Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովելու հայ ռազմագերիների ազատ արձակումը
24 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրեսի հետ՝ ապահովելու հայ ռազմագերիների, պատանդների և Արցախի ղեկավարների ազատ արձակումը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։
«Անցյալ շաբաթ ներկայացվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման օրենքը։ Մենք նաև նամակ ենք ուղղել պետքարտուղար Ռուբիոյին՝ խնդրելով պահանջել հայ բանտարկյալների ազատ արձակում, միջազգային հսկողություն հաստատել կեղծ դատավարությունների նկատմամբ և պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի դեմ։ Մեր առաջիկա աշխատանքը նպատակ ունի ապահովելու, որ այս բոլոր ջանքերը դառնան օրենք և ամերիկյան քաղաքականության հիմք»,- նշել է նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Սպիտակ տուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսված այցին՝ Չուլջյանը նշել է, որ այդ այցելությունը պետք է կենտրոնանա Ամերիկա-Թուրքիա ռազմական գործակցության ընդարձակման վրա։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հույն և քուրդ գործընկերների հետ կդիմադրի այդ վաճառքներին։ Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերություններում հանձնաժողովը ընդունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկը, որը պարտավորեցնում է՝ Պետքարարությունը զեկույց պատրաստի Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ։ Եթե Էրդողանն անդրադառնա Հարավային Կովկասի հարցերին, դա կլինի ի վնաս Հայաստանի, և ի նպաստ Ադրբեջանի ցեղասպանական ծրագրերի»,- նշել է Չուլջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում