ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

26 Փետրվար 2026

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժամանակին ահազանգել է Արցախի կորուստի վտանգաւոր հետեւանքների մասին, որոնց դէմ-յանդիման են կանգնելու Հայաստանն ու հայութիւնը։

Նւիրեալ ազատամարտիկ-հրամանատար Մոնթէ Մելքոնեանը եւս այդպիսի կորուստը բնութագրել էր որպէս՝ Հայոց պատմութեան վերջին էջը թերթելու նախերգանք…։

Աներեւակայելի կորուստն իրականացաւ, իսկ Հայաստանն ու հայութիւնը գտնւում են դրա քաոսային հետեւանքների դիմագրաւման ամենախոցելի պայմաններում, ըստ հետեւեալի.

– Ապազգային է ու գերապիկար՝ ՀՀ իշխանութիւնը,

– Պառակտւած է ազգն ու երբեմնի համազգային ու համահայկական ներուժը, որոնք էլ իրենց հերթին տրամաբանական հետեւանքն են միեւնոյն ապազգային քաղաքականութեան,

– Պարտւած ու առաւելեւս կապիտուլիանտ իշխանութիւնը ինքնարդարացման համար, որդեգրել է յարմարւողական կեցւածք՝ սեփական ազգի իսկական թշնամիների օգտին։

– Չյարմարւողները, սակայն, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից համարւում են ռեւանշիստներ ու «խաղաղութեան հակառակորդներ», որոնց էլ ամէն կերպ արգելակելու-ճնշելու է դիմում նոյն «խաղաղութեան» ջատագով՝ յարմարւող իշխանութիւնը,

– Արգելակւում են հասարակաքաղաքական միաւորներն ու ազգային գաղափարախօսութիւն կրող ընդդիմադիր ներկայացուցիչները։ Բանտարկւում են թէ՛ աշխարհական, եւ թէ՛ ի զարմանս բոլորի՝ հոգեւոր դասի ներկայացուցիչներ…։

Այս վերջինների բանտարկութիւն-կալանքներն արդարացնելու համար էլ՝ իշխանաւորները հեքիաթներ են հիւսում, որոնք էլ անասելի խանդավառութիւն են ստեղծում թուրք-ադրբեջանական հայատեաց լայն հասարակայնութեան շարքերում,

– Ապազգային, յարմարւող-վախկոտ եւ ամէն գնով իշխանատենչ ապիկարները մինչեւիսկ Հայոց Հայրապետին են անւանարկում, որովհետեւ Նա եւրոպական յարգւած երկրի մայրաքաղաքում «ռեւանշիստական» կեցւածք է դրսեւորել՝ Արցախի ժողովրդի ոտնահարւած իրաւունքները բարձրաձայնելով…,

– Աթոռապաշտ իշխանութիւնը նախապատրաստւում է ինքնավերարտադրման ընտրութիւնների՝ գալիք յունիսին։ Իր յաղթաթուղթի «Բրենդ»-ը յար եւ նման «դեմըքրըսի»-ի, ոչ այլ ինչ է եթէ ոչ նոյնքան չարաշահւած ու կեղծւած խաղաղութիւնը…,

– «Խաղաղութիւն», որն Արցախի կորստեանն յանգեցրեց եւ «բրե՜նդ»՝ որ ուրւագծած ունի «արեւմտեան ադրբեջանում (իմա՝ Հայաստանում) վերաբնակեցնել 90-ականներին ժամանակի ՀՀ իշխանութիւնների կողմից բռնագաղթեցւած երեք հարիւր հազար ադրբեջանցիների, իրենց պատմական բնօրրանում»…։

– Դեռ աւելին. պարտւած-ծնկած իշխանաւորները նոյն «խաղաղասիրական» մանիպուլիացիաներով համաձայնւում են հայրենի Սիւնիքի երկայնքով ադրբեջանաթուրքական պանթուրանական միջանցք տրամադրել Արցախը հայաթափած՝ հայոց ոխերիմ թշնամիներին, կարծեցեալ «Թրամփեան թրիփի» սիրոյն,

– Եւ, յարգելի ընթերցող, վերոնշեալ ընտրութիւններին նախապատրաստւելու մեկնարկը եւս տրւեց վերջերս, երբ դրանք յաջողութեամբ պսակելու նպատակով՝ ժողովրդավա՜ր Եւրոմիութեան թիւ 1 դիւանագէտ Կայա Կալասը 15 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակութեան մասին յայտարարեց՝ Հայաստանի «ժողովրդավար» իշխանութեան միջոցով ազա՜տ ու արդա՜ր ընտրութիւններ անցկացնելու նպատակով։ Կամ՝ արդէն անթաքոյց՝ նոյնինքն թուրք արտգործնախարար Ֆիդանը օրերս էր, որ յայտարարեց 10 միլիոն դոլար օժանդակութեան մասին, իբր սոցեալ-տնտեսական բնագաւառներին ուղղւած…։

Ահաւասիկ, յարգելի ընթերցող, թուրք-ադրբեջանական տանդեմը, եւրո-արեւմտեան բլոկը եւ մէկ խօսքով՝ անգլոսաքսոնական ուժային կենտրոնները, իրենց աշխարհաքաղաքական նպատակներից մղւած՝ իրենց նախընտրութիւնն կատարել են՝ Հայաստանի քաղաքական ապագայի ու ցաւօք՝ աննախանձելի հեռանկարի հաշւին, որի համար մեծագոյն ու կորստաբեր գինը վճարելու են նոյնինքն կոտորակւած Հայաստանն ու պառակտւած հայաշխարհը…։

… Յետարցախեան կորստի հետեւանքները դիմագրաւելու եւ Հայոց Պատմութեան վերջին էջը չշրջելու ՎԱՐԴԱՆԱՆՑ ու ՍԱՐԴԱՐԱՊԱՏԵԱՆ ԿԱՄՔ-ի վերածնութեան հարկադրանքի դէմ-յանդիման է կանգնած Հայոց Աշխարհը, առաւել քան երբեւէ…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company