ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Իրանի վերաբերմունքը տարածաշրջանում խաղաղության օրակարգի հաստատմանը․ Հայաստանի և Ադրբեջանի օրինակով

08 Դեկտեմբեր 2025

Հարավկովկասյան տարածաշրջանը մշտապես եղել է աշխարհաքաղաքական լարվածությունների էպիկենտրոնում: Այս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համակարգումը էական նշանակություն ունի ոչ միայն տեղական դերակատարների, այլև հարևան պետությունների համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոխկապակցվածությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Հարավային Կովկասի հարևան պետություն և տարածաշրջանային հեգեմոնիայի ձգտող դերակատար, ունի հստակեցված դիրքորոշում այս հարցում: Իրանի մոտեցումը խաղաղության գործընթացին արտացոլում է նրա ազգային շահերը, մասնավորապես սահմանային անվտանգության, տարածաշրջանային կայունության և արտաքին միջամտությունների սահմանափակման առումով:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Համատեղ հռչակագիրը, որով նախաստորագրվեց ՀՀ և ԱՀ միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը: Այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Այս համաձայնությունն առաջացրել է Իրանական կողմի ոչ միանշանակ արձագանքները՝ ողջունելով խաղաղության գաղափարը, միաժամանակ խիստ քննադատվել է ԱՄՆ-ի միջամտությունը և հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային շահերի վրա։

Իրանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը (որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անմիջական կապ Հայաստանի տարածքով) կարող է խաթարել իր սահմանային վերահսկողությունը և սահմանափակել Հայաստանի հետ տնտեսական կապերը։ Իրանը դա դիտարկում է որպես սպառնալիք իր հյուսիսային սահմաններին և տարածաշրջանային առևտրային ուղիներին։

Օգոստոսի 9-ին Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խոստացավ կանխել ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնության իրագործումը և պնդեց, որ այն հակասում է Հարավային Կովկասի անվտանգությանը։ Հաջորդ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի (ԻՀՊԿ) քաղաքական գծով տեղակալ Յադոլլահ Ջավանին դատապարտեց համաձայնությունը՝ մեղադրելով Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնին, Լոնդոնին և ՆԱՏՕ-ին ձեռնտու դիրքորոշման մեջ՝ ի վնաս իրենց տարածաշրջանային հարևանների։ Ջավանին նրանց գործողությունները համեմատեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման հետ, մեջբերելով, որ Ուկրաինայի միամիտ նախագահը, մտածելով, որ ՆԱՏՕ-ին միանալը պայծառ ապագա կբերի իր երկրին, իր ազգը դրեց մահվան և կործանման ճանապարհին։

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Ալի Բաղերի Քանին պետական IRIB հեռուստաալիքին ասել է. «Իսլամական Հանրապետությունը հեշտությամբ չի անտեսի Զանգեզուրի հարցը»։ ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային էլ նշել է, որ միջանցքը «ոչ քաղաքական, այլ տեխնիկական» հարց է և Իրանի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու դա, սակայն ընդգծել է, որ «միջանցքը պետք է և կբացվի» հայտարարությունը Թեհրանում չի ընդունվի հեշտությամբ։

Իրանի պետական մամուլը, ինչպես նաև պաշտոնյաները, քննադատել են համաձայնությունը՝ անվանելով «սպառնալիք Իրանի շահերին» և նշելով, որ այն կարող է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Օգոստոսի 12-ին Իրանի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել կառուցողական համագործակցությունը երկու երկրների հետ՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, բայց դեմ է ցանկացած փոփոխության, որը կազդի սահմանների անխախտելիության վրա։ Ավելին, Իրանը դիտարկում է այս համաձայնությունը որպես հնարավոր «կորուստ» իր համար, քանի որ այն կարող է նվազեցնել Իրանի դերը տարածաշրջանային միջնորդության մեջ և ամրապնդել Արևմուտքի դիրքերը։ Չնայած քննադատությանը, Իրանը շարունակում է ընդգծել իր պատրաստակամությունը միջնորդելու՝ «3+3» ձևաչափի շրջանակներում, որպեսզի պահպանի իր ազդեցությունը։ Այս արձագանքները ցույց են տալիս Իրանի երկակի մոտեցումը՝ խաղաղության կողմնակից, բայց առանց արտաքին «միջամտության»։

Հետաքրքրական էր, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս համաձայնագրի ստորագրումից ընդամենը մի քանի օր անց իր առաջին պաշտոնական այցը կատարեց Հայաստան։ Օգոստոսի 18-ին Երևանում հայ-իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը և Հայաստանը կիսում են խոր պատմական, մշակութային և քաղաքակրթական կապեր, որոնք հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակցության համար։ Միաժամանակ կրկնել է, որ Իրանն ակնկալում է իր մտահոգությունների և զգայնությունների հարգումը՝ հղում անելով Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հուշագրությանը: Իսկ արդեն oգոստոսի 30-ին Թեհրանում, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, Փեզեշքիանը կոչ է արել թույլ չտալ, որ որևէ արտաքին ուժ խաթարի Իրանի և Հայաստանի ընկերական և ռազմավարական կապերը, հատուկ հղում անելով Վաշինգտոնյան խաղաղության համաձայնությանը և արտասահմանյան ուժերի ներկայությանը տարածաշրջանում:

Նոյեմբերի 6-ին ԻԻՀ արտգործնախարար Արաղչին ևս մեկ անգամ անդրադառնալով այդ համաձայնագրին, ասել է, թե իրենց վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհի հարցում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. «Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն և կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է»։ Ինչ վերաբերում է իրանական հասարակական կարծիքին, այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքի›› շուրջ, ապա այն հիմնականում քննադատական է և հակասում է պետական պաշտոնյաների դիրքորոշմանը: Այս կարծիքն արտահայտվում է սոցիալական ցանցերում (հատկապես X-ում, որտեղ պարսկերենով քննարկումներն ակտիվ են), լրատվամիջոցներում և վերլուծական հոդվածներում: Հիմնական մտահոգությունն ազգային անվտանգության սպառնալիքն է (ԱՄՆ/ՆԱՏՕ-ի ներկայություն սահմաններին), տնտեսական կորուստները (տարանցիկ ճանապարհների կորուստը դեպի Եվրոպա) և հակաիրանական դաշինքի հնարավորությունը (Թուրքիա-Ադրբեջան-ԱՄՆ): Վերջին շրջանում (2025 թ. օգոստոս-նոյեմբեր) քննարկումներն ակտիվացել են ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների ֆոնին:

Հատկապես շատ են նման բովանդակությամբ հայտարարությունները.

• Միջանցքը «կարմիր գիծ» է, որը կխաթարի Իրանի կապերը Հարավային Կովկասի հետ և հարմար հող կստեղծի ՆԱՏՕ-ի «գիշատիչ» ներկայության համար:
• «Թրամփի ճանապարհը» հակաիրանական հնարք է, որը կամրապնդի «թուրքական աշխարհի» դիրքերը տարածաշրջանում:

Որոշ գրառումներում իրանցիները մեղադրում են Իրանին «գերտերությանը հատուկ» պահանջներ ունենալու մեջ, մինչդեռ նա չի կարողանում կառավարել իր քթի տակ գտնվող Զանգեզուրի միջանցքը։ Մեկ այլ գրառմամբ էլ այդ համաձայնագիրը նմանեցնում են Թուրքմենչայի պայմանագրին։

Ընդհանուր առմամբ, TRIPP-ը Իրանի համար երկարաժամկետ լուրջ ռիսկեր է ներկայացնում։ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող՝ իրանական տարածքը շրջանցող միջանցքը կթուլացնի Թեհրանի տնտեսական լծակները և ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում։ Եվրոպայի կողմից ռուսական գազին այլընտրանքների որոնումը կարող է Ադրբեջանին և Թուրքիային, որոնք այժմ ուղղակիորեն կապված են, դարձնել ավելի գրավիչ էներգետիկ գործընկերներ։ Միջանցքը կարող է նաև նվազեցնել միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի արժեքը, մանավանդ եթե այն կապվի Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ։ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության աճը Հարավային Կովկասում կարող է խրախուսել Իրանի ներսում անջատողական կամ էթնիկ շարժումներ, նաև թուրքական տարանցիկ ճանապարհներից կախվածությունը կարող է Անկարային ընձեռել քաղաքական լծակներ։ Այս դինամիկաները կթուլացնեն Իրանի վերահսկողությունն առևտրային ուղիների նկատմամբ և կնվազեցնեն նրա բանակցային ուժը Վաշինգտոնի և Եվրոպայի հետ։ Իրանի արձագանքը TRIPP-ին արտացոլում է Հարավային Կովկասում օտարերկրյա ուժերի երկարաժամկետ ներկայության և դրա հետևանքով տարածաշրջանային հավասարակշռության փոփոխության վերաբերյալ վերջինիս խորը մտահոգությունները։

Նարե Գևորգյան

«Դրօշակ» թիվ 11, 2025թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company