ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

20 Փետրվար 2026

Փետրվարի 19-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոն։ Երեկոյի ժամանակ ներկայացվեց «Ձեր՝ Վահանը» ֆիլմը:

«Ես շատ երկար մտածում էի, ինչպես ներկայացնել Վահան Հովհաննիսյանին։ Շատ մեծ պատիվ էր ու պարտավորություն՝ ներկայացնել իմ ընկերոջն այնպես, որ որպես արժեք մնա սերունդների համար»,- տեսաուղերձում նշեց TV 5 հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, ով Հայաստանում չլինելու պատճառով, ներկա չէր երեկոյին:

«Վահան Հովհաննիսյանն ինձ համար ավագ, մեծ ընկեր էր, երևի իմ բախտն է, որ արժանացա նրա մասին ֆիլմ նկարելու պատվին»,- ասաց Հարություն Հարությունյանը։

Վահան Հովհաննիսյանի կերպարը մարմնավորել է Պարույր Սանթրոսյանը, ֆիլմում կան արխիվային բացառիկ կադրեր։ Ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, սցենարի հեղինակը՝ Լևոն Գալստյանը։

Ֆիլմի ցուցադրությունից հետո Վահան Հովհաննիսյանի կուսակցական ընկերներ՝ ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ Վահան Հովհաննիսյանի քույրը՝ Վիկտորիա Հովհաննիսյանը հուշեր պատմեցին Վահան Հովհաննիսյանի մասին՝ նրա պատանեկան տարիներից մինչեւ արցախյան ազատագրական շարժումը եւ բուռն քաղաքական գործունեության տարիները:

Վահան Հովհաննիսյանի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ծածանվեց այն նույն դրոշը, որը ՀՅԴ-ականների նկատմամբ հարուցված ապօրինի քրեական գործի դատավարության ժամանակ՝ 12.12.1997 թ․-ին, դատարանի դահլիճում ծածանել էին Վահան Հովհաննիսյանը և ներկայումս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ի նշան ազատության։

Խորհրդանշական է, որ նույնիսկ դատարանի դահլիճում նրանք կարողացել են դրոշը դուրս բերել վանդակից և ծածանել այն վանդակից դուրս՝ որպես հիշեցում, որ ազատության խորհրդանիշ դրոշը երբեք չի կարող գտնվել ազատությունը սահմանափակող վանդակի ներսում։

«Թող այս դրոշը ձեզ ուժ և կորով տա ճիշտ այնպես, ինչպես դժվար պահին ուժ տվեց ինձ և իմ ընկերներին»:

Վահան Հովհաննիսյան
12.12.1997

Միջոցառման ավարտին հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը՝ «Երազի իմ երկիր հայրենի» երգի կատարմամբ:

Նշենք, որ մինչ ֆիլմի ցուցադրումը բազմաթիվ հյուրեր լրագրողների հետ զրույցներում պատմել են Վահան Հովհաննիսյանի հետ ունեցած իրենց շփումների եւ հանդիպումների մասին:

Նրանց թվում էին՝ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը,  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ ուրիշներ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությա

21 Փետրվար 2026
Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատո

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնն

21 Փետրվար 2026
Հայ Դատը Քոնկրեսական Վալատաոյի Հետ Քնն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Օշին Յարութիւնեան եւ գործադ

21 Փետրվար 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

20 Փետրվար 2026
Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված

Փետրվարի 19-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տեղի ունեց

20 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Սիրելի' հայրենակիցներ 38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդակա

20 Փետրվար 2026
Վաշինգտոնում Ալիեւի թիկնապահները յարձա

Ալիեւի թիկնապահները յարձակուեցին խաղաղ ցուցարարների վրայ Թրամփի «Խաղաղութեան Խ

20 Փետրվար 2026
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետութ

Արցախյան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքակա

20 Փետրվար 2026
Խմբագրական. Սումկայիթէն Արցախ` Անցնելո

Պարզ է, որ Պուտափեշտը գումարային գործարքներու շրջանակներուն մէջ քաջ գիտնալով ո

20 Փետրվար 2026
Հայաստանում իշխանությունը վերածվել է ք

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

20 Փետրվար 2026
Արցախեան Շարժման 38-Ամեակ. Արցախի Հայո

Արցախի հայութիւնը 38 տարի առաջ որոշեց դուրս գալ Ազրպէյճանի կազմէն եւ Հայաստանի

20 Փետրվար 2026
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company