ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկրում

05 Դեկտեմբեր 2025

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա – քպ-ական տկարամիտ մարդկանց ասպատակություններին, ինչն օր օրի ավելի թուրքական վանդալիզմ է հիշեցնում, համոզված եմ, շատերիս մտքով զանազան զուգահեռներ են անցնում այլ ազգերի ու պետությունների կյանքում կատարվածի հետ: Ուզում ենք հասկանալ, թե այդ ինչպե՞ս աշխարհին Նիցշե, Կանտ, Հայդիգեր, Յունգ, Ֆրեյդ, Շոպենհաուեր և մտքի այլ հսկաների տված, խիստ ռացիոնալ գերմանացի ժողովուրդը ծնեց Ադոլֆ Հիտլեր: Սա էլ դեռ ոչինչ, այդ ինչպե՞ս ֆաշիզմի գարշելի գաղափարախոսությամբ հնարավոր եղավ թմրեցնել, հիմարացնել կազմակերպված ու կարգապահ գերմանացուն: Այդ ինչպե՞ս Լենին անունով մի քաղաքական այլասերված ստեղծեց համակարգ, որն իր Ստալին առաջնորդով շուրջ 30 տարի մի մեծ երկիր պահեց դժոխքում, միլիոնավոր մարդկանց ենթարկեց հալածանքի ու ստորացման, պահեց վախի ու ստրկության մեջ:

Ուկրաինայում գույնզգույն բառերով և ճոխ խոստումներով իշխանության է բերվում մի կոմիկ, և երկիրը վերածվում է մսաղացի: Մեր դեպքում էլ՝ մի հինավուրց ժողովուրդ համառորեն չի կարողանում հասկանալ, թե ինչպես՝ իր ուսերին դրած, իշխանության բերեց մի տկարամիտ ստահակի և այսօր ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ինչպես նրանից ազատվել: Ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդի մի ստվար զանգված այսօր չի ուզում, գուցե չի կարողանում գիտակցել, որ իրեն նույն սպանդանոցը, նույն կառափնարանն են քարշ տալիս: Դժվար է բացատրություն գտնել այն իրողությանը, թե ինչպես Երկրորդ աշխարամարտում 50 միլիոնից ավելի մարդ ոչնչացնելուց հետո մարդկությունն այդպես էլ չէր գիտակցելու, թե ինչու և ինչպես դա տեղի ունեցավ: Եթե գիտակցած լիներ, հետագա տասնամյակներին կրկին ու կրկին չէր ստեղծելու նույնատիպ նոր դժոխք, ֆաշիզմը կրկին չէր վերածնվելու նոր կերպարանքներով: Այս ամենը վկայում է, որ մարդկության գործերը լավ չեն և բարելավվելու հույս չի էլ նշմարվում: Թե ինչու և ինչպես են ծնվում բռնակալություններն ու արյունարբու բռնապետները, գիտենք բոլորս, բայց դժվարությամբ ենք պատկերացնում, թե ինչ կանոններով ու մեխանիզմներով են թմրեցվում ու հիմարանում ազգերն ու ժողովուրդները:

Հայաստանում մեր աչքերի առջև կատարվածը, կարծես, թեկուզ մասամբ լույս է սփռում այս ամենի վրա: Բանն այն է, որ մենք համառորեն լավ չենք հասկանում կամ պատկերացնում «ամբոխ, զանգված» երևույթը: Մեզ, չգիտես ինչու, կարող է թվալ, թե ժողովուրդը ինչ որ միասնական ազգային երևույթ է, միշտ ստեղծարար ու գիտակից: Հավանաբար չէինք պատկերացնում ժողովուրդ-զանգվածի լիարժեք նկարագիրը, նրա արարքների վտանգավոր շերտերը: Սա շատ խրթին հարց է, դժվար մեկնելի, որովհետև նույնիսկ ժողովուրդները կարող են լինել թե՛ ստեղծող, և թե՛ ավերող: Ստեղծվել է այն կարծրատիպը, թե իբր ժողովուրդը միայն ստեղծողն է, ամբոխը՝ ավերողը:

Նայենք հիմար ու անգիտակից մեկ մարդու արարքներին, իսկույն կհասկանանք անգիտակից մարդկության ներկայիս վիճակը: Մի կատարելապես տգետ, անազնիվ, ծախված, կիսատ-պռատ մարդ սկզբում «դուխով» ճամարտակում էր ողջ կոկորդով, հիմա էլ «խաղաղություն» բառով փորձում է մանիպուլացնել տասնյակ հազարավոր մարդկանց հույզերն ու ձգտումները, և կարծես անկարելի է կանգնեցնել այս կեղծիքի թափանիվը: Դեռ երբ էր Ռաֆայել Պատկանյանը ցավը սրտում ասում. «Մեր ժողովրդի գլուխը հաստ է, իր լավն ու վատը չի հասկանում, իր իրավունքն ու պարտականությունը չի հասկանում, սուտը ճշմարիտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ ստի: Էլ ի՜նչ ասես, ո՜ւմ խոսք հասկացնես….

Գլուխ գովելով ապրում են ներքուստ ստրուկ, խղճուկ հոգիները՝ հասկացողին արհամարհելով ու ոտքի տակ տալով, անհասկացողին քծնելով, գովաբանելով, ու շվաքի առաջ խոնհարվելով և նրանից փրկություն աղերսելով»: Մանիպուլյացիաները հնարավոր են մեկ դեպքում, այն է՝ մանպուլյատորը գիտի գործընթացի ամբողջական սցենարը, իսկ հակառակ կողմը բացարձակ անտեղյակ է, թե ինչ է կատարվելու հաջորդ դրվագներում: Սա էլ հո բոլորս տեսանք: Մանիպուլյատորը հիանալի գիտի, թե երբ պետք է տուժված ներկայանալ, երբ կատաղի կերպով մեղադրել այլոց: Գիտի գլխիվար շրջել ամեն բան, անվերջ ստել ու շփոթ ստեղծել ամեն ինչում: Սա էլ տեսանք: Եվ սա հաջողվում է, որովհետև սպառողը բացարձակապես անգիտակից է, իսկ այդպիսին է հասարակության 90% – ը:

Էյնշտեյնն ասում էր. «Ես գիտեի տիեզերքն է անսահման, բայց պարզվում է մարդկային հիմարությունը էլ ավելի անընդգրկելի է»: Մեր հայրենակից, մեծ մտածող ու միստիկ, փիլիսոփա, մարդաբան Գեորգի Գյուրջիևը, որի ուսմունքը դասվեց աշխարհի չգերազանցված ուսմունքների շարքում, ասում էր, որ եթե մարդը ծնվել է, դա դեռ չի նշանակում, թե նրա հետ ծնվել է նաև հոգին: Հոգին մարդը դեռ նոր պիտի ստեղծի: « Ինքնին չեն լինում չար ու բարի մարդիկ, չեն լինում դաժան ու կարեկցող, ագահ ու կամեցող, սիրող և ատող, գթասիրտ ու ընչաքաղց մարդիկ: Լինում են միայն գիտակից և անգիտակից մարդիկ: Գիտակից մարդը երբեք ագահ ու դաժան չի կարող լինել, նա երբեք չի ստի, չի ատի աշխարհը և մարդկանց, չի ապականի իր հարազատ տունը, չի տրորի իր նմանին, ու ոչնչացնի գեղեցկությունը: Նա գիտի միայն սիրել, արարել ու պահպանել»:

2021 թ. ընտրություններում ստահակի հաջողելը ասվածի ամենացայտուն հաստատումն է: Վերլուծաբաններն ասացին, թե վախի գործոնը այդ հարցում վճռորոշ էր, բայց իրականում, խորքային առումով կրկին բուն պատճառը մարդկանց անգիտակից լինելն էր, քանզի վախը ևս դրա անուղղակի ապացույցն էր: Այսինքն՝ վախեցած մարդը փոխանակ վտանգից իրեն հեռացնի, ընդհակառակը, ուղղակի գլուխը մտցնում է գազանի երախը՝ հանդուրժելով այն մարդկանց, որոնք ուղղակի սպառնալիք են իր և զավակների համար: Այստեղ որևէ բանական արարք տեսնու՞մ եք….

Կրկին անգիտակցականն անում է իր սև գործը: Ու քանի դեռ այսբերգի հիմքը նույնն է, երևացող մասի գունազարդումն ու փոփոխությունը հարցի լուծում չէ: Իր թույլ, տկար գիտակցության պատճառով հանրությունը անվերջ չի կարողանում գիտակցել իր վիճակը:

Սա շատ նման է նրան, երբ մարդիկ մեղադրում են օվկիանոսում սկսված փոթորկին՝ նավը կործանելու համար: Փոթորիկը օվկիանի բնական տարերքն է, նրա ինչի՞ն է պետք նավը կործանելը: Այդ նավապետը պետք է հասկանար փոթորկի ուժը՝ ծով դուրս գալուց առաջ: Յոթ տարուց ավելի է հայոց նավը անվերջ ճաքեր է տալիս բոլոր կողմերից, իսկ նավապետը տհաս, անբարտավան ու ծախու, թշնամու շահերը սպասարկող վախկոտ մարդ է, որն իր շուրջը հավաքելով նման պատուհասների, ձևացնում է, թե կառավարում է նավը: Սա տեսնում են բոլորը, տեսնելը՝ տեսնում են, բայց նրանց ո՞ր մասն է գիտակցում աղետի իրական մասշտաբը: Իսկ այս ալեգորիկ պատմությունից հաստատ կարելի է որոշ հետևություններ անել. «Մեկը հարցրեց իմաստունին՝ ինչո՞ւ ես չեմ հաջողում, ինչո՞ւ եմ անվերջ սխալվում իմ նպատակների մեջ:

Իմաստունը պատասխանեց. պատկերացրու, որ դու պիտի նետով թիրախին հարվածես: Այն է՝ ուզում ես նետն արձակել, տեսնում ես, որ մշուշ կա: Չէ՞ որ չես կռվելու մշուշի դեմ, պարզ է, որ սպասելու ես, մինչև այն ցրվի: Տեսնում ես նաև, որ քամի կա, այս դեպքում էլ հաշվարկելու ես նետի թռիչքի հետագիծը: Հետո նետն արձակելու պահին զգում ես, որ այն շատ ձիգ է լարած: Չես գնալու, չէ, նետ ու աղեղ պատրաստողի մոտ բողոքելու: Հավաքելով բոլոր ուժերդ՝ արձակելու ես նետը: Իսկ առհասարակ, կենտրոնացիր և որոշիր՝ նետաձգությունը քո գո՞րծն է, թե՞ ոչ: Եթե ոչ, զբաղվիր մեկ այլ գործով: Ո՛չ մշուշը, ո՛չ քամին և ո՛չ էլ պիրկ աղեղը քո դեմ չեն, այդ դու պատրաստ չես այդ գործին, այդ դու է, որ չես գիտակցում քո անելիքի ողջ բարդությունը»: Հիմա մերն է՝ ուզում ենք վերջնականապես չընկնել թշնամիների ոտքերի տակ ու բնաջնջվել, ուզում ենք ազատագրվել մի ծախու ղեկավարից, բայց պատրաստ չենք հետևողականորեն, անկեղծ ու լուրջ պայքարի: Քաղաքական ազդեցություններ և մանիպույլացիաներ մշակող կենտրոններում լավ են հասկացել, որ իրականությունը գիտակցելու մարդու կարողությունը տրոհվում կամ քայքայվում է, երբ նրան քարշ են տալիս անցյալ: Անցյալը վտանգավոր ծուղակ է:

Անցյալը շուռումոռ տալը հեշտ ու հասկանալի բան է ամբոխի, բայց անօգուտ ու անպտուղ բան երկրի համար, ինչքան էլ մարդիկ իրենք իրենց և այլոց համոզեն, թե զբաղված են անցյալի իմաստավորմամբ: Այն նախ՝ կլանում է մարդկանց կենարար էներգիան և ապա՝ առաջացնում ներկայի հանդեպ անպատասխանատվություն: Լսե՞լ ենք չէ, թե ինչպես են, օրինակ, քպ-ական թերուս մարդիկ մեծամեծ մտքեր ասում, մեղադրում, գնահատականներ տալիս Առաջին հանրապետությանը, արցախյան ազատագրական պայքարի ժամանակաշրջանին, նախորդ շրջանի նախագահների գործունեությանը և այլն: Սա դեռ ոչինչ, սա դեռ կարելի է քաղաքական նեղմիտ ճամարտակություն համարել, բայց անցյալը դիտավորյալ խեղաթյուրված կերպով հրապարակ հանելու դեպքում միշտ առկա են կեղտոտ նպատակներ: Նիկոլական ոհմակի «նախկինները» երգը, որը հիմա, ասես, մլավոցի է նմանվում, թողեց իր զզվելի հետագիծը: Այստեղ կարևորը մարդուն շեղելու, իրականության գիտակցումից հեռացնելու մեխանիզմն է: «Ո՞վ է մեղավորը» հարցը մթագնում է կենսական հարցերի ընկալումը, և մարդն անխուսափելիորեն խճճվում է: Միջին վիճակագրական սպառողը կորցնում է կծիկի թելի ծայրերը:

Օրինակ, ենթադրենք, նախորդ նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում եղել են բազում վրիպումներ, սխալներ և այլն: Պետական համակարգն այս ու այն հարցերում ունեցել է արդյունավետության պակաս, բավարար ջանքեր չեն գործադրվել կոռուպցիան նվազեցնելու, ինստիտուտները բարենորոգելու խնդիրներում: Ու ինչքան էլ փորփրենք անցյալը, մի՞թե հնարավոր է իրական բան փոխել այսօր: Մանավանդ որ այդ անողների բուն խնդիրը փոխելը չէ, այլ մեղավորներ գտնելը կամ նշանակելը:

Թուրքի սուրը ճոճվում է քո գլխավերևում հենց այսօր, սակայն շարունակում ես մեղավորներ փնտրել սեփական անցյալում: Ասենք, պարզեցիր, որ անցյալից շատ սխալներ են մեզ հասել, մեղավորներն էլ ահա սրանք ու նրանք են, հետո՞… դա ի՞նչ է փոխում: Սուրը հենց այս պահին է ճոճվում քո գլխավերևում: Անիմաստ է անցյալին պարտամուրհակ ներկայացնել, երբ ապրում ես այսօր, չի կարելի հարցն ուղղել անցյալին, բայց պատասխանը ստանալ ներկայից:

Բարձր գիտակցության տեր հասարակությունը նման հիմարություններ չէր անի: Շանտաժն ու մանիպուլյացիան հնարավոր են մի դեպքում, երբ հանրությունը պահվում է անցյալի կապանքների և ապագայի պատրանքների թակարդում: Սա գիտեն օտար կենտրոնների քաղտեխնոլոգները և դրանց միջոցով էլ կարողանում են հանրությանը պահել գերության մեջ: Նրանք նաև լավ են հասկանում, որ հասարակությունը, հատկապես հանրության պարզամիտ հատվածը, շատ զգայուն է և հեշտությամբ խլում է բացասական լուրերը՝ արտառոց իրադարձությունների, փողերի, պաշտոնյաների անձնական կյանքի, ինտիմ մանրամասների վերաբերյալ: Սա հանրության թուլությունն է, նա կվազի նման բաների հետևից առանց հարցեր տալու և կասկածելու, սա հենց մանիպուլյացիայի համար նախատեսված «թամաշան է»: Գիտակից մարդը անվրդով կհետևի նման լուրերին, անհարկի չի խանդավառվի ու խճճվի դրանց մեջ: Նա նման աղբով իր ներսը չի լցնի ու ծանրաբեռնի, չի ապականի իր միտքն ու հոգին: Նա գիտի, թե ինքն ինչ է ուզում և ինչու: Գիտի՝ որն է հայրենիքի, պետության և ժողովրդի շահը:

Բայց պարզունակ հատվածը խենթի պես կնետվի այդ լուրերի հորձանուտը, որն արդեն մանիպուլյատորների լարած ծուղակն է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են Փաշինյանը և դուրսպրծուկները որոշակի պարբերականությամբ, հատուկ սխեմաներով հրապարակ նետում կեղծ ու քստմնելի լուրեր: Իմաստուն Եզովպոսին հարցրին. «ի՞նչ պատիժ կսահմանես բամբասողների ու բանսարկուների համար, նա հանգիստ պատասխանեց՝ ես նրանց ոչ մի պատիժ էլ չէի տա, ես լսողների ականջները կկտրեի… »: Քանի դեռ երկրում գիտակից մարդկանց թիվ շատ մեծ չէ, այն էլ այսօրվա տուրբուլենտ աշխարհում, իշխանությունների ստորությունների և պետականակործան քայլերի շղթան հեշտ չի կտրվելու:

Իզուր չէին Արևելքի իմաստուններն ասում. «իմաստուն մարդը նա չէ, ով կարողանում է պրոբլեմներ լուծել, դժվարություններ հաղթահարել, իմաստունը նա է, ով գիտակցում է, թե ինչպես է գոյանում այս կամ այն պրոբլեմը, որտեղից և ինչպես է այն սկիզբ առնում»: Այս որակն է մեզ շատ պակասում: Խորհենք նաև սրա մասին:

Մանվել Մկրտչյան

«Դրօշակ» թիվ 11, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company