ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ընդդէմ Միակուսակցական Կառավարման

24 Սեպտեմբեր 2025

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ տարեդարձի համեստ տօնախմբութիւններուն առընթեր տեղի ունեցաւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան համագումարը: Համագումարը ընտրեց նոր վարչութիւն, որուն նախագահ դարձաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան: Շուրջ 500-ի հասնող ժողովականները քուէարկեցին եւ ընտրեցին վարչութիւն մը, որուն անդամները կանխորոշուած էին: Նման մեծաթիւ անդամներով համագումարներու մէջ դժուար է թեկնածուներու առաջադրմամբ ընտրութիւն կատարել. այդ պատճառով է հաւանաբար, որ քուէարկութեան արդիւնքներու ամփոփումը եւ յայտարարութիւնը ուշացան գրեթէ երկու օր:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան համագումարը տեղի կ՛ունենայ Ազգային ժողովի ընտրութիւններէն տասը ամիս առաջ: Նորընտիր վարչութեան գլխաւոր պարտականութիւնը պիտի ըլլայ ընտրութեան կազմակերպումը: Ներկայ Ազգային ժողովին մէջ բացարձակ մեծամասնութիւն ունեցող կուսակցութիւնը, որ մէկ մարդու` վարչապետին ցուցմունքով միահեծան կ՛իշխէ քաղաքական կեանքին ու կ՛արհամարհէ ամէն դիտողութիւն, թշնամի կը համարէ ընդդիմութիւնը, պիտի կարենա՞յ առողջ ժողովրդավարութիւններու օրինակով համախոհական եղանակով համաձայնական խմբաւորմամբ գործել: ՔՊ-ական մտածողութեամբ նման բան անկարելի է, որովհետեւ տեսանելի է, որ գործելու ոճը կը յիշեցնէ ամբողջատիրական վարչաձեւերու կառավարման եղանակը, երբ ամէն երեւոյթ` քաղաքական, ընկերային, տնտեսական, կրթական ու մշակութային, դատաստանական եւ այլ, ենթակայ են խիստ վերահսկողութեան:

Բացարձակ մեծամասնութիւնը վերարտադրելու համար, ՔՊ-ն պիտի դիմէ ժողովուրդին հաճելի թուացող միջոցառումներու, անգամ մը եւս տուրք տալով ամբոխավարութեան եւ աժան ինքնագովեստի: Համագումարը բնականաբար որդեգրած է գործունէութեան ծրագիր մը, խոստանալով խթանել Եւրոպական Միութեան անդամակցութեան գործընթացը, տնտեսութիւնը մրցակցային դարձնել, կրթութիւնը արդիականացնել, կառուցել ակադեմական քաղաք, գոյացնել… դատական անկախ համակարգ, կաշառակերութիւնը վերացնել, խաղաղութիւն հաստատել եւ վերջապէս սահմանադրութիւնը փոփոխել: Այս առաջադրանքները, բացի վերջինէն, լաւ գաղափարներ են, որոնք կրնան որդեգրուիլ, առաւել կամ նուազ չափով, որեւէ քաղաքական ուժի կողմէ: Ցուցակէն գլխաւոր պակսողը ճշմարիտ ժողովրդավարութեան մը խոստումն է. ճշմարիտ ժողովրդավարութիւններուն մէջ իշխող ուժը չ՛արհամարհեր ժողովուրդի տրամադրութիւնը եւ ընդդիմութեան տեսակէտները:

Բոլոր ամբողջատիրական վարչաձեւերու ղեկավարներուն նմանողութեամբ, ՔՊ-ականները եւս կը խօսին ժողովուրդի անունով: Վերջին օրինակը գործող սահմանադրութեան մասին Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնն է. «Այսօրուան Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնն այնքան ատելի է ժողովրդի համար, որքան կայսրութիւնների կողմից պարտադրուածը»: Այս «ատելի» սահմանադրութեան ո՞ր յօդուածներն են ժողովուրդէն մերժելի, կը մնայ անծանօթ. նոյնիսկ ինքզինք ժողովուրդի հետ շփոթող վարչապետը չի բացայայտեր սահմանադրութեան կարծեցեալ սխալները:

Նիկոլ Փաշինեան եւ իր ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը ջանք պիտի չխնայեն ընտրողները համոզելու համար, որ խաղաղութեան խաչմերուկը «իրական Հայաստանն» է, որ Ազրպէյճանի եւ Թուրքիոյ հետ խաղաղութիւնը հաստատուած է արդէն եւ այս երկու բարեկամ դարձած երկիրներուն պահանջներուն գոհացում տալը գաղափարական սկզբունք է, Արցախի նախկին բնակիչները կրնան «Հայաստանի հպարտ քաղաքացիներ դառնալ, Արարատի հետ պէտք է մոռնալ նախնիներու ծննդավայրերը, Ցեղասպանութիւնը չյիշել, հայրենիք ու պետութիւն շփոթել, Հայ դատ ու պահանջատիրութիւն թաղել:

Բողոքելով զինք 44-օրեայ պատերազմը հրահրելու մէջ ամբաստանութեան դէմ, Նիկոլ Փաշինեան ինքնապաշտպանութեան համար չի խորշիր յայտարարել. «Որ ես եմ Հայաստանի Հանրապետութիւնը պատերազմի մէջ ներշաքել… 2018-ին 18 տարեկան զինուորը ի՞նչ գործ ունէր Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից դուրս»: Այսինքն` Արցախի մէջ: Այսինքն` Հայկական բանակը բռնագրաւած էր Արցախը:

Բոլոր ազգային ուժերը պարտաւոր են միասնական ճակատով թոյլ չտալ, որ Նիկոլ Փաշինեան եւ Քաղաքացիական պայմանագիր վերահաստատեն այժմու միակուսակցական կառավարումը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատված

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվ

26 Սեպտեմբեր 2025
Քիմըլ յաղթանակ, Միքայէլ Արք. պարտեա՞լ

Սարգիս Մահսէրէճեան Ամերիկացի կատակաբան Ճիմի Քիմըլ Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի

26 Սեպտեմբեր 2025
80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու»

25 Սեպտեմբեր 2025
Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իր

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «

25 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը,

24 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Կազա, Ինտոնեզիա Եւ Թուրքիա

Արդէն քանիերորդ անգամն է, որ Թուրքիոյ նախագահը ցեղասպանութիւն գործադրելու յանց

24 Սեպտեմբեր 2025
Ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմուն

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ: Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր ք

24 Սեպտեմբեր 2025
Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրես

24 Սեպտեմբեր 2025
Ուխտագնացություն ՀՅԴ հիմնադիր Քրիստափո

ՀՅԴ Բուլղարիայի կառույցի անդամներն ու համակիրները՝ Պլովդիվից, Վառնայից, Սոֆիայ

24 Սեպտեմբեր 2025
Ընդդէմ Միակուսակցական Կառավարման

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ տարեդարձի համեստ տօնախմբութիւններ

24 Սեպտեմբեր 2025
Հայաստանի գոյատևումը կախված է ուժեղ բա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա հայտարարություններին արձագանքելը լիաժամկետ ա

23 Սեպտեմբեր 2025
Արարատը որպէս խորհրդանիշ. Ֆութպոլի հաւ

Խ. Տէր Ղուկասեան 1973-ին, Խորհրդային Միութեան ֆութպոլի ախոյեանութեան Արարատ

23 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Պահանջուած Մէկ Քառորդը Եւ Համա

Իշխող կուսակցութեան համագումարի ընդունած հռչակագիրը կարելի է ընկալել իբրեւ Անկ

23 Սեպտեմբեր 2025
Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ

Մարսէլում օրերս տեղի ունեցաւ Հայ դատի պայքարի շարունակականութեան հիմնախնդրին ն

23 Սեպտեմբեր 2025
Մուսա Լերան Հերոսամարտի 110-Ամեակի Եւ

Մուսա լերան հերոսամարտի 110-ամեակին եւ Այնճարի հիմնադրութեան 85-ամեակին առիթով

23 Սեպտեմբեր 2025
Պաքուի Պահանջները Հնչեցին Երեւանի՛ մէջ

Եթէ Հայաստանի – նաեւ Սփիւռքի – մէջ կան կամակոր բթացեալներ, որոնք կը հաւատան, թ

23 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Յուն

20 եւ 21 Սեպտեմբեր 2025-ին, Աթէնքի մէջ կայացաւ Հ.Յ.Դաշնակցութեան Յունաստանի կա

22 Սեպտեմբեր 2025
Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ

21 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company