ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

25 Սեպտեմբեր 2025

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու» մասին, Վենեզուէլլան շրջապատւած է նոյն թրամփեան ԱՄՆ-ի ծովուժի տասնեակ ռազմանաւերով…

2.Մինչ նոյն Թրամփը Նոբէլեան Խաղաղութեան մրցանակին է յաւակնում, նա պատերազմով է սպառնում Աֆղանիստանին, որպէսզի վերջինս կրկին ԱՄՆ-ին տրամադրի «Բագրամ» ռազմօդային յենակայանը։

Ինչո՞ւ, որովհետեւ այդ յենակայանից ընդամէնը մէկժամեայ թռիչքով ամերիկեան ֆանտոմները ի զօրու են հասնել Չինաստանի միջուկային օբիեկտների պահման վայրերին…!

3.Մինչ Թրամփը աշխարհում խաղաղութեան հաստատման համար ինքն իրեն ԱՄՆ միակ յաջողակ պրեզիդենտն է համարում, բայց եւ այնպէս, իր ղեկավարւող երկիրը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միակ գերուժը, որը չեղարկում ու վետօ է կիրառում պաղեստինեան Գազայում խաղաղութեան հաստատման բանաձեւին…։

4.Եւ… մինչ ամենայն երկդիմութեամբ ու երկակի ստանդարտների կիրառմամբ՝ Սիրիայում իշխանութեան է բերում հանրայայտ տեռորիստների, այդ նոյն Թրամփն, ահա, պաղեստինեան դատը հետապնդող զինեալ խմբաւորումներին տեռորիստ է անւանում…։

5.Հապա՞. ի՞նչ ասել դեռ վերջերս Հայաստանի համար խաղաղութիւն խոստացող Թրամփեան երաշխիքների մասին, երբ իր իսկ նախորդին՝ դեմոկրատ Բայդենին յիմար համարող պրեզիդենտը, երրորդ անգամը լինելով՝ Armenia արտաբերելու փոխարէն Albania է արտաբերում…։

6.Ահաւասիկ, նոյն «խաղաղութեան» դափնիների ձգտող արկածախնդիր ու անհաւասարակշիռ պրեզիդենտի հրամանով էր, որ յունիսեան համատեղ վայրագութեամբ՝ ցեղասպան Իսրայէլի դրդումով ռմբակոծւեցին Իրանի բացառապէս խաղաղ նպատակներով գործարկւող միջուկային կենտրոն-հաստատութիւնները…։

7.Ո՞ւր մնացին պրն. Թրամփի նախընտրական յայտարարութիւններն՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու վերաբերեալ։ Երէկ՝ Զելենսկիից, իսկ այսօր՝ Պուտինից հիասթափւա՜ծ Թրամփը մէկ՝ ՆԱՏՕ-ին, մէկ՝ Եւրամիութեանն է մեղադրում տւեալ պատերազմում ռուսական առաջխաղացման հարցում…։

8.Այս օրերին, սակայն, Նիւեօրքեան ծովեզերքում 80-ամեայ ՄԱԿ-ը հիւրընկալն է աշխարհի շուրջ 200 երկրի ղեկավարների, որոնք եւս յար եւ նման իրենց նախորդների, հանդէս են գալիս տարեկան ելոյթներով. ոմանք, ի հարկէ, անկեղծ-սկզբունքային մտորումներով։ Խոշոր տոկոսը, սակայն, իրենց ելոյթներում նախապատւութիւնը տալիս են հաշւենկատ, շահակցական նպատակների, որոնք սոսկ հիմնւած են համաշխարհային ուժային կենտրոնների քմահաճոյքներին…։

9.Իսկ քանի դեռ միջազգային ընտանիքը այսպիսի կամազուրկ ու տկար ՄԱԿ-երով է ի մի գալիս, հեռու է լինելու նոյն ՄԱԿ-երի որդեգրած՝ մարդկային, թէ՛ ազգային բոլոր կարգի իրաւունքների արդար պաշտպանութիւնն ու կենսագործունէութիւնը…։

10. Դեռ երէկ էր Հարաւային Կովկասում վերոգրեալ «իրաւունքների» զոհասեղանին արժանանում հազարամեակների քաղաքակրթութեան կրող Արցախն ու արցախցին, իսկ այսօր էլ՝ Միջին արեւելքի հնամենի ժողովուրդ՝ պաղեստինցին, որոնք հաւասարապէս երրորդ հազարամեակի նորագոյն ցեղասպանութիւնների զոհերն եղան՝ ինչպէս թուրք-ադրբեջանական, այնպէս էլ՝ սիոնիստական ռեժիմների դերակատարութեամբ…։

…. Իսկ պատմականօրէն ցեղասպաններին պաշտպան հանդիսացած Մեծ՜ն Բրիտանիայի այսօրեայ «պաղեստինանպաստ» կեցւածքները ոչ այլ ինչ են եթէ ոչ՝ անգլոսաքսոնական նորագոյն գաղութատիրական նկրտումներ…։

Դերենիկ Մելիքեան
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company