Հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ
09 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանն տեսաուղերձով տեղեկացրեց, որ հարցաքննության են հրավիրել՝ Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով։ Հարցաքննության ժամանակ նա հրաժարվել է որեւէ բացատրություն տալ։
«Այդ գործից կա անջատված մաս, ու տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական պրոցես տեղի չի ունենում»,– նշել է Իշխան Սաղաթելյանը։
