ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Դաշնակցության համար միշտ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություններն ունեցել են առանձնահատուկ դեր

15 Նոյեմբեր 2025

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Այդ կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, ով ժամանակին եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, yerkir.am-ին տված հարցազրույցում ասել է. «Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել բոլոր այն մեր ընկերներին, ովքեր երբևէ բախտ են ունեցել անդամակցելու Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, իսկ անցնող 35 տարվա ընթացքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, երիտասարդներ են անցել «Աղբալյան» ուսանողական միության դպրոցով, բառիս բուն իմաստով դպրոցով, որտեղ ստացել են դաստիարակություն, կազմակերպվածություն, ընկերասիրություն և այն բոլոր անհրաժեշտ որակները, որոնք, կարծում եմ, հետագայում իրենց կյանքի ընթացքում շատ օգտակար են եղել։

Ինչ վերաբերվում է ուսանողական միության հիմնադրմանը, Դաշնակցության հիմնադիրները եղել են ուսանողներ, Քրիստափորը, Ռոստոմը, Զավարյանը, մեր հիմնադիր հայրերը իրենք եղել են ուսանող երիտասարդներ։ Դաշնակցության համար միշտ ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություններն ունեցել են առանձնահատուկ դեր, հակառակ մեր կանոնադրության գրված ու չգրված բոլոր օրենքներին, և Դաշնակցության հիմնադրումից ընդամենը տարիներ հետո արդեն տարբեր կազմակերպական շրջաններում ձևավորվել են ուսանողական միություններ և, ըստ էության, ուսանողական միությունները Հայաստանի Հանրապետության կազմակերպական կառույցի անբաժանելի մասնիկն են եղել միշտ։  Մասնավորապես, օրինակ, Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության հիմնադրումից անցել է ավելի քան 100 տարի, ես չգիտեմ աշխարհում կա՞ մեկ այլ ուսանողական կազմակերպություն, որ այդքան երկար կյանք է ունեցել։  Ուսանողական կազմակերպություններ Դաշնակցությունը միշտ է ունեցել թե՛ ամերիկյան մայրցամաքում, թե՛ Եվրոպայում, թե՛ Թուրքիայի տարածքում, և 90 թվականին Հայաստանի անկախության ձեռբերումից հետո, երբ որ Դաշնակցությունը վերընձյուղվում էր հայրենիքում, բնականաբար, առաջին քայլերից մեկը եղավ նաև ուսանողական միության ստեղծման նախաձեռնությունը, և Բյուրոյի որոշմամբ է ստեղծվել ժամանակին «Նիկոլ Աղբալյան»  ուսանողական միությունը, որի հիմնադիր հանձնաժողովին մասնակցել է այն ժամանակվա Բյուրոյի գործիչ երջանկահիշատակ Խաժակ Տեր-Գրիգորյանը։

Բնականաբար այդ ժամանակ Հայաստանում Դաշնակցության անդամակցած ուսանողների թիվը բավականին փոքրաթիվ էր։ Հիմնականում այստեղ ուսանող սփյուռքահայ մեր ընկերների մասնակցությամբ ձևավորվեց ուսանողական միությունը, բայց շատ արագ, ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, ուսանողական միության թիվն էապես ավելացավ և ուսանողական միությունը հենց 91 թվականից ի վեր շատ լուրջ, էական մասնակցություն է ունեցել թե՛ Արցախյան ազատամարտում, թե՛ հանրապետության հասարակական- քաղաքական կյանքում, և ամենատարբեր ասպարեզներում մշտապես եղել է առաջին գծի վրա․․․  Մենք այսօր առիթ ունենք միմյանց շնորհավորելու, մաղթելու, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը այսուհետ ևս կարողանա իր առաքելությանը համապատասխան գործունեություն ծավալի։

Այստեղ գալուց մտածում էի, որ երբեք մտքովս չէր անցնի 30-35 տարի անց ներկա կգտնվեմ  «Աղբալյան» ուսանողական միության հիմնադրման հոբելյանին և հետահայացքով կփորձեմ արժևորել անցած ճանապարհը՝ թե ուսանողական միությունն ինչ է տվել ինձ»,-ասել է Արսեն Համբարձումյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company