ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Պատմական չարիքի» նորագույն դրսեւորումները…

04 Դեկտեմբեր 2025

Հայաստանեան շարունակւող ձախորդ իրադարձութիւններին ու պետականաքանդ զարգացումներին դարձեալ ականատես ենք անմիջականօրէն։ Մի իրողութիւն, որին սովորաբար առնչւում էինք, ասենք, վիպասան Րաֆֆիների պատմավէպերում…։

Ահա, ողջ հայութիւնը՝ հայրենիքում թէ՝ սփիւռքում, արդէն 7-ը տարի «ճաշակում է» 21-րդ դարի տեխնոլոգիաներին համարժէք՝ հայրենադաւութեան ու ազգադաւութեան պտուղները…։

Խոստովանենք, սակայն, որ նոյնիսկ լուսամիտ Րաֆֆիներն ու Նալբանդեանները չէին երեւակայի այնպիսի «Պատմական չարիքներ», որոնք պատահում են հայրենի մերօրեայ երկնակամարում…։ Իսկ այդ չարիքների վերջինը (աւելի ճիշտ՝ հերթականը) դա սրբապիղծ եպիսկոպոսների դարակազմիկ խայտառակութիւնն էր…։

Նշեալ սրբապիղծների թիւ 1 Յուդան, սակայն, իր «աքլորականչային» հաւատարմութեան խոստովանութիւնները մատուցեց, ինչքան էլ զարմանալի, Երեւանեան Ս. Սարգիս եկեղեցում, Հայոց Առ.Ս. Եկեղեցին պղծած իշխանախմբի առջեւ…։

Ս. Սարգիս եկեղեցին, անշուշտ, շրջապատւած էր բթացած-ռոբոտացած ոստիկանական ուժերով, որոնք էլ «պատարագի» պահին, մտաւորական մի հայորդու, որն համարձակւել էր բարձրաձայնել իր հաւատարմութիւնն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վայրենաբար տարհանման ենթարկեցին…։

Բաւարա՞ր էր արդեօք, նման անպատկառ ոտնձգութեան դէմ միայն յայտարարութեամբ հանդէս գալու Մայր Աթոռի կեցւածքը։ Անշուշտ՝ այս մասին կարող է լինեն տարբեր կարծիքներ, բայց հարկ չկայ ժամանակից առաջ ընկնել, քանզի նոյն Մայր Աթոռից յայտնել են, որ շուտով կայանալու է Եպիսկոպոսաց Ժողով, որտեղ էլ երեւի կը վճռահատւի ստեղծւած կացութիւնն ու աննախադէպ իրավիճակը…։ Մինչ այդ, սակայն, Մայր Աթոռը պէտք է լիարժէքօրէն գնահատի բովանդակ հայութեան, այսինքն Իր մեծամասշտաբ հաւատացեալների ներուժ, իսկ հարկ եղած պարագային նաեւ՝ ներգործուն կարողականութիւնն ու ուժականութիւնը։ Չէ՞ որ ի վերջոյ նժարի վրայ է դրւած Հայ ազգի ու Հայոց պետականութեան կարեւորագոյն հիմնասիւներից՝ ՀԱ Եկեղեցու լինել-չլինելու օրհասական հարցը…։

Ապազգային-հակազգայինները, նէօբոլշեւիկները, անգլօսաքսոնական գաղութարար հրէշների սայլին լծւած հայադաւ-հայրենադաւները, Ազգային գաղափարախօսութիւնն ու ազգի հազարամեակների երկայնքում վաստակած սրբութիւնները պղծող-ոտնատակ տւողները թող չմոռանան, որ իրենք հետնորդներն են այն նոյն նզովեալների, որոնք օրին կրել են արժանի պատիժը՝ Հայոց դատաստանի օրինաչափ ու անառարկելի վճռահատմամբ։ Այդպիսի դրւագները եւս լեցուն են նոյն մեր մեծանուն պատմագիրների ու վիպասանների անջնջելի գրառումներում…։

Ցեղասպան թուրքի ու հայատեաց թաթարի հետ համադրւած եւ Մեծն Բրիտանիայի հայաստանաջինջ աւանդական ծրագրերին ինտեգրւած քպ-ականներն նախանշւած՝ պատրաստւում են այժմւանից իսկ կեղծւած խորհրդարանական ընտրութիւնների։

Անցնող 7-ը տարիներում Հայաստանին, Արցախին, Սփիւռքին ու ողջ հայութեանը պատճառած աննախադէպ արհաւիրքների հեղինակները ինքնատիպ լկտիութեամբ ու անպատկառութեամբ ձեռնամուխ են դառնում վերարտադրւելու…։ Դա իրագործելու ճամբին, կը դիմեն բոլոր միջոցների, ամէն կերպ ու առանց դոյզն իսկ ամօթի զգացումի։

Թրամփի «խաղաղութեա՜ն» գիրով, գիւղաբնակներին լոկ Հ1-ի քարոզչութեամբ երիցս մոլորեցնելով ու դեռ շատ փորձւած թէ՛ նորարար ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ եւ կարեւորը՝ ընդդիմադիրների նկատմամբ բացայայտ տեռորով , բանտարկութեամբ եւ ինչու ոչ՝ «նորին գերազանցութիւն» կաշառքներո՜վ, ահա, «ժողովրդավա՜ր» արեւմուտքի ժպտադէմ հայեացքի ներքոյ՝ Հայաստանը անդունդի եզրին բերած իշխանախումբը մտադիր է իրեն վերապահել՝ Հայաստանը անդնդախոր տանելու նենգաւոր դաւադրութիւնը…։

Ահաւասիկ, զգօնութիւնը, արթնամտութիւնը եւ միասնական գործողութիւններն էլ հարկադրաբար պէտք է վերապահւած համարել ազգային համընդհանուր ուժերին, որպէսզի դեռ մինչ ընտրութիւններ, համախումբ պայքարի արդիւնքում, ձերբազատւեն հայն ու Հայաստանը՝ ազգադաւ ու հայրենադաւ ռեժիմից…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company