Վաղարշապատը դաս էր
17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը գերադասում է չմասնակցել։ Սա նշանակում է՝ Փաշինյանի ռեյտինգը նվազել է, ահաբեկման պայմաններում միայն հավաքեց այդքան ձայն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս ամենը ընդդիմության համար խորհելու առիթ և դաս է ռազմավարություն մշակելու համար, 2026-ին փոքր կուսակցություններն ամբիցիաների զոհ չպետք է դառնան, բոնուս չպարգևեն Փաշինյանին», – մեկնաբանեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե Փաշինյանը օրերս ԱԺ ամբիոնից ասում էր, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն․ Խաչատրյանը պատասխանեց, որ ընդդիմությունը դարձել է Փաշինյանի ահուսարսափը, բայց ինքը չի որոշում՝ ով լինի խորհրդարանում, ով՝ ոչ։
«Եթե հիմք ունենային մեզ ազդեցության գործակալ համարելու, հիմա կալանավորված կլինեինք, բայց դա ասելով՝ հիմքեր են ուզում ստեղծել, որոշ քաղաքական ուժերի ընտրություններին արգելել մասնակցություն ունենալ»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
