ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համազգային դիմադրությունը պետք է արթնանա՝ ինչպես 88-ին․ այլընտրանք չունենք

28 Փետրվար 2026

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնությունը։ Փետրվարի 27-29-ը Սումգայիթում կազմակերպվեցին հայերի զանգվածային ջարդեր՝ պետական մարմինների թողտվությամբ և խրախուսմամբ։ Սումգայիթի ոճրագործությանը հաջորդեցին արյունալի դեպքերը Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում և այլուր, ինչի հետևանքով շուրջ 350,000 հայեր բռնի տեղահանվեցին Ադրբեջանից։ Այդ օրերին հայությունը հասկացավ, որ իր գոյության իրավունքը պաշտպանված չէ օրենքով, և այն պետք է նվաճել համազգային դիմադրությամբ։

Սումգայիթի և այլ քաղաքներում իրականացված ջարդերը ոչ միայն մարդկային ողբերգություն էին, այլև խորապես ազդեցին ազգային ինքնագիտակցության վրա։ Հայ ժողովուրդը գիտակցեց, որ խաղաղ և օրինական պահանջները բախվում են բռնության պատին, և որ ինքնորոշման իրավունքը հնարավոր է պաշտպանել միայն համազգային դիմադրությամբ և անհրաժեշտության դեպքում՝ զինված պայքարով։ Սումգայիթը դարձավ նոր ցեղասպանության սպառնալիքի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության լռությունը՝ արդարության բացակայության վկայություն։

Արցախի և մայր Հայաստանի վճռականությունը, սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությունները, եռամիսնության կայացումը հանգեցրին նրան, որ առկա իրավիճակում Արցախը կարողացավ ոչ միայն պաշտպանել իր գոյությունը, այլև՝ ստեղծել անկախ պետականություն։

Արցախը դարձավ ազատության և արդարության խորհրդանիշ՝ ապացուցելով, որ խաղաղ համակեցությունը հնարավոր է միայն ազատ և հավասար իրավունքներով ազգային պետական համակարգերի գոյության պայամաններում։ Մշտական խաղաղությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ բոլոր ազգերը ունենան զարգացման հավասար հնարավորություններ, իսկ ինքնորոշման իրավունքը ճանաչվի որպես միջազգային իրավունքի անկյունաքար։

2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի նոր ագրեսիայի արդյունքում, Արցախի ողջ հայ բնակչությունը կրկին հայտնվեց ցեղասպանության վտանգի առաջ, բռնի կերպով տեղահանվեց՝ դառնալով էթնիկ զտման զոհ։ Դա շարունակությունն էր պանթուրքիստական նկրտումների հետևանքով դեռ 1800 ական թվականներից սկսած օսմանցիների, ապա թուրքիայի և այժմ ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության, որոնք շարունակում են մնալ անպատիժ։

Ադրբեջանը պետք է պատասխան տա հայերի հանդեպ իրականացրած ոճրագործությունների համար։ Միջազգային օրենքներն ու ժողովուրդների իրավունքների հարգումը լոկ ձեւակերպումներ չեն, դրանք պետք է գործեն կանխելու համար նոր աղետներն ու բռնությունները։ Եվ, քանի դեռ ՀՀ-ն շարունակում է շարժվել Ադրբեջանի թելադրած օրակարգով և հրաժարվել Արցախից՝ մեր համազգային դիմադրությունը պետք է արթնանա՝ ինչպես 88-ին․ այլընտրանք չունենք։

«Ապառաժ»-ի Խմբագրական
28 փետրվար, 2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company