Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ ելք չունենք
06 Դեկտեմբեր 2025
«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնելու հաշվետվություններ մեր ժողովրդին, սակայն այսօր պայմաններն այնքան բարդ են ու դաժան, որ այսօր ոչ տոնակատարության տրամադրության մեջ ենք, ոչ էլ անպայմանորեն հաշվետվություն ներկայացնելու խնդիր կա, քանի որ մենք ազգովին վտանգված ենք»,- ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Նրա խոսքով, այսօր վտանգված է մեր ժողովուրդը, հայրենիքը, համայն եկեղեցին։
«Այսօր ինձ համար պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ ելք չունենք»,-ասաց Բագրատունին՝ ընդգծելով պայքարի դրոշի բարձրացման անհրաժեշտությունը։
Ըստ Բագրատունու՝ 135-ամյա կուսակցության պատմությունը ցույց է տվել, որ տարբեր պայմաններում ու ժամանակշրջաններում հայ ժողովրդի պայքարի դրոշակակիրը դարձել է Դաշնակցությունը, որի նպատակն է պաշտպանել բոբանդակ հայ ժողովրդի իրավունքները։
«Այսօր այն հանգրվանն է, որ լրջանանք, կարողանանք վերանորոգել ուխտը»,-ասաց Բագրատունին՝ ընդգծելով, որ այսօր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանը հայ պահելն է, Սփյուռքից Հայաստանի օտարացումն արգելելն է, ազգային արժեքների պահպանումն է, Արցախի ժողովրդի արդար վերադարձն է հայրենիք։
Մանրամասները՝ տեսանյութում
