ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

12 Դեկտեմբեր 2025

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով)

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան հետ կը զուգակցուի Դաշնակցութեան անկախութեան առաջադրանքը: Հանրապետութեան հիմնադրում եւ անկախութեան հռչակում երկու անքակտելի առաջադրանքային ուղղութիւններ են, որոնք շարունակած են առանցքայնօրէն յատկանշել այս կուսակցութիւնը:

Անհիմն են բոլոր այն ամբաստանութիւնները, որոնք կ՛ուզեն այսօր Դաշնակցութիւնը տեսնել հակաանկախական ուժերուն շարքին` զայն ներկայացնելով իբրեւ 1991-ի անկախութեան դէմ դիրքորոշուած ուժ եւ մանաւանդ այս օրերուն գերիշխանութիւնը զիջելու պատրաստ կազմակերպութիւն:

Այս մեղադրանքները շրջանառութեան մէջ դնողները ոչ միայն ՀՅԴ Ծրագիրի հիմնադրոյթներուն անհաղորդ են, այլ նաեւ պատմութիւնը թիւրընթերցողներու շարքին կը պատկանին: Անկախ Հայաստան ստեղծած կուսակցութիւնը այսօր կը մեղադրուի հակաանկախականութեամբ:

Նպատակը այս յերիւրանքներուն զուտ ընտրական են: Շրջաբերականէ առնուած եւ ընդհանուր բնագիրէն կտրուած հատուածներու իւրովի եւ քաղաքական մեկնաբանութիւններով կը փորձուի հանրային կարծիք ձեւաւորել եւ արուեստական երկուութիւններ ստեղծել անկախականներու եւ հակաանկախականներու, գերիշխանութեան պահապաններու եւ ռուսական գաղութի վերածել ձգտողներու, եւ նման կեղծ հակադրութիւններով ընտրարշաւներ կազմակերպելու:

1988-ի արցախեան եւ ապա անկախական շարժումի գաղափարական հենքը տասնամեակներ տեւող ժամանակաշրջանի վրայ կառուցուեցաւ Դաշնակցութեան դաւանած գաղափարախօսութեան հիման վրայ:

Դաշնակցական մամուլի գաղտնի ընթերցումները, գաղափարական գրականութեան ընդյատակեայ տարածումը խորհրդային օրերուն նախապատրաստեցին հետագայ անկախական շարժումը: Օրին եւս, զգուշացման եւ արկածախնդրութեան յորձանուտներուն մէջ չներքաշուելու կոչերը թարգմանուեցան իբրեւ հակաանկախականութիւն:

Նման վարկածներ առաջ քշողները կամովին անտեսեցին այն փաստը, որ արցախեան շարժումի ակունքներուն կանգնած Դաշնակցութիւնը Արցախի ազատագրումը նպատակ դարձնելով ըստ էութեան ոչ միայն կ՛ազատագրէր ու կ՛անկախացնէր Արցախը, այլ նաեւ այդպիսով անվտանգային հիմնական երաշխիք կը ստեղծէր անկախանալիք Հայաստանի Հանրապետութեան:

Մայիսեան հերոսամարտերը կերտեցին առաջին անկախ հանրապետութիւնը: Արցախեան ազատամարտերը կերտեցին Արցախի եւ Հայաստանի անկախ հանրապետութիւնները: Հայաստանի վերանկախացումը:

Այս գոյամարտերուն առանցքային դեր ստանձնած էր Դաշնակցութիւնը: Այս կերպ հիմնադիր դառնալով մեր ժամանակակից բոլոր անկախութիւններու կերտումին:

Զուր են այն բոլոր փորձերը ուրեմն, Դաշնակցութիւնը ներկայացնելու իբրեւ անկախութեան հակադրուած ուժ: Պատմութիւնը իր վճիռը տուած է վաղուց եւ Դաշնակցութեան տուած անկախակերտ հանգամանք:

Դաշնակցութիւնը իբրեւ անկախակերտ ուժ պիտի շարունակէ իր առաքելութիւնը անկախութեան պահպանման ուղղութեամբ: Անշեղօրէն եւ հաւատարիմ` իր Ծրագիրին, իր էութեան եւ իր գաղափարախօսութեան:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company