ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի հետքերով..

12 Դեկտեմբեր 2025

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Իրանցի գործընկերոջ ինչպէսեւ միւս բարձրաստիճան պաշտօնեաների հետ խօսակցութիւնների առանցքային թեման տարածաշրջանային ու մասնաւորապէս Սիրիայի շուրջ ռազմաքաղաքական զարգացումներն էին։

Հետաքրքիրը, սակայն, այն է, որ յետ-ասադական Սիրիայի մէկամեայ ժամանակաշրջանից յետոյ է, որ պրն. Ֆիդանը նպատակայարմար է տեսել Իրան այցելել, քանզի անցնող տարում իսկ պարզւեց, որ իր երկրի հակա-ասադական նախագծւած գրեթէ բոլոր սցենարները յօդս են ցնդել։ Այո, մէկ տարի առաջ, ԱՄՆ-ի կանաչ լոյսի ներքոյ եւ կարեւորը՝ սիոնիստական Իսրայէլի հետ համագործակցաբար՝ Թուրքիան ասադական Սիրիայի դէմ կայծակնային յեղաշրջման եւ օկուպացիայի դիմեց, Ռուսաստանին ու յատկապէս Իրանին կատարւած դաւադրութեան դէմ-յանդիման կանգնեցնելով։

Այժմ, սակայն, երբ թուրքա-իսրայէլական փայատիրութեան հաշւեկշիռները, Սիրիայում տարածքային տիրոյթների առ եւ տուրի խնդրով, մեղմ ասած՝ խախտւում են գերակշռաբար յօգուտ Իսրայէլի, թուրքերը հարկ են համարում յիշել ու «կարեկցել» նախ Գազայի արհաւիրքների գծով իսրայէլական վայրագութիւնները, ապա՝ նոյն վայրագութիւնների հարցում ԻԻՀ-ի մշտապէս սկզբունքային դիրքորոշումների հետ «քայլ պահելն ու հաշւի նստելը»…։

Ինչ վերաբերում է թուրքական աւանդական հնամենի լարախաղացութեանը, չպէտք է տարակուսել իրանական դիւանագիտական հարուստ փորձի իրողութեանը։ Նաեւ բոլոր հիմքերը եւս կան (պատմական ու ժամանակակից), միամտօրէն չհաւատալու նոյն թուրքական ժպտադէմ հայեացքների շղարշով շռայլւող «բարեկամական» խոստումներին։ Այս խնդրում հերթական ապացոյցն հանդիսացաւ այն, որ Թեհրան այցից ուղիղ երկու օր առաջ Թուրքիայի թիւ 1 լարախաղաց Էրդողանը բացէ ի բաց նենգափոխելով պատմութիւնը, յայտարարում էր հետեւեալ զառանցանքի մասին. «Թուրք ազգը ժառանգորդն է այնպիսի հզօր անհատականութիւնների, որպիսին է եղել աշխարհահռչակ Աւի Սինան» (Իրանի միջնադարի բժշկագիտութեան ռահւիրա) …։

Ինչեւէ, համոզւած ենք, որ անկախ միջպետական պրոտոկոլային փոխյարաբերութիւններից, իրանական դիւանագիտութիւնը ինչպէս միշտ ունակ է եղել չընկնելու յատկապէս թուրքական լարախաղացութեան թակարդի մէջ…։

Գալով շաբաթասկզբի ԻԻՀ արտգործնախարար Արաղչիի Բաքու այցին, պէտք է առանձնայատուկ կարեւորել Իրանի դիւանագիտական գերատեսչութեան ղեկավարի պատգամ-յայտարարութիւններն՝ Բաքւի ղեկավարութեանը հանդիպելու ընթացքին։

Ալիեւի, Բայրամովի եւ միւս իշխանաւորների հետ հանդիպմանը Իրանի ԱԳՆ-ն բազմիցս կարեւորել է «Տարածաշրջանում առգոյ կոնֆլիկտները ուժի դիրքերից լուծելու բացառումը»։ Սա ինքնին պարզ ու յստակ պատգամ կարելի է համարել Բաքւի իշխանաւորներին, տւեալ դէպքում ՀՀ-ի հետ առգոյ հարցերը դիւանագիտական միջոցներով հանգուցալուծելու համար։ Այս պատգամի մասին դեռեւս անցնող մի քանի տարիներին է Իրանը բարձրաձայնում, քանզի իր սահմանակից անմիջական շրջանի կայունութիւնն, յատկապէս հարեւան երկրների միջեւ, բխում է հէնց Իրանի ազգային-պետական շահերից։

Արաղչիի բարձրացրած երկրորդ կարեւորագոյն խնդիրը, ուղղւած Բաքւի տիրակալների առջեւ, դա՝ տարածաշրջանից դուրս գտնւող ուժային կենտրոնների ու խաղացողների ներգրաւման բացառումն էր։ Պարզ է ամենեւին, թէ Իրանի թիւ 1 դիւանագէտն ինչն ի նկատի ունէր նման յայտարարութեամբ։ Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ Իրանի սկզբունքային ու անփոփոխ՝ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԽԱԽՏԵԼԻՈՒԹԵԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԾԻ ՅԱՐԳՈՒՄԸ։

Հիւսիսային սահմանների անվտանգութիւնն Իրանի համար ռազմավարական եւ նպատակային մեծագոյն նշանակութիւն ունի։ Պրն. Արաղչիի արդէն բազմիցս բարձրաձայնած այս զգուշացումները մշտապէս ի զօրու են մնալու՝ իրենց ներուժ եւ հարկ եղած դէպքում՝ ներգործուն նկատառումներով։

ՀՀ տարածքներից անցնող տարանցիկ ուղին «Զանգեզուրի միջանցք» կոչւի թէ՝ այսպէս ասած՝ «Թրամփի Թրիփ», միեւնոյն է, ԻԻՀ-ն գերզգայուն է արտաքին գաղութարար թէ՛ մեծապետական ուժերի ու յատկապէս սրանց շրջանային խրտւիլակ՝ սիոնական Իսրայէլի ռազմա-քաղաքական ներկայութեանը՝ իր անմիջական սահմանային գօտիներում։

Ի վերջոյ նաեւ չենք կարող մտահան անել այն իրողութիւնը յատկապէս, որ տարածաշրջանային նորագոյն ձախորդ պայմանները ուղղակիօրէն հետեւանքն են ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽԻ ՆԵՆԳԱՓՈԽՄԱՆ ու ԱՊԱՀԱՅԱՑՄԱՆ միջազգային գործարքների դաւադրութիւնների, որոնց արդիւնքում էլ, յատկապէս ԻԻՀ-ի համար առաւել քան երբեւէ ռազմաքաղաքական նոր սպառնալիքներ ուրւագծւեցին։

Յուսանք, որ ԻԻՀ-ի նոր եւ իրատեսական դիւանագիտական հնարքների արդիւնքում տարածաշրջանում ու յատկապէս Հարաւային Կովկասում քաղաքական ու անվտանգային վերականգնւող նոր հաւասարակշռութիւնը կը բացառի եւ կարգելակի ինչպէս անգլոսաքսոնական, այնպէս էլ սրա հարազատ հոգեզաւակ՝ պանթուրանիզմի առաջխաղացքը…։

Դերենիկ Մելիքեան
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութենէն 6 ն

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երէկ` հինգշաբթի, 26 փետրուար

27 Փետրվար 2026
Փլուզուող աշխարհակարգը եւ մեր դիմադրող

Մարկ Քարնի Տաւոսի մէջ տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (Worl

27 Փետրվար 2026
«Խաղաղութեան» Խեղւած «Բրենդը»…

ՀՅԴ վաստակաշատ գործիչ, Բիւրոյի երկարամեայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը ժաման

26 Փետրվար 2026
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company