ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պարտատերերին․․․

18 Նոյեմբեր 2025

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պարտատերերին․․․

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած վերջին բյուջեն։ Ես այդ բյուջեն կոչում եմ «ձախողումների ամփոփման բյուջե», քանի որ այս բյուջեն ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի համարյա 8 տարիների ձախողումները։ 2026 թվականին կառավարությունը խոստանում է ապահովել 5.4% տնտեսական աճ։ Նախորդ տարի այս օրերին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2025 թվականի համար խոստանում էր 5.5% աճ, մինչդեռ այսօր աճի սպասումը պակասացրել են մինչև 5.2%։ Այսինքն, հենց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավարված դրական գործոնները սկսեցին չեզոքանալ, սկսեց նվազել նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպը։

5.2-5.5% տնտեսական աճը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի տնտեսական աճի ու իրենց տնտեսական նվաճումների մասին փչված փուչիկը պայթել է։ Համեմատության համար հիշեցնեմ, որ 2000-2008 թվականներին Հայաստանի տնտեսության տարեկան միջին աճը կազմել էր 11%:

Լավ, իսկ այդ 5.2-5.5% տնտեսական աճն ինչի՞ հաշվին է ապահովվել։ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ։ 2017 թվականի տարեվերջին պետական պարտքը կազմում էր ընդամենը 7 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025-ի տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ կամ կենտրոնաան բանկի այսօրվա փոխարժեքով՝ 15 միլիարդ 232 միլիոն դոլար։ 2026 թվականի տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 տրիլիոն 569 միլիարդ դրամ կամ բյուջեի նախագծի հաշվարկներում կիրառված փոխարժեքով՝ մոտ 17 միլիարդ 170 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ 2017 թվականի համեմատ պետական պարտքը կավելանա 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐով։ 2026 թվականին բյուջեի եկամուտները կազմելու են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Այսինքն՝ մեր պետական պարտքն ավելի քան կրկնակի անգամ մեծ է լինելու մեր ստացած եկամուտներից։ Գալիք ֆինանսական տարում կառավարությունը պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրիլիոն 53 մլրդ դրամ, որից 629.8 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 423.2 մլրդ դրամը՝ տոկոսավճարները։ 423.2 մլրդ դրամ միայն տոկոս…. Համեմատության համար նշեմ, որ առողջապահության բյուջեն 212 միլիարդ է, կրթության բյուջեն՝ 361մլրդ, սոցիալական բյուջեն (կենսաթոշակները հանած)՝ ընդամենը 315 մլրդ, տնտեսական ոլորտինը՝ 285.9 մլրդ։

Փաստացի ի՞նչ է ստացվում։ Աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին։ Պատկերացրեք մի ընտանիք, որի ամսական եկամուտը 250,000 դրամ է, տարեկան՝ 3 մլն դրամ։ Ենթադրենք, որ ընտանեկան եկամուտը ձևավորվում է աշխատավարձից և ներդրումներից ստացված եկամտից։ (Ենթադրենք, որ ներդրումների հիմնական աղբյուրը պարտքն է:) Եվ ահա այդ 3 մլն դրամից 1 մլն դրամը գնում է պարտքը փակելուն։ Պարտք էլ վերցնում ես, որովհետև տարեկան ծախսդ 3.6 մլն դրամ է (ամսական 300,000 դրամ)։ Պարտք ես վերցնում, որ մի քիչ ավելի լավ ապրես, մի քիչ էլ ներդրում անես, որ ավել փող գա։ Բայց պարտքը փակելու հետևանքով ավելի քիչ որակյալ սնունդ ես գնում, ավելի քիչ հագուստ ես գնում, երեխաներին չես կարողանում պարապելու տաս, իսկ հանգստանում ես միայն ծովը հեռուստացույցով տեսնելով։ Այսինքն՝ պարտք փակելու պատճառով ավելի վատ ես ապրում։

Պարտքի այս հսկայական բեռը շալակելուց առաջ պարզ չէ՞, որ պետք է վերլուծել, թե ինչ լրացուցիչ տնտեսական աճ/բարեկեցություն ենք ստանում պարտքով վերցրած ամեն լումայի դիմաց և որքա՞ն է մեր բարեկեցությունը նվազում պարտքը փակելու պատճառով։ Հիշեցնեմ, պարտքը մյուս տարի հատելու է 17 մլրդ դոլարի շեմը։ Ավելի պարզ. միթե՞պետք չէ գնահատել պարտքի զուտ ազդեցությունը։ Իհարկե պետք է։

Վերադառնանք ընտանեկան բյուջեի օրինակին։ Պատկերացրեք, որ առանց պարտք ընտանեկան եկամուտը կկազմեր ընդամենը տարեկան 2.8 մլն դրամ, բայց պարտքի տեսքով փող տանից «դուրս չէր գա»։ Այո, բյուջեն ավելի փոքր կլիներ, բայց հասանելի գումարն ավելի շատ։ Այս դեպքում իմաստ ունի՞ պարտք վերցնել։ Իհարկե ոչ։ Իմաստ կունենա, եթե պարտքի տոկոսն ավելի ցածր է, քան խնայած/ներդրած գումարի վրա աշխատած գումարը։

Բանական մարդն այս ամենը հաշվի է առում պարտքի տակ մտնելուց առաջ։ Բայց, արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս ամենը չի հաշվարկել, չի «զտել», թե որքան կկազմեր մեր տնտեսական աճը (բյուջեն, ՀՆԱ-ն), եթե պարտք չլիներ։ Հսկայական պարտքով, արտաքին բարենպաստ գործոնների բացակայության պայմաններում տարեկան տնտեսական աճը, հիշեցնենք, կազմում է 5.2% – 5.4%: Իսկ որքան կկազմեր այդ աճը եթե պարտք չներգրավեինք։ Նիկոլական պատգամավորներից մեկը նույնիսկ «մուննաթ» եկավ, թե «հո՞ գիտությունների դոկոր չէինք վարձի, որ այդ հաշվարկներն աներ»։ Ուրեմն 10 միլիարդ դոլարով պարտքի բեռն ավելացնում են, բայց չեն ուզում մի խելքը գլխին գիտությունների դոկտոր վարձել, որ այս հաշվարկներն անի։ Կամ, մի ամբողջ կառավարություն մի գիտնականի չափ գիտելիք չունի՞․․․․

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15–16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխակ

17 Նոյեմբեր 2025
Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլո

2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաս

17 Նոյեմբեր 2025
Ո՞Վ Կրնայ Հակաճառել «Ազգընտիր»ին…

Ազգային ժողովի բեմէն՝ «Ազգընտիր հերոս»ը դարձեալ յոխորտանքներ սփռած է ընդդիմադի

16 Նոյեմբեր 2025
Միավորված կերտենք մեր հաղթանակները, որ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա

15 Նոյեմբեր 2025
Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր ար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ «Նի

15 Նոյեմբեր 2025
Դաշնակցության համար միշտ ուսանողական ե

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ

15 Նոյեմբեր 2025
Միջոցառում ՝ նվիրված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյ

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տե

15 Նոյեմբեր 2025
Ուրախացէ՜ք, Նոր Հող Պիտի Նուիրենք…

Այս քարտէսը տարածած է Հայ Դատի Յանձնախումբը Աչքալուսա՜նք՝ հայրենի ու համայն հ

15 Նոյեմբեր 2025
Կամաւորներու Յիշատակի Օրուան Նուիրուած

11 Նոյեմբեր 2025-ին, ՀՅԴ-ի Գանատսյի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան Շրջանի եւ

15 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Դաշնակիցներ Եւ Տարբեր Մօտեցում

Ուաշինկթըն-Դամասկոս յարաբերութիւնները նոր շրջափուլ կը թեւակոխեն հիմնական երկու

15 Նոյեմբեր 2025
Արցախը որպես իրողություն չընդունելն առ

Նոյեմբերի 13-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արցախի ԿԿ նե

14 Նոյեմբեր 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստ

14 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հ

13 Նոյեմբեր 2025
Մարդ մը, Որ Արարատ Չունի Իր Հոգւոյն Խո

Վազգեն Շուշանյան (Հատուած) Ատելութիւնը, որ պորտիդ եօթը կարելի սերունդներ

13 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company