ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • ԱԶԴ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026 թ․ առաջին համարը

31 Հունվար 2026

Իր նոր տարեշրջանը «Դրօշակը» սկսում է հայության դիմագրաված դժվարին մարտահրավերներին շիտակ, անկեղծ և համարձակորեն արձագանքելու հանձնառությամբ։ Ազգային-պետական կյանքի դիմագրաված և սպասվող փորձություններին է նվիրված նոր տարվա առաջին համարի «Առաջնորդողը»։ Անի Մելքոնյանը կատարելով 2025 թվականի ամփոփումը ընթերցողին հիշեցնում է անցնող տարվա քաղաքական կարևոր իրադարձությունների մասին։

Նկատի ունենալով հարևան ու բարեկամ Իրանում կատարվող ինչպես և հնարավոր իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա «Դրօշակը» շարունակում է ուշիուշով հետևել այդ զարգացումներին։ Այս անգամ ևս մի քանի հոդվածով պաշտոնաթերթը տարբեր տեսանկյուններից լուսաբանում է այդ անցուդարձը։

«Գաղափարական» խորագրի ներքո Արամ Շահնազարյանը անդրադառնում է ՀՅԴ երկու տեսաբաններին զուգահեռ անցկացնելով կենկրետ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների միջև։ Ա․ Շահնազարյանը գրում է․« «Վարանդյանի «Համաժողովրդական բանակ» տեսությունը եւ Խաժակի «Ազգի ու ազգային գաղափարախոսության» ըմբռնումը որպես հայ քաղաքական մտածողության արգասիք միավորվում են մեկ ամբողջական համակարգի մեջ, որտեղ պաշտպանությունը, քաղաքական կամքը եւ ազգային ինքնագիտակցությունը դրսեւորվում են որպես փոխկապակցված եւ անբաժանելի սկզբունքներ»։ Ժամանակի հայտնի ազգային գաղափարախոսներ Գարեգին Խաժակի և Միքայել Վարանդյանի տեսական դատողություններին անդրադառնալով հեղինակը բացահայտում է, թե դրանք որքան արդիական են այսօրվա մեր ազգային և պետական կյանքի համար։

Ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը անդրադառնում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ
պատժելու մասին 1948 թվականի ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային, ներկայացնում է կոնվենցիայի այն իրավական բացերը, հայեցակարգային թերությունները, որոնցից օգտվելով այսօր էլ աշխարհում իրականացվում են ցեղասպանական գործողություններ։ Մատնանշելով փաստաթղթի մի շարք հիմնարար բացերը Հեղինակի եզրակացությունն այն է, որ հասունացած անհրաժեշտություն է կոնվենցիայի վերանայման և կատարելագործման հարցը։

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը 2025 թվականին հոդվածաշարով «Դրօշակի» ընթերցողին ներկայացրեց համշենահայության ինքնապաշտպանական պայքարը Հայոց ցեղասպանության իրականացման շրջանում։ Բխեցնելով այս թեմայից «Դրօշակի» այս համարում Հ․ Ալվրցյանը ներկայացնում է կազմակերպված վրեժխնդրության այն կառույցը, որի միջոցով, դեռևս ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովի որոշած «Հատուկ գործից» առաջ, համշենահայ քաջ հայորդիները Համշենի տարածքում պատժում էին տեղի հայության կոտորածների հարցում աչքի ընկած թուրք ոճրագործներին։ Իսկ այս հերոսական ու անհավանական սխրանքի ոգեշնչողն ու առաջնորդը «Նեմեսիսի» գործողություններից հայտնի վրիժառու Միսաք Թոռլաքյանն էր։

Անշուշտ այսքանով չի ավարտվում ՀՅԴ պաշտոնաթերթի հերթական համարի հրապարակումների ցանկը, կարծում ենք, որ ընթերցողն այնտեղ կգտնի հետաքրքրող այլ նյութեր ևս:

«Դրօշակ»ի 2026թ առաջին համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 1 2026 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՍՀԹ առաջնորդական տեղապահի հանդիպումը շ

Անցնող օրերին Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեա

31 Հունվար 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Իր նոր տարեշրջանը «Դրօշակը» սկսում է հայության դիմագրաված դժվարին մարտահրավերն

31 Հունվար 2026
31 Յունուար 1986-ի Նահատակները, Ու Պայ

40 տարի առաջ, 31 յունուար 1986-ի գիշերը թրքական ծառայութեան մէջ եղող հայանուն

31 Հունվար 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բ

Հինգշաբթի, 29 Յունուարի, Ազգային Առաջնորդարանին մէջ, ուղեկցութեամբ Արժանապատիւ

31 Հունվար 2026
Առաջնորդ Գեղամ Արք. Խաչերեան ընդունեց

Չորեքշաբթի, 28 Յունուարի երեկոյեան, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գե

31 Հունվար 2026
CCAF-ի տարեկան ընթրիքը

Զօրակցութեան պատգամներ եւ պարգեւատրումներ Երեքշաբթի, Յունուար 27-ի երեկոյան,

30 Հունվար 2026
Պրիւքսէլի մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր

ՊՐԻՒՔՍԷԼ, ՊԷԼՃԻՔԱ – Շաբաթ 24 Յունուարին, Պրիւքսէլի «Հայ Տան» մէջ տեղի ունեցաւ

30 Հունվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան այցել

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամ

30 Հունվար 2026
Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք թօթափել

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանի արտասանած խօսք

30 Հունվար 2026
Խմբագրական. Շրջանցումներ Եւ Հիմնական Օ

Հայաստանի Հանրապետութեան բանակի օրը անշուշտ առիթ է մեր զինեալ ուժերէն սահմաննե

29 Հունվար 2026
Հայ դատի հանձնախումբը դատապարտում է հա

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը խստորեն դատապարտում է «Medicare»

29 Հունվար 2026
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հայտար

Թուրքիայի աջակցությունը արտերկրում իրականացվող հալածանքներին պետք է դադարեցվի

29 Հունվար 2026
Արամ Մանուկյան. Կենդանի քաղաքական ուղե

Վանի ինքնապաշտպանության օրերին Արամ Մանուկյանը ոչ միայն ղեկավարեց զինված դիմադ

29 Հունվար 2026
Ակնարկ. Սպառնալ Եւ Բանակցիլ

Ամերիկեան նաւատորմերու տարածաշրջան ժամանումը առաջին հայեացքով պատերազմի նախաշե

29 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Հայոց բանակի կազմավորման 34–րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր՝ հունվարի 28-ին

28 Հունվար 2026
ԵԽԽՎ-ում ունեն իրենց առաջնահերթությու

Եթե Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթաց

28 Հունվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների առանցքային հարթակներից մէկը՝ Արեւելեան գործընկերութիւն

28 Հունվար 2026
Մեծի Տանն Կիլիկիոյ Սիսի Կաթողիկոսարան

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմ

28 Հունվար 2026
Դէպի Միջազգային Ամբողջատիրութիւն

Նախորդ դարու իննսունական թուականներուն Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, արե

28 Հունվար 2026
1920 թվականի գաղտնի փաստաթուղթը բացահա

Վերջին ամիսներին բազմիցս հղումներ են արվում թուրքագետ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյա

28 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company