ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայ դատ
  • Լուրեր

Պրիւքսէլի մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր ձեռնարկ՝ նուիրուած Հ.Յ.Դ. հիմնադրութեան 135ամեակին

30 Հունվար 2026

ՊՐԻՒՔՍԷԼ, ՊԷԼՃԻՔԱ – Շաբաթ 24 Յունուարին, Պրիւքսէլի «Հայ Տան» մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր ձեռնարկ՝ նուիրուած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 135ամեակին:

Միջոցառումը համախմբեց տեղւոյն հայութիւնը՝ վերանորոգելու իրենց ուխտը ազգային-ազատագրական պայքարի եւ հայրենաշինութեան վեհ գործին:

Ձեռնարկի հանդիսավար Քարոլ Արիսեան, բանալով յայտագիրը, դիպուկ կերպով բնութագրեց կուսակցութեան էութիւնը. «135ամեայ, բայց մշտապէս երիտասարդ. այս կուսակցութիւնը ամրապինդ հաւատքով կը խտացնէ իրշարքերը երդուեալներու փաղանգով։ Այսօր 3 ընկերներ միացան Հ.Յ.Դ. շարքերուն՝ պատրաստ դիմագրաւելու հայ ժողովուրդի առջեւ ծառացած ազգային, ընկերային ու քաղաքական ամենաբարդ մարտահրաւէրները։ Դաշնակցութիւնը եղաւ ոչ միայն քաղաքական կուսակցութիւն, այլ համահայկական շարժում, որ միաժամանակ գործեց որպէս ազատագրական պայքարի առաջամարտիկ, սփիւռքի երթի ճարտարապետ եւ Հայ Դատի պաշտպան»։

Նորագիրներու Երդման արարողութիւն տօնակատարութեան պաշտօնական բացումէն առաջ տեղի ունեցաւ խորհրդաւոր պահ մը. երեք նորագիր երիտասարդներ, կնքահայրութեամբ Գասպար Կարապետեանի, կատարեցին կուսակցական երդման արարողութիւնը՝ միանալով Հ.Յ.Դ. շարքերուն եւ խոստանալով անսակարկ ծառայել Հայ դատին ու հայութեան:

Հանդիսութեան ընթացքին ելոյթ ունեցան ազգային եւ կուսակցական գործիչներ, որոնք անդրադարձան Դաշնակցութեան անցած ուղիին եւ այսօրուան մարտահրաւէրներուն:

Հոգեշնորհ Հայր Զատիկ Վարդապետ Աւետիքեան իր օրհնութեան խօսքին մէջ նշեց. «Մենք քիչ առաջ լսեցինք Հայաստանի քայլերգը, ուր կ՚ըսուի՝ «Մեր Հայրենիք ազատ, անկախ»: Այս գաղափարներու ոգիով է, որ 135 տարի առաջ հիմքը դրուեցաւ ազգային, ընկերվարական, ժողովրդավարական յեղափոխական կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Կ՚ուզեմ շնորհաւորել ձեզ բոլորդ այս գեղեցիկ տարեդարձին առիթով եւ մաղթել բարի շարունակութիւն ձեր ազնիւ ու ազգային առաքելութեան մէջ»:

Պէլճիքայի Հայերու Կոմիտէի նախագահ Ռոպեր Ունուսեան շեշտեց հայկական կառոյցներու դիմացկունութիւնը. «Պատիւ ունիմ ներկայացնելու Կոմիտէ մը, որ 2022 թուականին տօնեց իր 100-ամեակը:

Ասիկա ապացոյց է, որ մենք՝ հայերս, եթէ ցանկութիւն ունենք, կրնանք ստեղծել կառոյցներ, որոնք կը գոյատեւեն եւ, հակառակ համաշխարհային քաղաքական իրադարձութիւններուն, կը շարունակեն իրենց գործունէութիւնը՝ հաւատարիմ մնալով իրենց սկզբունքներուն: Կ’ուզեմ ողջունել Պելճիքայի մէջ գտնուող կուսակցութեան բոլոր անդամները, որոնք միշտ կը յարգեն գործող կառոյցները եւ պատրաստակամ են կարգերուն համաձայն գործելու… նաեւ կը տեսնենք Հայաստանի մէջ պետականութիւնը յարգելու նոյն այդ նախանձախնդրութիւնը, նոյնիսկ երբ համաձայն չեն իշխող կառավարութեան որոշ կամ բոլոր արարքներուն։»

Օրուան գլխաւոր պատգամը փոխանցեց Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեան, որ խստօրէն քննադատեց Հայաստանի ներկայ կացութիւնը. «Մեր ազգն ու հայրենիքը կ՚ապրին աշխարհաքաղաքական բարդ պայմաններու մէջ, իսկ ղեկին յայտնուածները ոչ միայն չեն նպաստեր իրավիճակի բարելաւման, այլեւ օրէ օր երկիրը կը տանին դէպի անդունդ:Ինչպէս դուք, մենք ալ խոր մտահոգութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք այս բոլորին, բայց ոչ թէ ձեռնածալ: Չեմ ընդուներ այն քննադատութիւնները, թէ բան չենք ըներ: Մեր տղաքը փողոցները չարչարուեցան ու կալանաւորուեցան ոստիկանութեան կողմէ. մինչեւ այսօր մեր ընկերները բանտերու մէջ են իրենց ճիգերուն համար: Իշխանափոխութիւնը միակ փրկութիւնն է, որ հրատապ է ու անվիճելի»:

Հրաչ Վարժապետեան նաեւ բարձր գնահատեց Պէլճիքայի շրջանի դերը.«Շնորհակալութիւն ձեզի բոլորիդ, որ կը մնաք մեր կողքին՝ ամուր ուհաւատարիմ: Առանց համակիրներու իր լայն զանգուածին՝ Դաշնակցութիւնը կը մնայ թերի: Դաշնակցութեան մեծ ընտանիքին մէջ այսօր իր հաստատուած տեղը ունի Պէլճիքայի մեր շրջանը: Այս շրջանը կարեւոր դերակատարութիւն ունի Եւրոպական Միութեան մայրաքաղաքին մէջ՝ հայապահպանման, հայեցի դիմագիծի պահպանման, հայակերտման ու Հայ Դատի գործունէութեան մէջ»:

Յոբելենական ձեռնարկը իր ներկայութեամբ եւ հզօր ձայնով զարդարեց սիրուած երգիչ Տաւիթ Յակոբեան, որուն կատարած յեղափոխական եւ ազգային երգերը բարձրացուցին ներկաներու մարտական ոգին ուհպարտութիւնը:

Միջոցառումը աւարտուեցաւ միասնականութեան ջերմ մթնոլորտի մէջ՝վերահաստատելով, որ 135-ամեայ Դաշնակցութիւնը կը մնայ հայ ժողովուրդի անսասան յենարանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company