ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն

21 Սեպտեմբեր 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքը Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ընկերներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը։

Մեր անկախությունը և պետականությունը, մեր ազգի  դարավոր պայքարի ու զոհաբերության արդյունքն է։

Վերջին  տարիներին մենք  անկախության օրը նշում ենք մեր ինքնիշխանության ու ինքնության դեմ աննախադեպ արշավի պայմաններում։

Այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ և տեսլական  չունեցող ազգ ենք, մեր  անկախ պետականությունը պետք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տոնակատարություններին մասնակցելու համար։

Արդյո՞ք Ավարայրում, Սարդարապատում, Արցախյան  ազատագրական  պայքարի, 44 օրյա պատերազմի   ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։

Բնականաբար Ո՛չ:

Մեր պայքարը եղել է ինքնության համար, մեր հող ու ջրի, մեր լեզվի ու մշակույթի, մեր եկեղեցու   համար։

Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար։

Կա պարզ ճշմարտություն․ միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը  և հայ մարդու  անվտանգությունն ու բարեկեցությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեզ պարտադրում են կեղծ հակադրություն՝ իբր գոյություն ունի «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան»։ Բայց դա մտացածին հակադրություն է։ Որևէ վեճ չկա պատմական և իրական Հայաստանի միջև։

Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է։ Այն մեր անցյալն է, որ մեզ տվել է անկախություն։ Այն մեր պատմությունն է, որ մեզ պարտավորեցնում է կերտել ապագա։

Իրական Հայաստանը մեր պատմական Հայաստանի շարունակությունն է՝ մեր պայքարի արդյունքում ստեղծված պետությունը, մեր ինքնության պաշտպանն ու ապագայի երաշխիքը։

Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը։

Իրական ինքնիշխան Հայաստանը՝ հայկական Հայաստան է։
Իրական Հայաստանը չի կարող զուրկ լինել պատմությունից։
Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին։
Իրական Հայաստանում չի կարող ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը։
Իրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը։
Իրական Հայաստանում ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը։

Ուրեմն այն, ինչ մեզ մատուցում է այս վարչախումբը, իրական և ինքնիշխան Հայաստանի կոնցեպտ չէ։

Այն իրականում Ադրբեջանի պատկերացրած Հայաստանի մոդելն է՝ փոքր,թույլ, հանձնված և պարտված։

Հայաստան, որի բնակիչները զրկված են և՛ հիշողությունից, և՛ ազգային  դիմագծից։

Մինչդեռ իսկական, իրական Հայաստանը հզոր պետությունն է․ պետություն, որը հիշում է իր անցյալը և կարողանում է պաշտպանել իր իրավունքները։

Սիրելի ներկաներ

Երեկ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց  է Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին:

Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը  ոչ միայն կործանել է  Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել  ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է ,որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է  «Չորրորդ Հանրապետություն»   մոդելի տակ

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

-պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
-պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից,իր ժողովրդի հավաքական իրավունքներից
-պետություն, որն պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի  Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։

Այս հրեշավոր  ծրագիրը  իրականություն կդառնա ,եթե  Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի սահմանադրությունը՝ փորձելով  ժողովրդին դարձնել իրեն  հանցակիցը:

Սա  մարտահրավեր է  մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:

Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական  պատասխան։

Մենք այդ  մարտահրավերը  ընդունում ենք՝ ստանձնելով  մեր բաժին պատասխանատվությունը   և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։

Մինչ այդ  մենք պետք է ձևավորենք  համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝

-անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,
-քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա,
-ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։

Այդ ճակատը ը ունի հստակ անելիք և ասելիք,  համատեղ ուժերով, արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը ՝անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցույց տալ, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականությունը։

Բացահայտել Փաշինյանի ծրագիրը, ցույց տալ դրա հետևանքները նշանակում է՝ նրան  զրկել այն խաղաթղթից, որով  պատրաստվում է վերարտադրվել։

Ասել եմ և շարունակում եմ պնդել ,որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝  անձամբ  Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար  նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։

Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։ Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։

Պատերազմը, պարտությունը անգամ Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար, եթե պատրաստ ես պայքարել։

Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։

Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն ։

Սիրելի՛ ընկերներ

Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր անկախության օրը, այլև այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետության հիմնադիր  Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ վերհաստատում ենք մեր ուխտը՝ պաշտպանելու մեր անկախությունն ու  ինքնությունը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ,ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետություն կերտելու:

Արամ Մանուկյանը և մեր նախնիները  մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, համարձակ և աննահանջ պայքարել համազգային նպատակների  համար:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը։

Փա՜ռք մեր ժողովրդին։

Փա՜ռք անկախության համար ընկած բոլոր նահատակներին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company