ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բանակից, այլ ոչ թե դատարկ խոսքերից

23 Սեպտեմբեր 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ աշխատանք է։ Ես ոչ մի հաճույք չեմ ստանում նրան բազմիցս քննադատելուց, սակայն անպատասխանատու կլիներ անտեսել նրա հակազգային դիրքորոշումները՝ առանց մտահոգվելու դրանց կործանարար հետևանքների մասին։

Ահա նրա վիճահարույց հայտարարությունների վերջին օրինակը․

Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացած «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած իր 46 րոպեանոց ելույթում Փաշինյանն սկսեց այն պնդումով, որ «նախորդող շրջանում մեր արտաքին անվտանգային խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները եղել են ռազմաքաղաքական դաշինքներն ու բանակը»։ Սակայն, նրա խոսքով, «պատմությունն ապացուցեց, որ այս բանաձևը չաշխատեց…»։ Նա պնդեց, որ «լեգիտիմությունն» ավելի կարևոր է, քան ռազմական ուժը՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նույնիսկ թելադրեց, որ «այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը», ինչը թափանցիկ հնարք էր՝ համոզելու ընտրողներին աջակցել իր կուսակցությանը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում։

Անբացատրելիորեն, Փաշինյանն այնուհետև իր «լեգիտիմության ռազմավարությունը» կապեց բանակի նպատակների հետ՝ հայտարարելով՝ «Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի և բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է»։

Այս հայտարարությունը քողարկված փորձ է արդարացնելու ապագա սերունդների պահանջների զիջումը Հայաստանի պատմական իրավունքների վերաբերյալ։ Ավելի լավ կլիներ, որ նա պարզապես լռեր, քան թե վաղաժամ հրաժարվեր այդ իրավունքներից՝ մինչև հարմար պահի գալը։

Փաշինյանը նաև կրկնեց իր սխալ պնդումը, թե Հայաստանի ներկայիս սահմանները ճանաչելը հեշտացնում է զենքի ձեռքբերումը: Իր կարծիքով, զենք մատակարարողները վստահ կլինեն, որ Հայաստանը զենքը չի օգտագործի «ոչ լեգիտիմ ձևով»: Նա չի հասկանում, որ Հայաստանի սահմանների լեգիտիմությունը որևէ կապ չունի զենք գնելու հնարավորության հետ: Գնումների համար կարևորը միայն վճարունակությունն է: Կամ ունես գումար զենք գնելու համար, կամ չունես: Եթե պատրաստ ես վճարել, միշտ կգտնվեն բազմաթիվ երկրներ, որոնք պատրաստ կլինեն վաճառել ցանկացած զենք՝ առանց հարցեր տալու: Լեգիտիմությունը զենքի շուկայում նշանակություն չունի։

Այնուհետև, Փաշինյանն անհեթեթորեն հայտարարեց, որ նախկինում «բանակը մեզ համար եղել է անվտանգության և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ, և՛ չորրորդ բնագիծ …. եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ դու չունես անվտանգություն։ Բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպետք է լինի …. Բանակը պետք է լինի ամենավերջինը …. 15-րդը, 20-րդը, 50-րդը, 100-րդը»։ Զարմանալի չէ, որ 2020-ի կործանարար պատերազմը տանուլ տված վարչապետը կարտաբերեր նման անողնաշար անհեթեթություններ:

Փոխանակ հզորացնելու բանակը ժամանակակից զենքերով՝ թշնամիներին զսպելու համար, որոնք բացահայտորեն սպառնում են Հայաստանի գոյությանը, Փաշինյանն ասում է, որ բանակը պետք է լինի երկիրը պաշտպանելու վերջին միջոցը։ Նման պարտվողական մտածելակերպով Հայաստանը ռիսկի է դիմում կորցնել անգամ այն փոքր տարածքը, որն այսօր ունի։

Ավելի հզոր թշնամիներ ունենալը չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ զենք ձեռք բերելուց։ Ընդհակառակը, երբ մինչև ատամները զինված ես, նույնիսկ ամենահզոր թշնամին երկու անգամ կմտածի քեզ վրա հարձակվելուց առաջ՝ լավ իմանալով, որ ինքը ևս կորուստներ կունենա։ Երբ թշնամուցդ թույլ ես, անպաշտպան մնալը լուծում չէ։ Պաշտպանվել չկարողանալը՝ աղետի բաղադրատոմս է։ Թշնամին կարող է առանց մի կրակոցի հեշտությամբ հասնել Երևան։

Փաշինյանն իր տեսակետը պատկերավոր ներկայացրեց անհեթեթ օրինակով՝ տան արտաքին պատին որմնանկար նկարելու մասին, որը, իբր, ուղերձ է հղում, թե հարևանը իրավունք չունի այն տան նկատմամբ, որտեղ նա ապրում է։ «Սա կհանգեցնի վեճի, կռվի, հակամարտության, պատերազմի»։ Փաշինյանը, կարծես թե, չի հասկանում, որ քո տան պատին արված ցանկացած նկար հարևանիդ արտոնություն չի տալիս հարձակվել քո տան վրա և սպանել ընտանիքիդ անդամներին։ Եթե թշնամիդ տեղյակ է, որ դու լավ զինված ես և պատրաստ ես պաշտպանել քո տունը, նա հետ կկանգնի իր թշնամական մտադրության իրականացումից։

Վարչապետը սխալմամբ կարծում է, թե Հայաստանը որպես պետություն կշարունակի գոյություն ունենալ 50, 100, 150 տարի հետո։ Նա պարծեցավ. «Մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ, և թույլ տվեք ասել անվտանգ ենք, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում, քան ունի այսօր»։ Իրականում, Փաշինյանի պարտվողական մոտեցումը կասկած է առաջացնում, թե Հայաստանը կկարողանա գոյատևել նրա իշխանության օրոք։

Հայաստանը չի կարող իր անվտանգությունը ռիսկի ենթարկել՝ բանակը երկրորդական համարելով։ Իսկական լեգիտիմությունը բխում է ոչ թե դատարկ խոսքերից, այլ այն ակնհայտ երաշխիքից, որ Հայաստանի սահմանները և ժողովուրդը պաշտպանված են կարողունակ, լավ սպառազինված ուժերի կողմից։ Ժամանակն է, որ վարչապետն ու ամբողջ ղեկավարությունը հրաժարվեն պարտվողական հռետորաբանությունից, ամրապնդեն ռազմավարական դաշինքները և վճռականորեն ներդրումներ կատարեն հայկական բանակի արդիականացման գործում։ Միայն այդ դեպքում հայ ժողովուրդը կկարողանա ապահովել, որ ոչ մի թշնամի չհամարձակվի կասկածի տակ դնել նրա վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ինչը Հայաստանը կդարձնի ազատ, անվտանգ և հպարտ պետություն՝ գալիք սերունդների համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատված

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվ

26 Սեպտեմբեր 2025
Քիմըլ յաղթանակ, Միքայէլ Արք. պարտեա՞լ

Սարգիս Մահսէրէճեան Ամերիկացի կատակաբան Ճիմի Քիմըլ Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի

26 Սեպտեմբեր 2025
80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու»

25 Սեպտեմբեր 2025
Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իր

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «

25 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը,

24 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Կազա, Ինտոնեզիա Եւ Թուրքիա

Արդէն քանիերորդ անգամն է, որ Թուրքիոյ նախագահը ցեղասպանութիւն գործադրելու յանց

24 Սեպտեմբեր 2025
Ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմուն

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ: Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր ք

24 Սեպտեմբեր 2025
Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրես

24 Սեպտեմբեր 2025
Ուխտագնացություն ՀՅԴ հիմնադիր Քրիստափո

ՀՅԴ Բուլղարիայի կառույցի անդամներն ու համակիրները՝ Պլովդիվից, Վառնայից, Սոֆիայ

24 Սեպտեմբեր 2025
Ընդդէմ Միակուսակցական Կառավարման

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ տարեդարձի համեստ տօնախմբութիւններ

24 Սեպտեմբեր 2025
Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ ա

23 Սեպտեմբեր 2025
Արարատը որպէս խորհրդանիշ. Ֆութպոլի հաւ

Խ. Տէր Ղուկասեան 1973-ին, Խորհրդային Միութեան ֆութպոլի ախոյեանութեան Արարատ

23 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Պահանջուած Մէկ Քառորդը Եւ Համա

Իշխող կուսակցութեան համագումարի ընդունած հռչակագիրը կարելի է ընկալել իբրեւ Անկ

23 Սեպտեմբեր 2025
Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ

Մարսէլում օրերս տեղի ունեցաւ Հայ դատի պայքարի շարունակականութեան հիմնախնդրին ն

23 Սեպտեմբեր 2025
Մուսա Լերան Հերոսամարտի 110-Ամեակի Եւ

Մուսա լերան հերոսամարտի 110-ամեակին եւ Այնճարի հիմնադրութեան 85-ամեակին առիթով

23 Սեպտեմբեր 2025
Պաքուի Պահանջները Հնչեցին Երեւանի՛ մէջ

Եթէ Հայաստանի – նաեւ Սփիւռքի – մէջ կան կամակոր բթացեալներ, որոնք կը հաւատան, թ

23 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Յուն

20 եւ 21 Սեպտեմբեր 2025-ին, Աթէնքի մէջ կայացաւ Հ.Յ.Դաշնակցութեան Յունաստանի կա

22 Սեպտեմբեր 2025
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ

21 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company