ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Պահանջուած Մէկ Քառորդը Եւ Համազգային «Ոչ»-ը

23 Սեպտեմբեր 2025

Իշխող կուսակցութեան համագումարի ընդունած հռչակագիրը կարելի է ընկալել իբրեւ Անկախութեան հռչակագիրի առաջադրուած այլընտրանք, իբրեւ «իրական Հայաստան»-ի գաղափարախօսութեան բանաձեւ, իբրեւ ենթադրեալ 4-րդ հանրապետութեան հանրահռչակում:

Առանցքային բաժինը, որ հիմնականօրէն անմիջական առաջադրանքն է, բանաձեւուած է «հռչակագիր»-ին առաջին կէտին մէջ.

«2026-ի խորհրդարանական ընտրութիւններուն Հայաստանի Հանրապետութեան կառավարման իր լիազօրութիւններն ու կարգավիճակը եւս 5 տարիով երկարաձգելու առաջադրանքով, կը դիմէ ժողովուրդին ակնկալելով ձեւաւորել սահմանադրական մեծամասնութիւն»:

Մնացեալ 8 կէտերը պարզապէս այս առաջադրանքի իրականացման ձգտող բառակոյտեր են, տարբեր ըսելաձեւեր, Եւրոպական Միութեան անդամակցութեան հեռանկարէն մինչեւ մրցակցային տնտեսութիւն, կրթութեան արդիականացում ու ակադեմական քաղաքի կառուցում կամ իբրեւ թէ դատական անկախ համակարգի գոյառման, կաշառակերութեան վերացման կամ խաղաղութեան հաստատման հայեցակարգային կէտեր` պարզապէս երկրորդական նշանակութիւն ունին:

Այդ բոլորը ոչ թէ նպատակ են ըստ էութեան, այլ միջոց` առաջին կէտը ստանալու ժողովուրդէն: Նպատակը իշխանութեան վերարտադրումն է:

Այստեղ սակայն կայ յստակ համատեղում` իշխանութեան վերարտադրումին եւ սահմանադրութեան փոփոխութեան: Մանտադի 5 տարիով երկարաձգում եւ սահմանադրական մեծամասնութիւն: Առաջին հայեացքով կարելի է ենթադրել, որ առաջադրուածը սահմանադրութեան ձեւակերպած կայուն մեծամասնութեան մասին է: Առանց պարտադիր համախոհական կառավարութեան կազմութեան միակուսակցական կառավարում: Աւելի քաղաքական խորացեալ ընթերցումը կը յուշէ սահմանադրութեան փոփոխութեան, աւելի ճիշդը նոր սահմանադրութեան որդեգրումի մասին:

Նոր սահմանադրութեան հանրաքուէի համար գործող սահմանադրութիւնը ունի յստակ պայման:

Յօդուած 207. «Հանրաքուէի դրուած աքթը կ՛ընդունուի, եթէ անոր կողմ քուէարկած է հանրաքուէի մասնակիցներուն կէսէն աւելին, բայց ոչ պակաս, քան հանրաքուէներուն մասնակցելու իրաւունք ունեցող քաղաքացիներուն մէկ քառորդը»:

Ուրեմն, պահանջուածը այս թիւն է վերարտադրութենէն ետք նոր սահմանադրութիւն որդեգրել տալու:

Նոր սահմանադրութիւնը նախապայման է նաեւ Պաքուի կողմէ ամէն առիթի արծարծուող:

Ենթադրեալ 4-րդ հանրապետութիւնը ուրեմն, պիտի հիմնուի նոր սահմանադրութեան վրայ, նոր հռչակագիրով, ուր իբրեւ հիմնադրոյթ ձեւակերպուած պիտի ըլլան «իրական Հայաստան»-ի գաղափարախօսութեան առանցքները:

Այս բոլորի իրականացման կամ տապալման բանալին հանրաքուէին մասնակցելու իրաւունք ունեցող քաղաքացիներուն մէկ քառորդի ապահովումն է: Եթէ չգոյացաւ այս մէկ քառորդը, ջուրը կ՛իյնան այս բոլոր իբրեւ թէ գաղափարախօսական կէտերը, խաղաղութեան կեղծ օրակարգը եւ նոյնիսկ թուրքեւազրպէյճանական դաշինքի առաջ քշած նախապայմանները:

Հետեւաբար, «ոչ»-ի շարժումի յաջողութենէն կախեալ է այս ընթացքի կասեցումը: Այդ պարագային է միայն, որ վերարտադրումը անիմաստ կը դառնայ: «Ոչ»-ի յաջողութիւնը ըստ էութեան կը վերածուի ենթադրաբար վերընտրուած իշխանութիւններու անվստահութեան քուէի` առաջնորդելով նոր, ազգային ուժերէ բաղկացած կառավարութեան կազմութեան:

Այսպէս ինքնակոչուած 4-րդ հանրապետութիւնը կամ 8 օգոստոսի հիման վրայ խաղաղութիւն հաստատող հռչակագիրը կրնայ թուղթի վրայ մնալ, եթէ պահանջուած մէկ քառորդը չգոյանայ, հանրաքուէն տապալի եւ ամրագրուած մնայ Անկախութեան հռչակագիր-սահմանադրութիւն իրաւական կապը:

«Ոչ»-ը ուրեմն պէտք է վերածել համահայկական առաջադրանքի: Այս օրակարգը ինչպէս կարճաժամկէտ, այնպէս նաեւ երկարաժամկէտ ռազմավարական ուղեգիծեր կրնայ ներառել` ռազմագերիներու եւ պատանդներու ազատ արձակումէն մինչեւ արժանապատիւ խաղաղութեան հաստատման առաջադրանքներ:

Համահայկական օրակարգի կէտերը մշակել հայրենի թէ սփիւռքեան ուժերու համախմբումով: Մշակելի օրակարգի կէտերը կրնան հիմնադրոյթներ իբրեւ ձեւակերպուիլ 4-րդ հանրապետութեան մէջ, որ պիտի վերազգայնացնէ Անկախութեան հռչակագիրի բանաձեւած արժեհամակարգէն շա՜տ հեռացած իշխանութիւնները:

Այս բոլորին համար սակայն անհրաժեշտ է, որ կայանայ «ոչ»-ը եւ չգոյանայ պահանջուած մէկ քառորդը:

Դէպի պետութեան վերազգայնացման ամէնէն յստակ եւ ամէնէն անմիջական ճանապարհը:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատված

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվ

26 Սեպտեմբեր 2025
Քիմըլ յաղթանակ, Միքայէլ Արք. պարտեա՞լ

Սարգիս Մահսէրէճեան Ամերիկացի կատակաբան Ճիմի Քիմըլ Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի

26 Սեպտեմբեր 2025
80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու»

25 Սեպտեմբեր 2025
Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իր

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «

25 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը,

24 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Կազա, Ինտոնեզիա Եւ Թուրքիա

Արդէն քանիերորդ անգամն է, որ Թուրքիոյ նախագահը ցեղասպանութիւն գործադրելու յանց

24 Սեպտեմբեր 2025
Ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմուն

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ: Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր ք

24 Սեպտեմբեր 2025
Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրես

24 Սեպտեմբեր 2025
Ուխտագնացություն ՀՅԴ հիմնադիր Քրիստափո

ՀՅԴ Բուլղարիայի կառույցի անդամներն ու համակիրները՝ Պլովդիվից, Վառնայից, Սոֆիայ

24 Սեպտեմբեր 2025
Ընդդէմ Միակուսակցական Կառավարման

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ տարեդարձի համեստ տօնախմբութիւններ

24 Սեպտեմբեր 2025
Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ ա

23 Սեպտեմբեր 2025
Արարատը որպէս խորհրդանիշ. Ֆութպոլի հաւ

Խ. Տէր Ղուկասեան 1973-ին, Խորհրդային Միութեան ֆութպոլի ախոյեանութեան Արարատ

23 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Պահանջուած Մէկ Քառորդը Եւ Համա

Իշխող կուսակցութեան համագումարի ընդունած հռչակագիրը կարելի է ընկալել իբրեւ Անկ

23 Սեպտեմբեր 2025
Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ

Մարսէլում օրերս տեղի ունեցաւ Հայ դատի պայքարի շարունակականութեան հիմնախնդրին ն

23 Սեպտեմբեր 2025
Մուսա Լերան Հերոսամարտի 110-Ամեակի Եւ

Մուսա լերան հերոսամարտի 110-ամեակին եւ Այնճարի հիմնադրութեան 85-ամեակին առիթով

23 Սեպտեմբեր 2025
Պաքուի Պահանջները Հնչեցին Երեւանի՛ մէջ

Եթէ Հայաստանի – նաեւ Սփիւռքի – մէջ կան կամակոր բթացեալներ, որոնք կը հաւատան, թ

23 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Յուն

20 եւ 21 Սեպտեմբեր 2025-ին, Աթէնքի մէջ կայացաւ Հ.Յ.Դաշնակցութեան Յունաստանի կա

22 Սեպտեմբեր 2025
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ

21 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company