինել թուրքական ընկերություն։ Ասում են՝ ի՞նչ ա եղել, ադրբեջանական գազ կգնենք: Մոռացե՞լ են՝ ոնց էր Ադրբեջանը գազի վինտիլը փակել, Արցախի մեր հայրենակիցներին ցրտի ու սովի մատնել։

-Դիկտատոր, էլի․ Կիմ Չեն Ինը երանի կտա սրան։ ՆԳ նախարարն ինքն է, դատարանն ինքն է, կառավարությունն ինքն է, իրենից տարբերվող կարծիք չպետք է հնչի։

-Տնտեսվարողին կանչում են, ասում են՝ էսքան գումար պիտի վճարես։ հետո դատարանը կորոշի՝ ճի՞շտ ենք, թե՞ չէ, բայց եթե այս պահին չվճարես, գնում ես կալանքի։ Բիզնեսմեններից մեկն ինձ ասաց՝ բիզնեսը կնոջս անունով է, ի՞նչ անեմ, թողնեմ՝ կինս կալանավորվի՞։ Սա հարկային տեռոր է։ Գնում են մի փոքր գյուղ, խանութում 1.5 միլիոնի ապրանք կա, փոքր բուդկա է, 3 միլիոնի ակտ են գրում․ որտեղի՞ց պիտի վճարի։

-Ձյուն գա գլխիդ․ ասում է՝ խաղաղություն է, ռազմական ծախսերը կրճատում ենք։ Ելակ էր տալիս բանակին, տեսա՞ք՝ ինչ եղավ։

-Մեր հավաքական հիշողությունը մի քիչ կարճ է․ մենք մոռացել ենք, որ սրանք Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ էին բեմադրում 2018-ի հեղափոխություն կոչվածի օրերին։
-Գոնե ձայնը կտրի, բան չխոսի․ այ աղետաբեր, մահաբեր, 3 պատերազմ բերած՝ խաղաղությունի՞ց ես խոսում։

-Եկեք գնանք Կիրանց, նայենք․ փշալարը մարդու այգու միջով անցնում է։ Սաղ տվել է՝ հողեր, ջրային ռեսուրսներ, ամեն ինչ, դեռ ասում է՝ էլի բան կա տալու։ Արա, դու լսե՞լ ես՝ Ադրբեջանն ասի՝ ես Հայաստանից տարածք ունեմ վերցրած։

-Կիրանցում կադաստրային քարտեզ փոխելով՝ մարդկանց այգիները նվիրել է թշնամուն։ Մարդիկ հնարավորություն չունեն հող, այգի մշակելու։ Ասում ա՝ փշալար կա, ժողովուրդ ջան, դուք անվտանգ եք։ Այ էս աստիճանի պրիմիտիվ են։

-Չեմ հոգնելու կրկնել՝ Կիրանցի, Ոսկեպարի հանձնելուց հետո ասում էին՝ Բերքաբերի տարածքում 900 հա հող ունենք, տալու են։ Հարգելի՛ բերքաբերցիներ, ձեր հողերը տվեցի՞ն։ Ջերմուկից դուրս եկա՞ն։ Բետոն են թափում, ինժեներական աշխատանքներ են անում ադրբեջանցիները, որ դուրս գա՞ն, դեմարկացիա անե՞ն։ Մի «մարշալ» էլ ունեինք՝ Գլխավոր շտաբի պետ՝ Էդվարդ Ասրյանը, ասում էր՝ կսովածանան, դուրս կգան։

-Հայաստանում չկա մեկ ուժ, մեկ անհատ, ով մենակ ի զորու է իշխանազրկել սրանց, որովհետև Ադրբեջանը, Թուրքիան, Արևմուտքից որոշ երկրներ սրանց պահում են: Փաշինյանը կալանավորումներով, ռեպրեսիաներով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ գնում է դեպի ընտրություններ։ Լավ կլինի, իհարկե, որ նա անգամ ընտրություններին մոտ չգա։ Դրա համար լավ կլինի ուժերը մեկտեղել՝ օրինական ճանապարհով նրան իշխանությունից հեռացնելու համար։ Ընդդիմության միաբանությանն այլընտրանք ես չեմ տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company