ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Քարոզչական ձեռնածությունը իշխանության ինքնապահպանման երաշխիք (մաս 2)

04 Դեկտեմբեր 2025 «Դրօշակի» սույն թվականի 10-րդ համարում հրապարակվել էր այս հոդվածի առաջին մասը, որտեղ անդրադարձել էի ստի ու կեղծիքի նիկոլփաշինյանական քարոզչական մանիպուլյացիաներին։ Խաբկանքի ծխածածկույթի ետևում նա մշտապես փորձել է թաքցնել իր իրական քաղաքականությունը՝ այն հանրությանը մատուցելով բոլորովին այլ լույսի ներքո։ Այդ առումով թերևս ավելի հեշտ է եղել խեղաթյուրված ներկայացնելը արտաքին քաղաքականության ասպարեզում իրականացրած մարտավարական և ռազմավարական նշանակության քայլերը, քանի որ անկախ Հայաստանում երբեք արտաքին քաղաքականությունը չի եղել հասարակության համար այնքան փակ, որքան ժողովրդավարության և թափանցիկության կարգախոսերով իշխանության հասած ՔՊ-ական ուժի օրոք։

Դժվար է չհիշելը իշխանության վրա հաստատվող Նիկոլ Փաշինյանի ելույթը Հանրապետության հրապարակում 1918 թվականի օգոստոսի 17-ին, որի ժամանակ նա վստահեցնում էր, թե երկրի ու ժողովրդի համար կարևոր բոլոր որոշումներն այդուհետ կայացվելու են այդ հրապարակում, ժողովրդի կողմից և նրա համաձայնությամբ։ Իհարկե, դրանից հետո որևէ անգամ Նիկոլ Փաշինյանը հաշվի չառավ, թե իր գործունեության վերաբերյալ ինչ կարծիք ունի ժողովուրդը, բայց դա չի խանգարում, որ Արցախի հանձնումից մինչև Մայր եկեղեցին քայքայելու թշնամական քաղաքականությունը նա իրականացնի որպես ժողովրդի ցանկություն։ 1918 թվականին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում իշխանությանը թելադրում էր թե․«Հայաստանն իր միջազգային հարաբերություններում պետք է հրաժարվի «պատմական կաղապարներից» ակնհայտորեն նկատի ունենալով, որ դա նշանակում է արտաքին քաղաքականության մեջ արմատական շրջադարձ։

Այդ ժամանակ մարդիկ դեռևս չէին նկատում, որ, ըստ էության, այդ քաղաքականությունն արդեն գործողության մեջ է։ Դեռևս շոշափելի չէր, որ Անդրկովկասը նույն այդ ուժերի գերիշխանության տակ դնելու համար զոհասեղանին պետք է հայտնվեր Արցախը, Հայաստանը պետք է կցվեր հակառուսականության սայլին և գլոբալ աշխարհաքաղաքական խաղի մեջ իր ինքնուրույնությունն ու շահերը զիջեր տարածաշրջանում Արևմուտքի գործիք ծառայող ադրբեջանաթուրքական տանդեմին։ Նույն այդ նպատակով խամաճիկ իշխանության առջև խնդիր էր դրվել «պատմական կաղապարները» դուրս հանել ազգի գլխից, կտրելով նրա ներկան պատմական անցյալից, Սփյուռքից, մշակութային, կրթական ու հոգևոր ինքնությունից։

Արտաքին քաղաքական շրջադարձն ապահովելու համար ՔՊ-ական իշխանության համար հիմնական խնդիր էր հայ հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ, որից հետո, Արևմուտքի անվան տակ Հայաստանի իրական այլընտրանքը կդառնային Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախ և առաջ կրկին թարմացվեց ՀՀՇ-ական ժամանակներում շրջանառված այն թեզը, թե ահա-ահա Ռուսաստանը փլուզվելու է ներքին հարցերի ու տնտեսական պատճառներով, պարտվելու է պատերազմում, բաժանվելու է մասերի, հայտնվելու է արևմուտքի քաղաքական ու տնտեսական վասալության դերում։ Ինչպես ասվեց, այս հեքիաթն անհրաժեշտ էր դեպի Ադրբեջան ու Թուրքիա Հայաստանի անբնական կողմնորոշումն հիմնավորելու համար։

Հայ ժողովրդին հակառուսականության հիստերիայով վարակելու ինքնակործան ծրագիրը գլուխ բերելու համար Նիկոլ Փաշինյանի համար մերկապարանոց հակաքարոզչությունը բավարար չէր։ Օգնության հասավ Արցախի հանձնումը ռուսական դավադրության հետևանք ներկայացնելու առիթը։ Մեղադրելով ուրիշներին «դավաճանության» մեջ՝ Հայաստանի իշխանությունը դրանով սկսեց պատճառաբանել ավանդական դաշնակցի հետ եղած հարաբերությունները թուլացնելու, բազմակողմ կապերը խզելու քայլերը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ ապագա կառուցելու մահաբեր ստի ներարկումը հանրային գիտակցության մեջ։ Իհարկե, միայն նիկոլական տրամաբանությամբ կարելի է հիմնավորել, թե ինչպես հեռանալով դաշնակցից, ով պատերազմում քեզ չի աջակցել, մերձենում ես նրանց հետ, ովքեր նույն պատերազմում կոտորել են, ցեղասպանական գործողություններով բռնագաղթի են ենթարկել քո ժողովրդին։

Պետությունների անկախության ու ինքնուրույնության չափը դիտարկելով որպես հարաբերական երևույթ, անհնար է համեմատության եզրեր տեսնել Նիկոլական իշխանության և դրան նախորդող շրջանների միջև։ Անշուշտ, անկախության առաջին տարիներից Հայաստանը գտնվել է որոշակի արտաքին ճնշումների ներքո՝ վարկեր տրամադրելու, միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտականությունները կատարելու դիմաց, մարդու իրավունքների, ժողովրդավրության և նման հարցեր առաջադրելու ձևով։ Բայց այդ ամենը ինչպե՞ս համեմատել նիկոլական իշխանության հետ, որին Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները ոչ միայն արգելել են Արցախի անունը տալ, այլև պարտադրել են իր երկրի ներսում պայքարելու Արցախի անունը տվողների դեմ։ Ինչպե՞ս կարելի համեմատել նախորդներին մի ղեկավարի հետ, որը թշնամիներին խոստանում է փոխել պետական սահմանադրական կարգը, անգամ հրաժարվել 35-ամյա անկախ հանրապետությունից և, այսպես ասած, զրոյական հիմքի վրա հիմնել իր չորրորդ հանրապետությունը։ Ինչպե՞ս աշխարհի որևէ պետության ղեկավարության հետ համեմատես Հայաստանի այսօրվա ղեկավարներին, երբ թշնամի հարևանը հայտարարում է, թե քո երկիրը արհեստական է, իրականում այն Արևմտյան Ադրբեջանն է, և կրկին պետք է այդպիսին դառնա, ու այդ ղեկավարությունը լալկվածի պես ոչ մի բողոք, ոչ մի պատասխան չի տալիս։

Այսքանից հետոՆիկոլ Փաշինյանն առանց ամաչելու հայտարարում է, թե Հայաստանը երբեք այսպես անկախ չի եղել։ Այն պարագայում, որ մի շարք տարածքներում հիմնավորվել է ագրեսիվ թշնամին և դեռ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի տարածքով անվերահսկելի ճանապարհ ստանալու մտադրության մասին, երեք հարյուր հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու վերաբերյալ, նախկին անկլավներ և այլ Հայաստանին պատկանող տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ և այլն։ Հայաստանի իշխանությունը մեկ կողմից փորձում է ժողովրդին համոզել, թե ինքը չէ պատերազմում պարտվելուց հետո Արցախը զիջել, այլ այն վաղուց զիջել էր ընդդիմությունը, մյուս կողմից՝ ինքը և իրեն արբանյակ մի քանի քաղաքական խմբակներն են միայն, որ Արցախը համարում են բեռ, կտրականապես դեմ են Արցախի վերադարձի հարցը բարձրացնելուն։ Եվ եթե այսօրվա ընդդիմադիրների համար Արցախի ցեղասպանությունն իրականացնողները թշնամիներ են, նիկոլական իշխանության համար նրանք բարեկամներ են, ում ագրեսիվ պահանջները չլսելու տալով՝ հայտարարում են, թե վերջինների հետ խաղաղություն է հաստատված։

Իշխանական մեծ կեղծիքներից մեկն է շրջանառվող այն սուտը, թե Արցախը երբեք անկախ չի եղել և ավելին՝ այն թոկի պես գցված է եղել Հայաստանի վզին ու խոչընդոտել է երկրի անկախացմանը։ Որ սա լկտի ու դավաճանական կեղծիք է, ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ապրել են և հիշում են Հայաստանը 1994 թվականի զինադադարից հետո։ Եթե սեփական իշխանությամբ, սահմանների ամուր պաշտպանությամբ և սեփական գրեթե ինքնաբավ տնտեսությամբ կառուցվող ու հզորացող Արցախը անկախ չէր, ապա որո՞նք են անկախության պայմանները։ Եթե անկախ չէր Արցախը, ապա որպես ովքե՞ր էին երկու գերտերություն և փաստացի Եվրոմիությունը ներկայացնող համանախագահները բանակցում Արցախի ղեկավարության հետ։ Որպես ովքե՞ր էին Արցախի ղեկավարները մեկնում տարբեր երկրներ և ելույթներ ունենում այդ երկրների ու միջազգային կազմակերպությունների բարձր ամբիոններից։

Ինչ վերաբերում է նրան որ Արցախի անկախությունը ճանաչված չէր, և նրա կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում էին, ապա պետք է հիշեցնենք, որ աշխարհի մոտ 200 պետությունների միջև գոյություն ունեն 70-ից ավելի տարածքային, սահմանային խնդիրներ։ Այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Կանադայի, Ռուսաստանի ու Ճապոնիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի, Չինաստանի ու Հնդկաստանի, Հնդկաստանի ու Պակիստանի և այլ խոշոր տերությունների միջև։

Ակնհայտ իրողություն է, որ որևէ պետության արտաքին քաղաքականության մեջ արտացոլվում են նրա շահերը։ Այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անիմաստ է նման տրամաբանություն փնտրելը։ Դրա պարզ բացատրությունն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն անկախ չէ, այլ ամբողջովին թելադրված է տարածաշրջանում մեծ հավակնություններ ունեցող ուժերի կողմից։ Եթե Անդրկովկասը դարեր շարունակ մեծ շահերի մրցակցության դաշտ է, ապա ի՞նչ տրամաբանությամբ է Հայաստանի իշխանությունը դանդաղորեն կտրում կապերը աշխարհի երկրորդ ռազմական բլոկի հետ, որի անդամ է։ Ակնհայտ չէ՞, որ այդ պարագայում Հայաստանը առանց մեկ կրակոցի հայտնվելու է ադրբեջանաթուրքական գերիշխանության տակ։ Եթե ակնհայտ փաստ է, որ տնտեսությունն ու քաղաքականությունը սերտորեն շաղկապված են, ապա Ադրբեջանի տարածքով Ադրբեջանին ցեղակից ու դաշնակից Ղազախստանից հացահատիկի ներկրումը ինչ է նշանակում, եթե ոչ կամովին գնալ լրջագույն կախվածության քո երկրի նկատմամբ տարածքային հավակնություն ունեցող թշնամուց։ Սրան կարելի է ավելացնել շատ ավելի տագնապահարույց օրինակ, որպիսին է Ռուսական գազը ժամանակի ընթացքում ադրբեջանականով փոխարինելու հայտարարությունները։ Իսկ եթե Ռուսաստանը որոշի խզել տնտեսական, էներգետիկ և մյուս կապերը Հայաստանը քանի օր կդիմանա։

Վերջերս ռուսական անվտանգության մարմինները հայտարարեցին, թե Հայաստանը պատրաստվում է հացահատիկ ներկրել Ուկրաինայից։ Սա իհարկե ոչ միայն հակառուսականության ակնհայտ ժեստ է, այլև հակառուսական կոալիցիային միանալու կեցվածք։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը այսպիսի ծրագրերի տուրք տալիս, որոնք նախ վտանգավոր են իր համար, այնուհետև հակասում են պարզ տրամաբանությանը, երբ հաղթող կողմին առնվազն չհակադրվելու փոխարեն գնում ես 35 տարի ընդդեմ քեզ գործած ուժերի հետ գործակցած և այսօր փլուզվող պետության հետ գործակցության։ Կարծում եմ, այլ բացատրություն չկա, քան արտաքին պարտադրանքը։ Այն ժամանակ երբ տեղի է ունենում կոշտ աշխարհաքաղաքական բախում, արտաքին հայտնի ուժերը Հայաստանի անսկզբունք իշխանությունների հնարավոր խուսանավումները կանխելու համար ստիպում են նրան՝ վերջնականապես այրելու կամուրջները Ռուսաստանի հետ։

Պետք է նկատի ունենալ, որ պարտվելով Ռուսաստանին Ուկրաինական ճակատում, Արևմուտքը փորձում է նրա նկատմամբ ռևանշի հասնել Անդրկովկասում և Միջին կամ Կենտրոնական Ասիայում։ Այս խորապատկերի վրա Հայաստանին թելադրվում է անել այն, ինչ նա հլու կատարում է՝ դեմ գնալով ազգային շահերին։ Վերջինիս քայլերի տրամաբանությունը բխում է միանգամայն այլ մեկնակետից. նա ձգտում է առևտրի հանելով ազգային շահերը, որպես վարձ առաջիկա ընտրություններում ստանալ արտաքին ուժերի խիստ անհրաժեշտ աջակցությունը։

Այդ քաղաքականության ակնառու դրսևորումներից մեկն էլ այն է, որ երբ թշնամի հարևանը զբաղված է արտաքին ակտիվ և բազմակողմ քաղաքականությամբ, հզորացնում է բանակն ու սպառազինության մակարդակը, աշխարհաքաղաքական փոթորկոտ անցուդարձից կտրված իշխանությունը Հայաստանում պայքարում է հոգևոր առաջնորդին գահընկեց անելու և Հայ Առաքելական եկեղեցու կազմաքանդման արտաքին պատվերի իրականացման ուղղությամբ։ Նիկոլական քարոզչությունը բոլոր այս քայլերն անում է խոսելով ժողովրդի անունից, ծուռ հայելու մեջ ներկայացնելով իրականությունը՝ ներկայանալով որպես տարածաշրջանում թվացյալ խաղաղություն ճարտարապետ։

Անշուշտ, ժամանակը բացահայտում է այդ ամենի սնանկությունը։ Բացահայտում է նաև այն, որ երկրի ձեռքբերումները մսխած, ներկան ու ապագան խորտակող իշխանությունը շարունակում է նորանոր ձեռնածություններով ճանապարհ հարթել իր համար՝ հանուն նրա, որ կրկին ձեռք գցի իշխանական աթոռին մնալու մանդատը։

Արտաշես Շահբազյան

«Դրօշակ» թիվ 11, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company