Լիբանանահայերը եկեղեցու և Վեհափառի կողքին են
04 Դեկտեմբեր 2025
Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մասին Alpha News-ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Նրա խոսքով՝ Լիբանանի հայ համայնքի համար եկեղեցին այն խորհրդանիշն է, որը պահել, պահում և կշարունակի պահել ժողովրդին:
«Լիբանանահայության մեջ այս արշավին կողմ մարդիկ չկան, կարող է լինեն անհատներ, որոնք ինչ-ինչ գաղափարական իմաստով կողմ են ներկայիս իշխանություններին, բայց եկեղեցու հանդեպ իրենց կեցվածքը հստակ է, ոչ ոք չի կարող դիպչել եկեղեցուն»,- նշում է Բագրատունին:
Ըստ նրա՝ Հայաստանում ու Սփյուռքում գտնվող ցանկացած անհատ այս պահին պետք է հաստատուն կանգնի եկեղեցու կողքին:
«Դժբախտաբար կան հոգևորականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով տարբեր դիրքրոշում ունեն, բայց ես միշտ ասում եմ՝ ժայռերը ծովերի մեջ կդիմանան, բայց ծովի ալիքները խճաքարերը ծովեր կթափեն»,- եզրափակեց Հակոբ Բագրատունին:
Մանրամասները՝ տեսանյությում
